Դավիթ Գևորգյան
Կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար
Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի բակալավրիատը (2001թ.), այնուհետև՝ մագիստրատուրան (2003թ.): Նույն տարի ընդունվել է հոգեբանության բաժնի ասպիրանտուրա: Սովորել է նաև ԱՄՆ Հյուսիսային Արիզոնայի Համալսարանի հոգեբանության բաժնում (1999թ.):

Հանդիսանում է ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս (2006թ.-ից), 2008թ.-ից Կիրառական հոբեբանության կենտրոնի տնօրենն է:

Երկու տասնյակից ավել գիտական հոդվածների ու թեզիսների և մեկ ձեռնարկի հեղինակ է, երկու ուղեցույցի և մեկ ձեռնարկի՝ համահեղինակ: Գիտական հետաքրքրությունների շրջանակը՝ նևրոտիկ խանգարումներ, անձնային խանգարումներ, հոգեթերապիա և կլինիկական հոգեբանության այլ հիմնախնդիրներ:
2002 թ-ից գործնական հոգեբանության ոլորտում է, հոգեթերապևտիկ պրակտիկա վարում է 2004 թ-ից:

Մասնագիտական վերապատրաստումներ.
2001 թ. «Ինչպես օգնել երեխաների հաղթահարելու սթրեսը» թրենինգային դասընթաց (Հոգեբանական ծառայությունների հանրապետական կենտրոն, Երևան):
2001 թ. «Խորհրդատվական հմտությունների զարգացում» թրենինգային դասընթաց (ՏԱԹԵՎ-95 հոգեբանական աջակցության և խորհրդատվության կենտրոն, Երևան):
2003թ. «Հոգեբանական խորհրդատվություն» թրենինգային դասընթաց (Հոգեբանական ծառայությունների հանրապետական կենտրոն, Երևան):
2004 թ. «Խաղաթերապիայի սկզբունքներ» թրենինգային դասընթաց (Հոգեբանական ծառայությունների հանրապետական կենտրոն, Երևան):
2006 թ. «Հոգեվերլուծական թերապիայի և խմբային վերլուծության պրակտիկա» վերապատրաստման ծրագիր (Մոսկվայի հոգեբանական-մանկավարժական համալսարան, Հոգեբանական խորհրդատվության ֆակուլտետ, Մոսկվա):
2006 թ. - «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա. Ա.Բեկի և Ա.Էլիսի մոդելներ», «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի և խորհրդատվության պրակտիկա» որակավորման բարձրացման ծրագիր «Հոգեթերապիա» մասնագիտությամբ (Հոգեթերապիայի և կլինիկական հոգեբանության ինստիտուտ, Մոսկվա):
2010 - 2011 թթ. «Կորստի և տրավմայի հետ աշխատանքի մեթոդներ» վորքշոփ (IUPsyS, Յենա, Գերմանիա և Թբիլիսի, Վրաստան),
2011 թ. «Կտտանքների ենթարկված զոհերի հոգեսոցիալական ռեաբիլիտացիա» վորքշոփ (/Հանրային Վճիռ» Հիմնադրամ, Մոսկվա):
2011 թ. «Անձնային խանգարումների բուժման հոգեթերապևտիկ մոտեցում» վորքշոփ (Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամ, Երևան):
2011 - 2013 թթ. “TA-101 (Տրանզակտ վերլուծության հիմունքներ)”, “Տրանզակտ վերլուծության սցենարների հայեցակարգը”, “Պասիվությունից դեպի ինքնավարություն”, “Տրանզակտ վերլուծության դասական դպրոցի պրակտիկա”, “Տրանզակտ վերլուծության մշակույթային և սոցիալական ասպեկտները” թրեյնինգային դասընթացներ (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն և Տրանզակտ վերլուծաբանների եվրոպական ասոցիացիա):
2012 - 2013 թթ. «Արքետիպերի թատրոն» հեղինակային մեթոդի դասընթաց, 1-3-րդ մոդուլներ (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն և Ռուսաստանի Պրոֆեսիոնալ Հոգեթերապևտիկ Լիգա):

