ՊԵՏՐՈՍ ԲԵԶԻՐԳԱՆՅԱՆ
Ֆիզիկոս
Ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ
Ծնվել է 1916թ. դեկտեմբերի 15-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ալաստան գյուղում:
1932-ին ավարտել է Ախալքալաքի հայկական տեխնիկական մանկավարժական ուսումնարանը:
1932-1938թթ. աշխատել է Ախալքալաքի շրջանի դպրոցներում` որպես ուսուցիչ և տնօրեն:
1938 թ.-ին ընդունվել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետ:
1941 - 1945 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:
1948 թ.-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ն:
1949 - 1951 թթ. եղել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտ:
1951 թ.-ից աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում:
1954 թ.-ին պաշտպանել է թեկնածուական թեզ, ստացել է ֆիզ-մաթ գիտությունների թեկնածուի աստիճան:
1961 - 1987 թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Պինդ մարմնի ամբիոնի վարիչ:
1964 թ.-ին հիմնադրել է և ղեկավարել նյութի հետ ռենտգենյան ճառագայթների կոհերենտ փոխազդեցության ֆիզիկայի հիմնախնդրի լաբորատորիան:
1969 թ.- ֆիզ-մաթ գիտությունների դոկտոր:
1970 թ.- ֆիզ-մաթ գիտությունների պրոֆեսոր:
1978 - 94 թթ. ռենտգենյան հետազոտությունների ճյուղային լաբորատորիայի գիտական ղեկավար:
Պ. Հ. Բեզիրգանյանը ՀԽՍՀ-ում ռենտգենաինտերֆերաչափության հիմնադիրն է: Նրա ղեկավարությամբ ստեղծվել է բյուրեղների կառուցվածքային արատների ռենտգենադիֆրակտային տեղագրական պատկերները տեսանելի դարձնող ռենտգենահեռուստատեսային եզակի համակարգ:
Հեղինակ է շուրջ 300 գիտական հոդվածների, 2 մենագրության և 30 գյուտի:
Նրա աշակերտներից 40-ը պաշտպանել են թեկնածուական թեզեր, իսկ 10-ը հետագայում ստացել են նաև ֆիզ-մաթ գիտությունների դոկտորի կոչում:
1985 թ. ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր:
1987 թ. ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ:
Վախճանվել է 1994թ. հունիսի 15-ին Տամբով քաղաքում (ՌԴ):