Սևծովյան տարածաշրջանի երկրների արհեստավարժ տուրիզմի օրինակով աջակցություն ժառանգությանը և մշակույթին
Subsidy Contract No. BSB 1145
Հայտնի է, որ պետության տնտեսության զարգացման և աճի գործում տուրիզմն ու զբոշաշրջությունը հանդիսանում են մեծ խթան, որոնք միևնույն ժամանակ բնակչության համար աշխատատեղեր են ստեղծում:
«PRO EXTOUR»-ը նախագիծ է, որն օգտագործելով Սևծովյան տարածաշրջանի բնական և մշակութային հարուստ ռեսուրսներն, ապահովում է որակյալ աշխատուժ և մրցակցային գներ: Սակայն, միևնույն ժամանակ, այդ ամենը խոչընդոտվում է նաև այնպիսի խնդիրներով ինչպիսիք են՝ կլիմայի փոփոխությունները, ռեսուրսների արագ սպառումը, աշխատուժի պակասը: Բացի այդ 2020թ.-ի համավարակը զբոսաշրջության ոլորտի համար ի հայտ բերեց այնպիսի խնդիրներ, որոնք, կրելով համաշխարհային բնույթ, պահանջում են նոր լուծումներ:
«PRO EXTOUR» նախագծի նպատակն է խթանել արհեստավարժ տուրիզմը Սևծովյան տարածաշրջանի պետություններում, հանդիասանալով որպես կայուն զարգացման ուղի, օգտագործելուվ և համատեղելով տեղացի ժողովրդների մշակույթային ժառանգությունը, առաջարկելով նորարարական լուծումներ և համագործակցություն:
Ծրագիրը հանդիսանում է մի շարք բուհերի համատեղ նախաձեռնություն, որի անդամներ են հանդիսանում Վառնայի կառավարման ինստիտուտը (Բուլղարիա), Երևանի պետական համալսարանը (Հայաստան), Սալոնիկի համալսարանը (Հունաստան), ինչպես նաև Վրացական արվեստի ու մշակույթի կենտրոնը (Վրաստան) և Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):
Ծրագրի նպատակներն են.
-Սևծովյան տարածշրջանում արհեստավարժ տուրիզմի խթանման համար կարիքների գնահատում և գործողությունների պլան,
-ժառանգության և մշակույթային հիմունքներով իրականացվելիք միջոցառումներ. բիզնես մոդելների պաշար,
-արհեստավարժ տուրիզմի գործիքակազմի և ռեսուրսների առցանց պահոց,
-արհեստավարժ տուրիզմի սևծովյան կենտրոնների միջսահմանային ցանց,
-միջազգային համաժողովներ և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տոնավաճառներ,
Ծրագրի տևողությունը՝ 1.06.2020 -30.11.2022 (Սևծովյան տարածաշրջան. ENI CBC 2014-2020 ծրագրի աջակցությամբ)
Ծրագրի բյուջեն՝ 913 380.00 եվրո:
PRO EXTOUR. «Սևծովյան ավազանում ժառանգության և մշակույթի վրա հիմնված փորձառական զբոսաշրջության խթանում» նախագիծ
Ազգային կոնֆերանս-քննարկում
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու PRO EXTOUR նախագծի շրջանակներում կազմակերպվող կոնֆերանս-քննարկման, որը տեղի կունենա 2021 թ. հունիսի 11-ին, ժամը 10.00, ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում՝ 419 լսարան:
Սեմինարի ընթացքում կներկայացվեն ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգայնացման և հանրայնացման մակարդակի բարձրացման, ինչպես նաև ՀՀ-ի համար միջազգային զբոսաշրջային մշակութահենք իմիջի ստեղծման ուղիները մշակութային ժառանգության վրա հիմնված փորձառական զբոսաշրջության անհրաժեշտության, տեսլականի և նպատակների գործողության ծրագիրը: Նիստի ընթացքում կքննարկվեն նաև շահառուների կարծիքները, ընկալումները և առաջարկությունները Սևծովյան ավազանի երկրներում փորձառական զբոսաշրջության առաջնայնացման վերաբերյալ:
Քննարկամանը մասնակիցների թվում ակնկալվում են տուրօպերատորներ, տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, զբոսավարներ, մշակութային/ժառանգության օբյեկտների ղեկավարներ, փառատոներ կազմակերպիչներ, տեղական ինքակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Օրակարգ.
10.00-10.30 Գրանցում
10.30-10.45 Ծրագրի և դրա նպատակների ներկայացում
10.45-11.00 Կարիքների գնահատման զեկույցի ներկայացում/քննարկում
11.00-11.30 Տարածաշրջանային գործուղության ծրագրի քննարկում
11.30-12.30 Խմբային աշխատանքներ
12.30-13.00 Սուրճի ընդմիջում
13.00-14.15 Խմբային աշխատանքերի քննարկում
14.15 – 15.15 Հարց ու պատասխան
15.15 – 15.30 Սուրճի ընդմիջում
15.30-16.30 Վերջնական քննարկումներ
Ծրագրի հակիրճ նկարագրություն: PRO EXTOUR- ը նախագիծ է, որի նպատակն է խթանել փորձառական տուրիզմը` որպես կայուն զարգացման ուղի Սևծովյան ավազանի երկրներում զբոսաշրջության բիզնեսի համար` արժևորելով բնիկ ժառանգության և մշակույթի ներուժը, նորարարական լուծումներ և միջսահմանային համագործակցություն: Ծրագիրը երեք բարձրագույն ուսումնական հաստատությունների համատեղ նախաձեռնությունն է, որոնք ունեն զբոսաշրջության ոլորտում կիրառական հետազոտական փորձ՝ Վառնայի կառավարման համալսարան (Բուլղարիա), Երևանի պետական համալսարան (Հայաստան) և Սալոնիկի համալսարան (Հունաստան), ինչպես նաև մշակութային ցանցային կազմակերպությունը` Վրացական արվեստի և մշակույթի կենտրոնը (Վրաստան) և հյուրընկալության տարածաշրջանային կլաստերը՝ Խոհարարական արվեստի և հյուրընկալության ասոցիացիան (Բուլղարիա):