«Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի» ամբիոնը ստեղծվել է 2015թ.-ին ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում 1998թ-ից գործող «Դեղագործական քիմիա» ամբիոնի հենքի վրա: 2016թ-ին «Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի» ամբիոնը ներառվեց նորաստեղծ Ֆարմացիայի ինստիտուտի կազմում:
Ամբիոնում իրականացվում են հետևյալ հիմնական մասնագիտական առարկաների դասավանդումը՝
Թունաբանական քիմիա
Կենսօրգանական քիմիա
Բնական միացությունների քիմիա
Ֆարմքիմիա
Կենսատեխնոլոգիա
Դեղարտադրության ստանդարտավորում և GMP համակարգ
Ֆարմակոգնոզիա
Անալիտիկ քիմիա (քանակական անալիզ)
Դեղանյութերի կառուցվածքի հետազոտման մեթոդներ
Դեղանյութերի որակի հետազոտման մեթոդներ
Դեղերի հետազոտման անալիտիկ մեթոդներ
Դեղերի արտադրության ժամանակակից մեթոդներ
Որակի կառավարման համակարգեր
Դեղերի կայունության հսկում
Անալիտիկ մեթոդների վալիդացիա
Ամբիոնի ուսումնագիտական լաբորատորիաները համալրված են ժամանակակից հետազոտական և վերլուծական սարքավորումներով:
Մասնավորապես, «Դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի» գիտաուսումնական լաբորատորիայում ներդրված են դեղանյութերի կառուցվածքի հետազոտման համար անհրաժեշտ ժամանակակից վերլուծական սարքավորումներ՝ բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆներ, գազային քրոմատոգրաֆ, իոնային քրոմատոգրաֆ, ինֆրակարմիր (ԻԿ) սպեկտրաչափ, հեղուկային քրոմատոգրաֆ` մաս-պեկտրաչափական դետեկտորով, ինդուկտիվ կապված պլազմայով օպտիկաէմիսիոն սպեկտրաչափ, քիրալային դեղանյութերի օպտիկապես մաքրության որոշման համար անհրաժեշտ պոլյարիմետր, հալման կետի որոշման սարք, բարձր ճշտությամբ տեխնիկական և վերլուծական կշեռքներ և այլն: Իսկ ֆարմքիմիայի ուսումնական լաբորատորիան համալրված է դեղերի որակի հսկման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ լուծելիության, տրոհելիության, մաշվելիության, ամրության որոշման և այլն սարքավորումներ:
Ամբիոնը համագործակցում է մի շարք գիտահետազոտական ինստիտուտների և կենտրոնների հետ, մասնավորապես՝ ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»-ի, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի «Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ»-ի և այլն:
Ամբիոնում իրականացվում են նաև ԳՀ աշխատանքներ ՀՀ բազային և թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում: Ամբիոնին կից գործում է «Ասիմետրիկ սինթեզի» բազային լաբորատորիան, որտեղ իրականացվում են հետազոտություններ ալիֆատիկ, արոմատիկ և հետերոցիկլիկ տեղակալված օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային (S)- և (R)-α-ամինաթթուների ասիմետրիկ բիոմիմետիկ սինթեզի ուղղությամբ:
ԵՊՀ «Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի» ամբիոնի աշխատակիցները շահել է մի շարք տեղական և միջազգային գիտական դրամաշնորհներ, մասնավորապես՝ CRDF Travel(1999 թ.), ISTC A-356 (2000-03թ.), ISTC 2780(2004-07թ.), VolkswagenStiftung Az 86 223(2012-2014), 13RF-050 (2013-2015), IZ73Z0_152360/1 Swiss National Science Foundation(SNSF) (2014-2016), ANSEF (2014-2016), 15RF-035 (2015-2017), 15T-1D260 Գիտության կոմիտե՝ թեմատիկ ֆինանսավորում (2015-2017), ISTC A-2289(2017-2020), 21T-1D057 Գիտության կոմիտե՝ թեմատիկ ֆինանսավորում (2021-2024):
ԵՊՀ «Ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի» ամբիոնը սերտ համագործակցում է մի շարք արտերկրյա հայտնի գիտահետազոտական կենտրոնների և համալսարանների հետ` ՌԴ ԳԱ Ա.Նեսմեյանովի անվան Էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտի, ՌԴ ԳԱ Մարդու ուղեղի ինստիտուտի, Շվեդիայի Կարոլինյան ինստիտուտի, Իտալիայի Նեապոլի <<Կենսակառուցվածքների և կենսաիմիջինգի>> ինստիտուտի, Ֆրանսիայի <<Փարիզ-Սյուդ>> համալսարանի, Ռուսաստանի Բելգորոդի պետական հետազոտական համալսարանի, Գերմանիայի Ռոստոկի համալսարանի, Բելգիայի «ACROS ORGANICS» ընկերության, Գերմանիայի «Iris Biotech» ընկերության և այլն:
Աննա Ֆելիքսի Մկրտչյան
Գիտական և ներդրումային հարցերի գծով փոխտնօրեն, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