Խմբավարության պրակտիկա
Խմբավարության պրակտիկան սկսել է 2002թ.-ին, վարել է անձնային աճի և ուսուցողական տարատեսակ թրենինգներ մի շարք սոցիալական կենտրոններում, սոցիալ-մանկավարժական ծրագրերում, ուսումնական հաստատություններում, բիզնես կազմակերպություններում: Մասնավորապես՝
  • Ղեկավարել և իրականացրել է «Երեխաների հետ հոգեբանամանկավարժական աշխատանքի և նրանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրազեկության բարձրացման» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի 4 գիշերօթիկ դպրոցներում վարել է մանկավարժների վերապատրաստման դասընթացներ (Երևան, 2002թ.):
  • Իրականացրել է գիշերօթիկ դպրոցների երեխաների համար անձնային աճի թրենինգներ (Երևան, 2004թ.):
  • Երևանում և Մեծամորում իրականացրել է անձնային աճի և ծնողավարության թրենինգներ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և ծնողների համար (Երևան, Մեծամոր, 2004-2007թթ.):
  • ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց և բռնություն տարած մարդկանց հետ աշխատանքի հոգեբանական ասպեկտների վերաբերյալ ինտենսիվ դասընթացներիի իրականացում Հայ Առաքելական Եկեղեցու և Հայ Կաթոլիկ Եկեղեցու հոգևորականների համար (Ծաղկաձոր, 2008թ., 2010թ.):
  • Նախազորակոչային տարիքի երեխաների համար բանակում ծառայության հոգեբանական դժվարությունների վերաբերյալ պարբերական դասընթացների իրականացում հանրապետության ավագ դպրոցներում (ՀՀ բոլոր մարզեր, 2012-2013թթ.):
  • Սթրես-մենեջմենթի ինտենսիվ դասընթացի կազմակերպում EFES GEORGIA - Joint Stock Company “Lomisi” կազմակերպության ՄՌ մասնագետների համար (Վրաստան, 2013թ.):

    Կենտրոնում 2008 թ-ից վարում է հետևյալ թրենինգային խմբերը.

    Ուսումնական խմբեր՝
  • Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա
  • Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի պրակտիկա

    Անձնային աճի և կորպորատիվ խմբեր
  • «Երկու հայելի»
  • Սթրես մենեջմենթ
  • Ինքնակարգավորման հմտություններ
  • Կոնֆլիկտների հաղթահարում

    Սուպերվիզիոն խմբեր՝
    • Չափահասների հետ աշխատող հոգեթերապևտների բալինտյան խումբ

    2011 - 2012 թթ. իրականացրել է «Ինքնակարգավորման հմտություններ» թրենինգ Viva Cell MTS կազմկերպության Զանգերի կենտրոնի աշխատակիցների համար,
    2012 թ. դեկտեմբերին իրագործել է «Հաղորդակցման հմտություններ» թրենինգ «Արեգակ» վարկային կազմակերպության աշխատակիցների համար:

    Հոգեթերապևտիկ պրակտիկա
    2004 թ.-ից իրականացրել է հոգեթերապևտիկ գործունեություն թե՛ չափահասների, թե՛ երեխաների հետ, ներկայում աշխատում է միայն չափահաս այցելուների և զույգերի հետ: Աշխատում է հումանիստական և կոգնիտիվ հոգեթերապիաների ուղղությամբ: Մասնագիտանում է միջանձնային հարաբերությունների, նևրոտիկ խնդիրների, ինքնագնահատականի, կորստի, բաժանման, կյանքի իմաստի որոնման խնդիրների ոլորտում:
    Ակտիվորեն մասնակցում է ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում 2010թ.-ց գործող սուպերվիզիոն խմբին: Իրականացնում է նաև անհատական սուպերվիզիաներ:

    Բուհում դասավանդում է հետևյալ առարկաները՝
  • Կլինիկական հոգեբանության արդի հիմնախնդիրներ
  • Կոգնիտիվ հոգեթերապիա
  • Մանակական ախտահոգեբանություն
  • Անձնային խանգարումների հոգեբանություն
  • Ախտաբանական հոգեբանություն