25.04.2023 | 
Կրթություն, Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ 14-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ 14-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվեց Ֆրանսիական երգի փառատոն՝ նվիրված ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրին։

Երևանի պետական համալսարանը, կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները, ֆրանսիախոս ազգերի միջև կապն ու համագործակցությունը, Ֆրանկոֆոնիայի շրջանակում ամեն տարի կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ: Դրանց նպատակն է խթանել ֆրանսերենի, ֆրանսիական մշակույթի և Ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածումը:

 

ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն ընդգծեց, որ կենտրոնի երգչախումբը և «YSU Band»-ը Ֆրանսիական երգի փառատոնի ժամանակ կատարել են մեծն շանսոնիեի հայտնի երգերը. փառատոնի համար կազմվել էր հատուկ երգացանկ:

 

 

«ԵՊՀ մշակույթի կենտրոնի՝ Շառլ Ազնավուրի անունը կրելը մեծ պատասխանատվություն է, որը պարտավորեցնում է ավելի բարձր մակարդակով գործելու և նրա անվանը արժանի լինելու»,- շեշտեց Կ. Դավթյանը:

 

 

Նշենք, որ Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը նախորդ տարիներին երգի փառատոնը կազմակերպել է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի հետ համագործակցությամբ: Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ դառնալու առաջին իսկ տարվանից կազմակերպված միջոցառումները վարակիչ են եղել կրթական այլ հաստատությունների համար Ֆրանկոֆոնիայի շրջանակում բազմաթիվ միջոցառումներ անցկացնելու տեսանկյունից:

 

Ֆրանսիական երգի 14-րդ փառատոնին ներկա էին Երևանի պետական համալսարանի ռեկտորատի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ և մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Այլ նորություններ
ՍՈՎՈՐՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով բուհի ներսում մասնագիտության, ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությունը կամ այլ բուհում կրթությունը շարունակելն է:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՏԱԴՐՎԻ ԿԱՄԱՄԲԵՐ ՊԱՆԻՐ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ռուզաննա Հարությունյանը, ուսումնասիրելով ամբիոնում մեկուսացրած կաթնաթթվային բակտերիաները, առանձնացրել է նոր շտամներ, որոնց շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի արտադրել կամամբեր պանիր: Ռուզաննայի պատմությունը նպատակներ սահմանելու և ԵՊՀ տված գիտելիքների շնորհիվ դրանց հասնելու մասին է: