Կանոնադրություններ, Ծրագրեր, Պայմանագրեր եւ այլ փաստաթղթեր
Դիմորդ
Օրենսդրություն և կրթական որոշ փաստաթղթեր
Ֆարմացիա (բակալավրիատ)

Ծրագրի անվանումը

Ֆարմացիա

Ուսման տևողությունը

4 տարի, 240 ECTS կրեդիտ

Շնորհվող որակավորումը

Ֆարմացիայի բակալավր

Ուսումնառության լեզուն

Հայերեն

Ուսուցման ձևը

Առկա

Ուսման վարձը

600 000 ՀՀ դրամ  

  •  Ընդունելությունը.

Ընդունելությունը կատարվում է համաձայն  ՀՀ կառավարության  կողմից հաստատված ընդունելության կարգի։   

Ընդունելության համար դիմորդը իր ընտրությամբ քննություններ է հանձնում «Կենսաբանություն» կամ «Ֆիզիկա» կամ «Քիմիա» առարկաներից երկուսը:

  • Ծրագրի նպատակն է.

Պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխանող բարձրորակ  դեղագետ մասնագետներ, ովքեր օժտված կլինեն ոլորտի հիմնարար գիտելիքներով, կարողություններով և գործնական հմտություններով, ինչը հնարավորություն կտա նրանց մատուցել դեղագործական ծառայությունների ողջ սպեկտրը ֆարմացիայի տարբեր ճյուղերում (հանրություն, դեղարտադրություն, առողջապահական կենտրոններ, դեղերի փորձագիտական կենտրոններ, լաբորատորիաներ և այլն):

  • Ծրագրի կրթական վերջնարդյունքները.

     Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի՝

Գիտելիք և իմացություն

  • Ներկայացնել ֆարմացիայի, առողջապահության  և հարակից ոլորտների մասնագիտական աշխատանքի առանձնահատկությունները, ուսումնառության արդի ու հիմնարար հասկացությունները, տեսությունները և մեթոդները:
  • Ներկայացնել դեղերի և դեղագործական հումքի նախագծման, ստեղծման, պատրաստման, անալիզի, շրջանառության սկզբունքները:
  • Սահմանել ֆարմացիայի, առողջապահության ոլորտի, կենսաբժշկական և հարակից բնագավառներում հետազոտական աշխատանքի կատարման հիմունքները:

Հմտություններ

  • Ցուցաբերել նորարարական ու առաջադեմ մոտեցումներ՝ կիրառելով ձեռք բերած գիտելիքը և իմացությունը ֆարմացիայի, առողջապահության և հարակից ոլորտներում մասնագիտական աշխատանքի կամ ուսումնառության ընթացքում ծագած անկանխատեսելի խնդիրները լուծելիս:
  • Ներկայացնել և բացատրել ֆարմացիայի և առողջապահության ոլորտին առնչվող տեղեկատվությունը, փաստարկները, գաղափարները, խնդիրները և դրանց լուծումները գործընկերներին, առողջապահության բնագավառի այլ մասնագետներին և ազգաբնակչությանը:
  • Հավաքել, պահպանել, մշակել, վերլուծել, մեկնաբանել և ներկայացնել տեղեկատվությունը՝ մասնագիտական  խնդիրների լուծման նպատակով աշխատանքը դյուրացնելու համար՝ կիրառելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:

Կարողություններ

  • Բացահայտել և լուծել մասնագիտական խնդիրներ վերլուծության և համադրության հիման վրա՝ կիրառելով քննադատական մտածողություն, հետազոտական և ստեղծագործական մոտեցում:
  • Աշխատել թիմում և արդյունավետ համագործակցել թիմի անդամների հետ՝ պահպանելով էթիկայի և վարվելակերպի նորմերը:
  • Օգտվել մասնագիտական ոլորտի նորմատիվ իրավական փաստաթղթերից:
  • Իրականացնել և կառավարել մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր անկանխատեսելի աշխատանքային կամ ուսումնական միջավայրում` թիմային աշխատանքում ստանձնելով պատասխանատվություն առանձին անհատների համար:
  • Որոշել հետագա մասնագիտական զարգացման կամ աշխատանքի ուղիները: 
  • ՈՒսումնական պլանը

Ծրագրի ուսումնական պլանը հասանելի է այստեղ.

  • Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները.

«Ֆարմացիա» բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել դեղագործության և դրան հարակից մասնագիտական ոլորտներում գործող հետևյալ կառույցներում`

  • Հանրային և հիվանդանոցային դեղատներ (դեղագետ),
  • Դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մարմիններ և կառույցներ (ՀՀ  առողջապահության նախարարություն, Առողջապահական տեսչական մարմին,
  • Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն և այլն),
  • Դեղերի արտադրությունում,
  • Արտասահմանյան մատակարարների/դեղարտադրողների հայաստանյան ներկայացուցչություններում (դեղագետ-ներկայացուցիչ),
  • Գիտահետազոտական հաստատություններում,
  • Դեղագործական կրթություն պահանջող այլ ոլորտներում:

 

Ծրագրի շրջանավարտները կարող են «Ֆարմացիա» մասնագիտությամբ շարունակել իրենց ուսումը ինչպես ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի մագիստրատուրայում, այնպես էլ ԵՊԲՀ-ի և ՀՀ ԳԱԱ տարբեր մասնագիտական ինստիտուտների մագիստրատուրայում, Հայաստանի Ամերիկյան համալսարանում և այլն:

 

  • Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը

Ֆարմացիայի ինստիտուտում գործում են երեք մասնագիտական ամբիոններ, որոնք հագեցած են դեղատնային և անալիտիկ ժամանակակից սարքավորումներով  կահավորված  ուսումնական և ուսումնագիտական լաբորատորիաներով (դեղատնային և գործարանային տեխնոլոգիայի, դեղաբանության, դեղագրքային անալիզի, դեղագիտական քիմիայի, և այլն) և աշխատասենյակներով:

 


Լաբորատորիաներին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումներով.

 




















 

Ինստիտուտում առկա են համակարգիչներով հագեցած լսարաններ, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպելու դիդակտիկ նյութերով հագեցած դասախոսություններ, ինչպես նաև հեռուսուցմամբ  առցանց դասախոսություններ:

Դասընթացների լիարժեք յուրացման համար ուսանողներին տրամադրվում են նաև էլեկտրոնային նյութեր և գրքեր, իսկ որոշ տպագիր գրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ ուսանողները կարող են ձեռք բերել ԵՊՀ գրադարանից և Ֆարմացիայի ինստիտուտի գրասենյակից:

Քարտեզ