Անգլիական բանասիրության ամբիոնը Երևանի պետական համալսարանում դեռևս 30-ական թվականներին հիմնադրված և հանրապետությունում տարածում գտած երեք օտար լեզուները (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) միավորող ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի արժանի ժառանգորդն է:
1991 թ. հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող օտար լեզուների մասնագիտական բաժինների հիմքի վրա ստեղծված ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետով (ներկայում՝ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ) ձևավորվեց անգլիական բանասիրության ամբիոնի գործունեությունը որպես այդպիսին: Ժառանգելով իր վաստակաշատ ու բազմահմուտ նախորդների՝ ակադեմիկոսներ Գ. Ջահուկյանի, Էդ. Աթայանի, բ.գ.թ. պրոֆեսորներ Հ. Թոքմաջյանի, Ե. Մխիթարյանի գիտամանկավարժական հարուստ փորձը՝ նորաստեղծ ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնեց բ.գ.թ. (բ.գ.դ.՝ 1994 թ.-ից), դոցենտ (պրոֆեսոր՝ 2000 թ.-ից) Ս. Ք. Գասպարյանը:
Շուրջ 60 մասնագետներ ընդգրկող անգլիական բանասիրության ամբիոնը, որն այսօր իրականացնում է բազմաբնույթ ուսումնամեթոդական և գիտական գործունեություն, ապահովում է գործնական անգլերենի ուսուցում՝ որպես հիմնական և երկրորդ մասնագիտական լեզու, ինչպես նաև տեսական գիտելիքներ հաղորդում անգլիական բանասիրության տարբեր գիտակարգերի ոլորտում, ծանոթացնում երկրագիտական և լեզվամշակութային արժեք ունեցող փաստերի:
Ստանձնելով հանրապետության առաջատար մասնագիտական ամբիոնի պատասխանատու դերը՝ անգլիական բանասիրության ամբիոնն այսօր լծվել է բարձրորակ մասնագետների պատրաստման ու որակավորման ծանր, բայց և արժանապատիվ գործին՝ ամբիոնի գիտական աշխատանքը զարգացնելով տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ գործառական լեզվաբանություն, գեղարվեստական տեքստի լեզվի և ոճի հարցեր, տեքստի մեկնաբանություն, ակադեմիական լեզվի կիրառության խնդիրներ, համացանցային լեզվի կիրառության յուրահատկությունները և այլն:
Գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ոլորտում ուշադրության է արժանի այն փաստը, որ ամբիոնում մշտապես լույս են տեսնում մենագրություններ, բուհական դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և բառարաններ, գիտական հոդվածներ, որոնք նվիրված են ժամանակակից լեզվաբանության տարաբնույթ արդիական խնդիրների քննությանն ու լուսաբանմանը: Ամբիոնում իրականացվում են նաև թարգմանական աշխատանքներ, մեծ ծավալի խմբագրական և գրախոսական աշխատանք: Բարի ավանդույթ է դարձել ամբիոնի անդամների ակտիվ մասնակցությունը գիտաժողավների (ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային), նաև դրանց գումարումը, որը լավ հնարավորություն է ոչ միայն կատարված աշխատանքն ամփոփելու, այլև ամբիոնի միջազգային կապերն ընդլայնելու առումով: Ամբիոնն այսօր սերտ համագործակցություն է իրականացնում Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական, Կրակովի Յագելլոնյան, Վենետիկի Կա’Ֆոսկարի, Բերգամոյի և այլ եվրոպական համալսարանների մասնագետների հետ: Կազմակերպվում են փոխայցելություններ, գիտակրթական սեմինարներ, միջազգային գիտական նստաշրջաններ, որոնց շրջանակներում լայն հնարավորություն է ստեղծվում քննարկելու ինչպես լեզվաբանական, այնպես էլ կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված տարաբնույթ խնդիրներ, իրականացնել գիտակրթական փորձի փոխանակում:
