ՅՈւՐԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
Ֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Յուրի Սերգեյի Չիլինգարյանը ծնվել է 1938թ. սեպտեմբերի 22–ին Երևանում:

1956 – 1960 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի Ֆակուլտետում:

1960 – 1963 թթ. ԵՊՀ–ում աշխատել է որպես ասիստենտ:

1963 – 1972 թթ. աշխատել է ԵՊՀ Ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում.

1963 – 1967 թթ. որպես առաջատար ճարտարագետ,

1967 – 1969 թթ. որպես խմբի ղեկավար – ճարտարագետ,

1969 – 1970 թթ. որպես ավագ գիտաշխատող,

1970 – 1972 թթ. որպես լաբորատորիայի վարիչ:

1964 – 1968 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտուրայում:

1968 թ.–ին Երևանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ռադիոֆիզիկա, ներառյալ քվանտային ռադիոֆիզիկա» մասնագիտությամբ:

1972 – 2007 թթ. ղեկավարել է ԵՊՀ օպտիկայի ամբիոնը:

1985 թ.–ին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա» մասնագիտությամբ: 1987 թ.–ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

1985 – 2000 թթ. եղել է ֆիզիկայի ֆակուլտետի դեկան:

1996 թ.–ից ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

2000 – 2016թթ. ղեկավարել է ԵՊՀ Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիան:

2006 – 2016թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ,

2007 – 2016թթ.՝ ԵՊՀ օպտիկայի ամբիոնի պատվավոր վարիչ,

2006 – 2016թթ.՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար:

Զարգացրած գիտական ուղղություններն են՝ հեղուկ բյուրեղների լազերային ֆիզիկա և ոչ գծային օպտիկա:

Անդամակցել է ԽՍՀՄ ԳԱ «Ոչ գծային և կոհերենտ օպտիկայի» պրոբլեմային խորհրդին (հիմնադրման օրվանից), Օպտիկայի, Օպտոէլեկտրոնիկայի, Մանրաթելային օպտիկայի Միութենական պրոբլեմային խորհուրդներին:

2003 – 2006 թթ. եղել է ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմային խորհրդի նախագահ:

Յ.Ս. Չիլինգարյանը եղել է ԱՊՀ երկրների լազերների և լազերային տեխնոլոգիաների գծով ազգային փորձագետների խորհրդի, «Квантовая электроника» ամսագրի խմբագրական խորհրդի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Տեղեկագիր, Ֆիզիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:

Յ.Ս. Չիլինգարյանը երկար տարիներ Ֆիզիկոսների հայկական ընկերության փոխնախագահն էր: Եղել է 049 մասնագիտական խորհրդի անդամ:

2008թ.–ին պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով:

2009թ.–ին արժանացել է ՀՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Յ.Ս. Չիլինգարյանի գիտական ղեկավարությամբ պաշտպանվել են 12 թեկնածուական և 6 դոկտորական թեզեր:

Հեղինակ է 185 գիտական հոդվածի, 2 մենագրության, 2 դասագրքի, 3 ուսումնական ձեռնարկի, 9 հեղինակային արտոնագրերի:

Յ.Ս. Չիլինգարյանը վախճանվել է 2016թ. նոյեմբերի 28–ին Երևանում:
ՅՈւՐԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ
1938-2019