![]() |
Հակոբ Ժորայի Հարությունյան
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր | Համաշխարհային պատմության ամբիոն Կրթությունը
1984 - 1987 թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա 1979 - 1984 թթ. ԵՊՀ Պատմության ֆակուլտետ Գիտական աստիճան Պատմական գիտությունների դոկտոր Գիտական թեմա՝ «Հին Հայաստանը՝ Արևելամիջերկրածովքի և Իրանի միջև (մ.թ.ա. II դ.- Ք․հ․ III դ.): Միջպետական սահմանների և վարչա-տարածքային բաժանումների դինամիկան», 2016 թ. Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարան, ք. Բելգորոդ, Ռուսատանի Դաշնություն, Դիպլոմը համապատասխանեցված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից 22. 03. 2017թ.։ Պատմական գիտությունների թեկնածու Գիտական թեմա՝ «Հռոմեական կայսրության արևելյան քաղաքականությունը դոմինատի դարաշրջանում և Հայաստանը (մ.թ. IVդ.)», 1989 թ. ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ I, Երևան։ Աշխատանքային փորձ 2021 թ–ից առ օրս ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի պրոֆեսոր 1993 - 2021 թթ. ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ 1988 - 1993 թթ. Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա գիտաշխատող Կարդացվող դասընթացներ Հին Արևելքի պատմություն, Գաղութային համակարգը նոր և նորագույն դարաշրջանում Համաշխարհային քաղաքակրթության պատմություն Բյուզանդական ժառանգությունը և եվրոպական հանրույթը Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակները Հին և վաղ միջնադարյան Հայաստանի, արևելամիջերկրածովքի և Փ. Ասիայի պատմության, պատմական աշխարհագրության և քարտեզագրության հիմնահարցեր, Հին Հայաստանի ռազմական պատմությունը Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն, (հին հայերեն - գրաբար, հին հունարեն, լատիներեն - բառարանով) Մասնագիտական անդամակցություն «Նյութեր հին և միջնադարյան Ղրիմի հնագիտության և պատմության վերաբերյալ» (Սևաստոպոլ - Տյումեն - Նիժնեվարտովսկ), գիտական հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ «Ռուսաց լեզուն Հայաստանում» (Երևան), գիտական հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ «Գիտական տեղեկագիր Բելգորոդի պետական համալսարանի: Պատմություն, քաղաքագիտություն» (Բելգորոդ), գիտական հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ «Ուրալյան արևելագիտություն: Միջազգային ալմանախ» (Եկատերինբուրգ), գիտական հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ «Ռուսագիտության արդի հիմնախնդիրները» (Երևան), գիտական հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ «Պատմություն և մշակույթ». Հայագիտական ուսումնասիրություններ (Հոդվածների ժողովածու) (Երևան), գիտական հանդեսի խմբագրական հանձնաժողովի անդամ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ 2019 թ. ընտրվել է Կրթության միջազգային ակադեմիայի իսկական անդամ |