
ԵՊՀ աղջիկների պարային համույթը ստեղծվել է 2006 թվականի օգոստոսին:
Համույթում պարում են ուսանողներ, ովքեր ներկայացնում են ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներ:
Հիմնադրման օրվանից սկսած` համույթը մասնակցել է բազմաթիվ միջոցառումների, փառատոնների, համերգների, նկարահանումների, որոնք կատարվել են նաև համալսարանի շրջանակներից դուրս: Պարային համույթում բեմադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ժամանակակից և տարբեր ազգերի պարեր (իսպանական, ռուսական, ֆրանսիական և այլն): Սեփական պարային համարներին զուգահեռ` համույթը մասնակցում է նաև ԵՊՀ «համալսարանական» թատրոն-ստուդիայի ներկայացումներին, պարային բեմադրություններ կատարում անհատ կատարողների երգերի ընթացքում:
Համույթն ակտիվ մասնակցություն է ունեցել «Մենք հայ ենք, մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ ենք» երիտասարդական մշակութային արշավին, որի շրջանակներում հանդես է եկել ՀՀ տարբեր մարզերում, Արցախում և Ջավախքում: Կատարողական արվեստների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված «Dance Super Star»-2021 պարի միջազգային մրցույթին պարային համույթը Ժողովրդական պարերի ոճում արժանացել է «Գրանդ պրի» մրցանակին, իսկ ավանդական պարերի ոճում գրավել է 1-ին մրցանակային տեղը: Համույթի կազմում պարում են 25-ից ավել համալսարանական ուսանող: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ` երկու ժամ տևողությամբ: Համույթի անդամները հանդես են գալիս նաև անհատական ելույթներով:
Պարային համույթ ընդգրկվելու համար ուսանողները մասնակցում են մրցույթ-ստուգատեսների, որի արդյունքում ընտրվում են այն ուսանողները, ովքեր ունեն պարային ունակություններ:
ԵՊՀ պարային համույթի գեղ. ղեկավարն է Անի Հարոյանը: