«ՆԻԿԵ» ջոկատ

      Նախաձեռնող, իրագործող, կամավոր երիտասարդների («ՆԻԿԵ» ) ջոկատ:

      «ՆԻԿԵ» ջոկատը կազմավորվել է 2007 թ-ին:

       Ջոկատում ընդգրկված են ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում սովորող այն ուսանողները, ովքեր համաձայնվել են կամավոր սկզբունքով աջակցել Մշակույթի կենտրոնի տարատեսակ աշխատանքներին: Ջոկատը պաստառների փակցման և կուրսերում հայտարարությունների տարածման միջոցով ապահովում է ուսանողների տեղեկացվածությունը Մշակույթի կենտրոնում կայանալիք բազմաբնույթ միջոցառումների վերաբերյալ: Ջոկատի անդամները միջոցառումների ժամանակ իրականացնում են նաև տարբեր կազմակերպչական, համակարգման աշխատանքներ: Ջոկատը քննարկում է խմբի անդամների մտահաղացումներն ու նախաձեռնությունները և իրականացնում դրանցից լավագույնները: Պետք է նշել, որ «ՆԻԿԵ» ջոկատի նախաձեռնությամբ 2010 թվականի հունիսի մեկին` երեխաների պաշտպանության միջազգային օրը, կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում: Ջոկատի անդամները հանդիսանում են նաև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կինոակումբի ակտիվիստներ, և պարբերաբար մասկակցում են ֆիլմերի ցուցադրություններին, քննարկումներին, ինչպես նաև ռեժիսորների, արվեստագետների ու մշակութային կյանքի կարկառուն ներկայացուցիչների հետ հանդիպումներին:

       2017թ. -ից ջոկատի անդամները «Մշակութային դաստիարակություն» ծրագրի շրջանակներում այցելություններ են իրականացնում կերպարվեստի ներկայացուցիչների արվետսանոցներ:

       Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն (YIC Gyumri), Հայաստանում «Erasmus+ երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի հետ համատեղ դեկտեմբերի 5-ին Կամավորների միջազգային օրը անցկացրել է մրցանակաբաշխություն, որտեղ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի «ՆԻԿԵ» ջոկատի անդամներից մեկը ընտրվել է լավագույն 20 կամավորների մեջ և արժանացել՝ «Տարվա կամավոր» կոչմանը:

       «ՆԻԿԵ» ջոկատը համալրվում է յուրաքանչյուր կիսամյակ:

       Ջոկատի հետ հանդիպումներն անցկացվում են շաբաթը մեկ անգամ: Ներկայումս ջոկատն ունի 25 ակտիվ անդամ:

       «ՆԻԿԵ» ջոկատի համակարգողն է Տաթևիկ Թիլիքյանը:

ԵՊՀ աշխատակից
Կինոակումբ YSU BAND «Համալսարանական» թատրոն-ստուդիա Երգչախումբ Աղջիկների պարային համույթ Մշակութային տեղեկատվական ակումբ Երիտասարդ ստեղծագործողների խումբ «ՆԻԿԵ» ջոկատ
Կոնտակտներ

Հասցե` ՀՀ, ք. Երևան,0025, Ալեք Մանուկյան 1, Երեւանի պետական համալսարան, կենտրոնական մասնաշենք` 6-րդ հարկ,

Հեռ. (+37460) 710-183, 710-184, ներքին՝ 11-83, 11-84, 

Կայք` ysu.am/culture, 

Էլ. փոստ` culturecenter@ysu.am

ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Քայլենք միասին (Մ. Հարությունյան)
03:19
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Հայրենիք (Հ. Թումանյան)
04:24
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շարան (Կոմիտաս)
05:09
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Շուշի
02:12
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
We are the world
04:41
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Подмосковные вечера& Калинка
06:02
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Ты ж мене пидманула
02:54
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Երկիր Նայիրյան (Գ. Զոհրաբյան)
03:17
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
Heal the world
05:40
ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբ
A dios le pido
03:22