Այսօր անցկացվում է օլիմպիադայի տեսական փուլը, իսկ վաղը տեղի կունենա փորձնականը: Երկու փուլերի արդյունքների ամփոփումից հետո պարզ կդառնան հաղթողների անունները, և մարտի 6-ին՝ օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության ժամանակ, հաղթողները կարժանանան մրցանակի:
Օլիմպիադայի հանրապետական փուլի կազմակերպիչներն են ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը, ֆարմացիայի ինստիտուտը և «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեն:
Առարկայական օլիմպիադաների նպատակն է բացահայտել տվյալ առարկայի նկատմամբ հետաքրքրվածության մակարդակը, ինչպես նաև ներուժ ունեցող աշակերտներին՝ խթանելու այդ բնագավառում նրանց հետագա արդյունավետ գործունեությունը։
Նշենք, որ ԵՊՀ-ում պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ՝ բուհ-աշակերտ կապն ամրապնդելու և աշակերտների իրազեկվածության բարձրացմանն ու մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով: