Մեր մասին
Համառոտ նկարագրություն

Երևանի պետական համալսարանում, կրթական գործընթացներին զուգահեռ, մեծ ուշադրություն է դարձվում նաև ուսանողների արտալսարանային կյանքին:
ՀՀ անկախության այս վերջին շրջանում ԵՊՀ մշակութային կյանքը նոր վերելք ապրեց. 2006 թ-ի հունիսին ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ ստեղծվեց Մշակույթի կենտրոնը, որի առաջնահերթ խնդիրներն էին բուհի մշակութային կյանքի, համալսարանականների շրջանում անցկացվող մշակութային միջոցառումների համակարգումը, ինչպես նաև ԵՊՀ-ում գործող կառույցների կողմից կազմակերպած միջոցառումների համախմբումն ու դրանց որակական չափանիշների ապահովումը: Այս խնդիրներն իրականացնելու նպատակով արհեստավարժ ղեկավարների միջոցով կազմավորվեցին մշակութային բազմաբնույթ համույթներ, որոնց աշխատանքներում ներգրավվեցին ստեղծագործող և շնորհալի ուսանողներ, դասախոսներ:

Մշակույթի կենտրոնի կազմում գործում են հետևյալ մշակութային խմբերը, որոնց միջոցով իրականացվում են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ.

 

  • «Համալսարանական» թատրոն-ստուդիա, գեղ. ղեկավար` Կարինե Դավթյան,
  • Աղջիկների պարային համույթ, գեղ. ղեկավար` Անի Հարոյան,
  • Երգչախումբ, գեղ. ղեկավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Սարգսյան, խմբավար` Ռուբեն Կարասեֆերյան,
  • Երիտասարդ ստեղծագործողների խումբ, այդ թվում՝ Գրական ստուդիա - ղեկավար` Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյան
  • «Նիկե»ջոկատ, համակարգող` Տաթևիկ Թիլիքյան,
  •  Կինոակումբ, համակարգող` Վարսիկ Սահրադյան,
  • YSU BAND` գեղ. ղեկ. Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան,
  • Մշակութային տեղեկատվական ակումբ, համակարգող Վարսիկ Սահրադյան,

 

 

Նպատակներն ու խնդիրները

Մշակույթի կենտրոնի նպատակներն ու խնդիրներն են.

ուսումնական գործընթացին զուգահեռ նպաստել ԵՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը,

մշակույթի միջոցով ԵՊՀ ուսանողների կապի ապահովումը տարբեր երկրների ուսանողների հետ, այդ թվում` Արցախի և Սփյուռքի,

  • միջբուհական և հանրապետական մրցույթների, փառատոների կազմակերպման և մասնակցության, միջբուհական մշակութային կապերի ստեղծման միջոցով ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը,
  • ներհամալսարանական, արտահամալսարանական և միջբուհական մշակութային մրցույթների, փառատոների անցկացումը,
  • ցուցահանդեսների, համերգների և ներկայացումների կազմակերպումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում,
  • մշակութային դասախոսությունների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպումը,
  • ֆիլմերի և ներկայացումների դիտումների, քննարկումների, ինչպես նաև նշանավոր մարդկանց հետ հանդիպումների միջոցով ուսանողության մեջ ճաշակի ձևավորումը:

Մշակույթի կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Համերգային ծրագրերի իրականացում ինչպես Երևանի պետական համալսարանի կամարների ներքո, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում և Արցախում:
  • Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ մշակույթի աշխարհում անվանի մարդկանց:
  • Այցելություն թատրոններ` կազմակերպելով դիտում-քննարկում տվյալ ներկայացման ստեղծագործական խմբի հետ:
  • Այցելություն  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումներին:
  • Մասնակցություն քաղաքային մեծամասշտաբ միջոցառումների, հեռուստատեսային հաղորդաշարերի, տեսահոլովակների նկարահանումներին:
Անձնակազմ
Ալեքսանդր Ցականյան
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տեխնիկ
Կարինե Դավթյան
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնի տնօրեն
Կարեն Սարգսյան
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախմբի և կամերային նվագախմբի գեղ. ղեկավար
Ռուբեն Կարասեֆերյան
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախմբի խմբավար
Անի Հարոյան
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի աղջիկների պարային համույթի գեղ. ղեկավար
Տաթևիկ Թիլիքյան
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մասնագետ
Վարսիկ Սահրադյան
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մասնագետ
Սարգիս Բաժբեուկ- Մելիքյան
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի YSU BAND-ի գեղարվեստական ղեկավար
Կոնտակտներ

Հասցե` ՀՀ, ք. Երևան,0025, Ալեք Մանուկյան 1, Երեւանի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք` 6-րդ հարկ,

Հեռ. (+37460) 710-183, 710-184, ներքին՝ 11-83, 11-84, 

Կայք` ysu.am/culture, 

Էլ. փոստ` culturecenter@ysu.am

ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Քայլենք միասին (Մ. Հարությունյան)
03:19
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Հայրենիք (Հ. Թումանյան)
04:24
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շարան (Կոմիտաս)
05:09
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շուշի
02:12
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
We are the world
04:41
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Подмосковные вечера& Калинка
06:02
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Ты ж мене пидманула
02:54
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Երկիր Նայիրյան (Գ. Զոհրաբյան)
03:17
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Heal the world
05:40
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
A dios le pido
03:22