Հարց տալ
Ամենաշատ տրվող հարցերը
1
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ 2021-2022 թթ. ուստարվա մագիստրատուրայի անվճար և վճարովի տեղերի քանակը՝ ըստ մասնագիտությունների:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգին։
2
Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ ԵՊՀ-ում գործող ուսման վարձի զեղչման համակարգին:
Դուք կարող եք ծանոթանալ ԵՊՀ ուսանողական նպաստների, պետական եւ ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգին:
3
Ինչպե՞ս կարող եմ տեղեկություն ստանալ ԵՊՀ հանրակացարանի մասին։
Կարող եք մանրամասներին ծանոթանալ անցնելով հետևյալ հղմամբ։
Մերի Աթոյան
19.01.23
Բարև Ձեզ։ Ես ուզում եմ ընդունվել ու կցանկանայի իմանալ, թե քանի՞ բալ հավաքելու դեպքում կարող եմ անվճար անցնել։ Շնորհակալություն։
Հարգելի՛ Մերի,

ընդունելության վերաբերյալ բոլոր մանրամասները հասանելի կլինեն ավելի ուշ։ Հետևե՛ք ԵՊՀ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնի թարմացումներին:
Narek Ghazaryan
18.01.23
Բարև Ձեզ, 2-րդ կիսամյակը ե՞րբ է սկսվում։
Հարգելի՛ Նարեկ,

2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի դասընթացները սկսվում են փետրվարի 6-ից։
Hayk Ghazinyan
18.01.23
Բարև Ձեզ, ի՞նչ առարկաներ եմ հարկավոր ծրագրավորման քննությունները հանձնելու համար։
Հարգելի՛ Հայկ,

ԵՊՀ ֆակուլտետներին և անհրաժեշտ քննություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Լիլիթ Հարությունյան
31.10.22
Բարև Ձեզ։Կարո՞ղ եմ իմանալ թե իրավագիտության ֆակուլտետ ընդունված դիմորդները նոյեմբերի 1 ին ժամը քանիսին պետք է փաստաթղթերը ներկայացնեն դեկանատ։
Հռիփսիմե
27.10.22
Կներեք ես ցանկանում էի իմանալ, թե քանի տարի է ուսուցումը Միջազգային հարաբերություններում, և ինչքա՞ն գումար պետք է վճարենք
Հարգելի՛ Հռիթսիմե,

ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում բակալավրական կրթությունը 4 տարի է։ Վարջավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ: