Երիտասարդ ստեղծագործողների խումբ

Երիտասարդ ստեղծագործողների խմբում ներգրավված են գրականության, կերպարվեստի լուսանկարչության և կիրառական արվեստի ուղղությամբ ստեղծագործող տաղանդավոր ուսանողները, որոնց ստեղծագործությունները պարբերաբար ներկայացվում են մրցույթների և փառատոնների: Կազմակերպվում են վարպետության դասեր ոլորտի մասնագետների հետ:

 

Խմբի կազմում գործում է նաև գրական ստուդիան: ԵՊՀ-ն իր սկզբնավորման օրից հայ կյանքի գիտական և գրական մեծ առաջընթացի ամենամեծ կազմակերպիչն ու խթանիչն է եղել: 1920-ական թվականների բոլոր հայագետ-գիտնականները և գրական գործիչները հավաքված էին նորաբաց համալսարանի հարկի տակ:

Առաջին գրական խմբակը ԵՊՀ-ում կազմակերպվեց 1923 թ. նշանավոր գրաքննադատ Ցոլակ Խանզադյանի ջանքերով, և նա ղեկավարեց այն մինչև 1937 թվականը: Այդ ընթացքում նրան աջակցել և հետագայում խմբակի գիտական ղեկավար են եղել Արսեն Տերտերյանը, Սիմոն Հակոբյանը և Հովհաննես Մամիկոնյանը: Հայրենական պատերազմի շրջանում և ետպատերազմյան տարիներին հավանաբար այն ղեկավարել է Մկրտիչ Մկրյանը, իսկ մինչև 1967-68 թթ. Էդ.  Ջրբաշյանը: Գրական կազմակերպությունը Էդ.  Ջրբաշյանի օրոք կոչվել է Գրական ստուդիա: Այժմ հայտնի չէ, թե այն նախկին գրական խմբակի (որը ասմունքի խմբակ էր նաև) վերանվանումն էր, թե նոր բացված գրական կազմակերպություն: Հավանական է թվում, թե 2-րդը 1-ինի շարունակությունն էր: Այս շրջանում ստուդիայի աշխատանքներին մեծ աջակցություն են բերում Հր. Թամրազյանը և Ռաֆ. Հարությունյանը: 1968 թ. ստուդիայի գիտական ղեկավարն է դառնում Գառնիկ Անանյանը: Այս շրջանում կազմակերպությանը աջակցում են Վազգեն Գաբրիելյանը, Սերգեյ Աթաբեկյանը և Կիմ Աղաբեկյանը:

80-ակններին` մինչև Արցախյան հերոսամարտի տարիները, Ստուդիան ղեկավարել է Աշոտ Տեր-Մինասյանը: Մի որոշ դադարից հետո ստուդիայի ղեկավարությունը իր վրա է ստանձնում Սարգիս Մխիթարյանը` սկսած 1997-98 թթ-ից: Նախկինում գրեթե միշտ Գրական ստուդիան գործել է ՈՒԳԸ շրջանակներում` նրա մի մասը կազմելով: Այսօր այն մաս է կազմում ԵՊՀ մշակույթի կենտրոնի:

Ժամանակագրորեն Գրական ստուդիայի անցած ճանապարհը կարելի է բաժանել հետևյալ շրջանների.

1.         1920-30-ական թվականների վերջը

2.         1940-1945 թթ. Մեծ հայրենական պատերազմի տարիներ

3.         1945-1956 թթ. հետպատերազմյան շրջան

4.         1960-80-ական թվականներ

5.         1994-ից մինչև օրս

Գրական կազմակերպությունն ունեցել է բազմաթիվ տաղանդավոր ղեկավարներ ու անդամներ, որոնք տաղանդավոր արվեստագետներ են նաև: Նրանց շարքերում է անգամ Եղ. Չարենցը, Գուրգեն Մահարին, Նաիրի Զարյանը, Հովհ. Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Հր. Հովհաննիսյանը, Պ. Սևակը, Վ. Դավթյանը, Ռ. Հովսեփյանը և ուրիշներ: Այսօր էլ պետական համալսարանը շարունակում է մնալ հայ գրական կյանքի կենտրոնում: Գրական ստուդիայում կազմակերպվում են վարպետության դասեր, զրույցներ արվեստի տարբեր թեմաների շուրջ, ստեղծագործողների աշխատանքների քննարկումներ, մեծ գրողների բանաստեղծությունների քննարկումներ հեղինակների մասնակցությամբ, հանդիպումներ, գրական ցերեկույթներ, երեկույթներ: Վերջին չորս տարիների ընթացքում կազմակերպվել են նաև մրցանակաբաշխություններ, որոնց արդյունքում իրականացվել են մասնակիցների լավագույն երկերի հրատարակությունը («Բարի երթ»,  անթոլոգիա): Մշակույթի կենտրոնի ջանքերով սկսել են արդյունավետ համագործակցել ԵՊՀ գրական ստուդիան և Հայաստանի գրողների միությունը` համախմբելով և’ ԵՊՀ ստեղծագործողներին, և’ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր շնորհալի ուսանողներին:

Գրական ստուդիայի ղեկավարն է ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը:

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը տպագրել է նաև ՀՀ անկախության 25-ին ամյակին նվիրված «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների մրցույթ-փառատոնի 3 ժողովածու, որում ընդգրկել են փառատոնի գրական, կոմպոզիտորական և կերպարվեստի մրցույթներում մրցանակների արժանացած ուսանողների ստեղծագործությունները: 

ԵՊՀ աշխատակից
Կինոակումբ YSU BAND «Համալսարանական» թատրոն-ստուդիա Երգչախումբ Աղջիկների պարային համույթ Մշակութային տեղեկատվական ակումբ Երիտասարդ ստեղծագործողների խումբ «ՆԻԿԵ» ջոկատ
Կոնտակտներ

Հասցե` ՀՀ, ք. Երևան,0025, Ալեք Մանուկյան 1, Երեւանի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք` 6-րդ հարկ,

Հեռ. (+37460) 710-183, 710-184, ներքին՝ 11-83, 11-84, 

Կայք` ysu.am/culture, 

Էլ. փոստ` culturecenter@ysu.am

ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Քայլենք միասին (Մ. Հարությունյան)
03:19
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Հայրենիք (Հ. Թումանյան)
04:24
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շարան (Կոմիտաս)
05:09
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շուշի
02:12
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
We are the world
04:41
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Подмосковные вечера& Калинка
06:02
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Ты ж мене пидманула
02:54
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Երկիր Նայիրյան (Գ. Զոհրաբյան)
03:17
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Heal the world
05:40
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
A dios le pido
03:22