Նորություններ
ՍՈՎՈՐՈՂԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
04.05.23
Ակադեմիական շարժունությունը ուսանելու, հետազոտություններ կատարելու կամ որակավորումը բարձրացնելու նպատակով բուհի ներսում մասնագիտության, ուսուցման ձևի (առկա, հեռակա) փոփոխությունը կամ այլ բուհում կրթությունը շարունակելն է:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՏԱԴՐՎԻ ԿԱՄԱՄԲԵՐ ՊԱՆԻՐ
03.05.23
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Ռուզաննա Հարությունյանը, ուսումնասիրելով ամբիոնում մեկուսացրած կաթնաթթվային բակտերիաները, առանձնացրել է նոր շտամներ, որոնց շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի արտադրել կամամբեր պանիր: Ռուզաննայի պատմությունը նպատակներ սահմանելու և ԵՊՀ տված գիտելիքների շնորհիվ դրանց հասնելու մասին է:
«ԵՊՀ-Ն ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԸՆՁԵՌՈՒՄ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՍԱՆ ԽՈՍԵԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ». ՍԱԹԵՆԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ
28.04.23
Սաթենիկ Մխիթարյանը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի ուսանողներից է: Նրա հետ զրույցում անդրադարձել ենք անգլիական «TurinTech AI» կազմակերպության հետ գործակցության շրջանակում գրվող մագիստրոսական թեզին, Հայաստանում տվյալագիտության զարգացմանը և այդ գործում Երևանի պետական համալսարանի ունեցած դերակատարմանը:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
28.04.23
ԵՊՀ-ի և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ընկերության միջև համագործակցության շրջանակում համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում անցկացվել է դասընթացների շարք:
ԳԵՐՄԱՆԵՐԵՆԸ՝ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԿԱՄՈՒՐՋ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
27.04.23
ԵՊՀ-ում մեկնարկել է «Նոր մարտահրավերներ կրթական համակարգում և լեզվական նոր իրականություն» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:
ՖԻԶԻԿԱՅԻ ԴԵՐԸ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՒՄ
27.04.23
Քվանտային տեխնոլոգիաներ, խելացի սարքեր, այլընտրանքային էներգետիկա, արհեստական բանականություն, ռոբոտաշինություն ու ժամանակակից կյանքի բարելավմանը միտված առանցքային այլ ուղղություններ. այս ամենը մեկտեղված է գիտության գլխավոր և հնագույն ճյուղերից մեկում՝ ֆիզիկայում։
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ
26.04.23
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համագործակցության շրջանակում տեղի ունեցավ «Կրթության պատրաստվածության ինդեքսը COVID-19-ի օրինակով» գրքի շնորհանդեսը:
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՈՒՀԵՐԻ ՀԵՏ
26.04.23
Երևանի պետական համալսարանի և Լյուբլինի կաթոլիկ համալսարանի համագործակցության շրջանակում համալսարանի կենսաբանության ֆակուլտետ էր այցելել դոկտոր Պ. Մալգորժատան:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՐԳԻ 14-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
25.04.23
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվեց Ֆրանսիական երգի փառատոն՝ նվիրված ֆրանսիահայ շանսոնիե Շառլ Ազնավուրին։
ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԴԵԿԱՆՆԵՐ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ
21.04.23
Այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստ՝ ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի, մաթեմատիկայի և մեխանիկայի ու ժուռնալիստիկայի ֆակուլտետների դեկանների ընտրությունների օրակարգով։