2016 թ.-ից ի վեր ERAZMUS+ ծրագրի շրջանակներում ամբիոնի բակալավրական և մագիստրոսական ծրագրերում մասնագիտացող մեծ թվով ուսանողներ հնարավորություն են ունեցել մինչև հինգ ամիս տևողությամբ իրենց ուսումնառությունը շարունակելու Վենետիկի Կա’Ֆոսկարի և տարբեր այլ եվրոպական համալսարաններում՝ գրանցելով բարձր արդյունքներ:
Վերջին տասնամյակում բարի ավանդույթ է դարձել ամբիոնի մասնագետների և ուսանողների գործուն մասնակցությունը արտասահմանյան տարբեր երկրներից հրավիրվող մասնագետների դասախոսություններին, սեմինարներին ու քննարկումներին, որը լայն հնարավորություն է ստեղծում ինչպես գիտագործնական փորձի փոխանակման, այնպես էլ միջազգային համագործակցության ընդլայնման համար:
2016 թ.-ից ամբիոնում բացվել է «Կիրառական լեզվաբանություն» միջգիտակարգային մագիստրոսական ծրագիրը, որն ըստ էության աննախադեպ է ՀՀ բուհական համակարգում և նպատակադրված է պատրաստելու միջազգային ստանդարտներով աշխատելու կայուն ունակությունների և հմտությունների տիրապետող մասնագետներ, որոնք այսօր մեծ պահանջարկ ունեն հայ ակադեմիական ոլորտի մասնագետներին միջազգային աշխատաշուկային համապատասխան լեզվական հմտություններ սովորեցնելու բնագավառում:
Ամբիոնի կրթական ձեռքբերումներից է նաև բակալավրական ուսուցման շրջանակներում «Օտար լեզուներ (անգլերեն և որևէ այլ եվրոպական լեզու) և հաղորդակցություն» նոր մասնագիտության ծրագրի մշակումը, որի հիմքում երկու օտար լեզուների՝ մասնագիտական ուսուցման նպատակն է, որը համահունչ է հանրապետության և միջազգային աշխատաշուկայի պահանջներին:
Ուսուցման եռաստիճան համակարգի ներդրման պայմաններում ամբիոնը վերամշակել և ստեղծել է նոր ուսումնական ծրագրեր, որոնք նպատակաուղղված են համակողմանի մասնագիտական կրթություն ապահովելու բակալավրիատի և մագիստրատուրայի փուլերում՝ համապատասխանաբար: Ուսուցման ծրագրերն ամբիոնում իրականացվում են ըստ կրեդիտային համակարգի պահանջների:
Անգլիական բանասիրության ամբիոնում մասնագիտացած շատ շրջանավարտներ այսօր բազմաբեղուն գործունեություն են իրականացնում հանրապետության տարբեր ձեռնարկություններում, նախարարություններում, հանրակրթական և բարձրագույն դպրոցներում, արտերկրի տարբեր համալսարաններում և այլուր:
Ամբիոնը արդյունավետ համագործակցում է նաև Եվրոպական ֆեդերացիայի անդամ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի հետ՝ իր նպաստը բերելով ՀՀ-ում կրթության և գիտության զարգացման գործին, մասնավորապես՝ անգլերենի ոլորտում: Մեծ է նաև ամբիոնի մասնակցությունը ասոցիացիայի ակադեմիական պարբերականի՝ Armenian Folia Anglistika միջազգային հանդեսի հրատարակման գործում:
Անգլալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա
«Անգլալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիա» ծրագիրը (գիտական ղեկավար՝ պրոֆ. Ս. Գասպարյան) սկզբնավորվել է 2015 թվականից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի բազայի վրա ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Ծրագիրը նպատակ ունի ուսումնասիրելու հակահայկական քարոզչական դիսկուրսը և ընդհանրապես Հայոց ցեղասպանությանն ու Հայկական հարցին առնչվող տարաբնույթ անգլալեզու նյութեր, լայն առումով, լեզվաճանաչողաբանության դիրքերից, բացահայտելու տարբեր լեզվական մարտավարությունների կիրառությունը՝ որպես քաղաքական քարոզչամիջոց՝ հասարակական կարծիք ձևավորելու և ընթերցողի վերաբերմունքը ուղղորդելու մեխանիզմ:
2014 թ. գիտական թեմայի շրջանակներում հրատարակված “The Armenian Genocide: A Linguocognitive Perspective” մենագրության մեջ հեղինակը՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ս. Ք. Գասպարյանը, ելնելով լեզվաբանության մեջ վաղուց արդեն հաստատված լեզու-մտածողություն փոխադարձ կապի դրույթից, առաջին անգամ ուսումնասիրեց Հայոց ցեղասպանության խնդիրն արծարծող աշխատություններ՝ վեր հանելով ընթերցողի գիտակցության վրա որոշակի դիտավորությամբ ներազդելու լեզվական մեխանիզմները և բացահայտեց մի շարք օտարերկրյա հեղինակների՝ պատմությունը աղավաղելու և Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը հերքելու թուրքամետ մտադրությունները: Այս աշխատանքը, միանգամայն նոր հուն բացելով ցեղասպանագիտական ուսումնասիրությունների բնագավառում, ճանապարհ հարթեց ցեղասպանության խնդիրների հետագա լեզվաճանաչողական քննության համար:
2016 թ. հետազոտական խմբի (գիտական ղեկավար՝ պրոֆ. Ս. Ք. Գասպարյան, հետազոտական խումբ՝ Շ. Պարոնյան, Ա. Չուբարյան, Գ. Մուրադյան) ջանքերով լույս տեսավ “Raphael Lemkin’s Draft Convention on Genocide and the 1948 UN Convention” մենագրական ուսումնասիրությունը, որտեղ ցեղասպանության կոնվենցիայի լեմկինյան նախագծի և ՄԱԿ-ի 1948 թ. ընդունած կոնվենցիայի զուգադիր տեքստաբանական քննությամբ վեր հանվեցին այդ երկու փաստաթղթերի տարբերությունները՝ ցեղասպանությունները կանխարգելելու համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու քաղաքական, սոցիալական, մշակութային և իրավական խնդիրների մեկնաբանման առումով: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի Կոնվենցիայի տեքստում կատարած բառային, ձևաբանական, շարահյուսական փոփոխությունների արդյունքում ՄԱԿ-ի Կոնվենցիայի ենթատեքստում նվազել են ցեղասպանության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքի դրսևորման և մարդկության դեմ իրականացվող այդ զազրելի ոճիրն իրականացնողներին խստագույնս պատժելու վճռականությունը:
Լաբորատորիայի հետազոտական աշխատանքի ներկա փուլում գիտական խումբը ձեռնարկել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածի լեզվական մտաշահարկման մեխանիզմների քննությունը, որի արդյունքները պատրաստ են հրապարակման՝ մենագրությամբ:
Բրիտանական գրականության և լեզվամշակույթի ուսումնասիրության լաբորատորիա
Անգլիական բանասիրության ամբիոնի բազայի վրա 2017 թվականից գործում է «Բրիտանական գրականության և լեզվամշակույթի ուսումնասիրության լաբորատորիան» ՀՀ պետական բյուջեի բազային ֆինանսավորման շրջանակներում, որն իրականացնում է բրիտանական լեզուների, գրականության և մշակույթի համակողմանի հետազոտություններ` ընդգրկելով նաև ներկայումս բրիտանական մշակույթի առավել դինամիկ և յուրօրինակ ճյուղերից մեկը՝ շոտլանդական գրականության և մշակույթի ուսումնասիրությունը: Լաբորատորիան անդամակցում է Շոտլանդական գրական ուսումնասիրությունների ասոցիացիային, իսկ 2018 թվականից՝ Շոտլանդական գրականության ուսումնասիրության միջազգային ասոցիացիային:
2017 - 2018 թթ. ընթացքում հետազոտական խումբը (գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Մարիանա Սարգսյան, գիտաշխատողներ՝ բ.գ.թ., դոցենտ Նաիրա Գասպարյան և բ.գ.թ., ասիստենտ Արփինե Մադոյան) տեղական և միջազգային առաջատար պարբերականներում հրատարակել է 8 գիտական հոդված, հետազոտության արդյունքները ներկայացրել նաև 2 միջազգային գիտաժողովներում: Լաբորատորիան համագործակցում է նաև Էդինբուրգի համալսարանի լեզվի, գրականության և մշակույթի ամբիոնի հետազոտողների հետ ԵՊՀ-ի և Էդինբուրգի համալսարանի միջև ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: 2019 թ.-ից հետազոտական ծրագրով նպատակ է դրված մեկնարկել ուսումնասիրություններ՝ հայ-շոտլանդական առնչությունների բացահայտման ուղղությամբ:

Աշխատակիցներ

Սեդա Քերոբի Գասպարյան
Ամբիոնի վարիչ

Աստղիկ Էդվարդի Չուբարյան
Պրոֆեսոր

Աննա Տարիելի Կնյազյան
Պրոֆեսոր

Ալվարդ Հակոբի Ջիվանյան
Պրոֆեսոր

Նարինե Համլետի Մադոյան
Դոցենտ

Իրինա Կարլենի Վարդանյան
Դոցենտ

Մարիաննա Սամվելի Սարգսյան
Դոցենտ

Սվետլանա Նահապետի Վարդանյան
Դոցենտ

Գոհար Գագիկի Մադոյան
Դոցենտ

Նաիրա Հմայակի Գասպարյան
Դոցենտ

Սամվել Աբրահամի Աբրահամյան
Դոցենտ

Անահիտ Հայրապետի Գալստյան
Դոցենտ

Գոհար Սամվելի Հովսեփյան
Դոցենտ

Մանանա Գուրգենի Դալալյան
Դոցենտ

Մարիկա Արմենի Տոնյան
Դոցենտ

Գևորգ Ռուդիկի Բարսեղյան
Դոցենտ

Ռուզաննա Սպարտակի Առաքելյան
Դոցենտ

Նաիրա Մակիչի Ավագյան
Դոցենտ

Արփինե Համլետի Մադոյան
Դոցենտ

Օֆելյա Շահենի Պողոսյան
Դոցենտ

Գայանե Հարությունի Մուրադյան
Դոցենտ

Նվարդ Վարդգեսի Երնջակյան
Դոցենտ

Արուս Վանիկի Մարգարյան
Դոցենտ

Գոհար Ռազմիկի Հարությունյան
Դոցենտ

Վարդուհի Սուրենի Ղումաշյան
Ասիստենտ

Աննա Կարոյի Կարապետյան
Ասիստենտ

Նարինե Ալբերտի Գասպարյան
Ասիստենտ

Սոնա Արայի Գուլյան
Ասիստենտ

Մարիամ Գարեգինի Խաժակյան
Ասիստենտ

Նարինե Գագիկի Եթիմյան
Ասիստենտ

Կարինե Վլադիկի Քոչունց
Ասիստենտ

Նաիրա Հարությունի Մարտիրոսյան
Ասիստենտ

Լիլի Հովհաննեսի Կարապետյան
Ասիստենտ

Հասմիկ Ռազմիկի Հովհաննիսյան
Ասիստենտ

Զարուհի Հենրիկի Անտոնյան
Ասիստենտ

Արմինե Վրեժի Գևորգյան
Դասախոս

Նաիրա Ստյոպայի Ներսիսյան
Դասախոս

Անի Կամոյի Տեր-Պետրոսյան
Դասախոս

Ռիմա Վիկտորի Բադեյան
Դասախոս

Նունե Սերգեյի Հայրապետյան
Դասախոս

Սեդա Արմենի Թորոսյան
Դասախոս