Իզաբելլա Ղազարյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Հոգեբանական գիտությունների թեկանծու, Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի մագիստրատուրան: ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի ասիստենտ է: Շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: Գործնական հոգեբանության ոլորտում է 2004 թ-ից, հոգեթերապևտիկ պրակտիկա վարում է 2009 թ-ից:

Մասնագիտական վերապատրաստումներ

2005 թ. «Հոգեվերլուծական թերապիայի և խմբային վերլուծության պրակտիկա» վերապատրաստման ծրագիր (Մոսկվայի հոգեբանական-մանկավարժական համալսարան, Հոգեբանական խորհրդատվության ֆակուլտետ, Մոսկվա):
2009 - 2011 թթ. «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա», «Արտ-թերապիա» (ԵՊՀ Կիրառական հոգեբաության կենտրոն),
2010 - 2011 թթ. «Կորստի և տրավմայի հետ աշխատանքի մեթոդներ» վորքշոփ (IUPsyS, Գերմանիա, Յենա և Վրաստան, Թիֆլիս),
2011 թ. «Խմբավարի հմտությունների զարգացման դասընթաց» (International Medical Foundation, freedom from torture. – Վրաստան, Թիֆլիս),

2012 - 2013 թթ. «Տրանզակտ վերլուծության հոգեթերապևտիկ դպրոց» (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն և Տրանզակտ վերլուծողների եվրոպական ասոցիացիա), 2012 - 2013 թթ. «Արքետիպերի թատրոն» հեղինակային մեթոդի դասընթաց, 1-3-րդ մոդուլներ (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն, Պրոֆեսիոնալ Հոգեթերապևտիկ Լիգա):
2014-2017 “Բալինտյան խմբերի ղեկավար” միջազգային վերապատրաստման ծրագիր, բալինտյան խմբի ղեկավարի սերտիֆիկատ, Գերմանական բալինտյան միություն, Համառուսական պրոֆեսիոնալ հոգեթերապևտիկ լիգա
2015թ․ - Համառուսաստանյան պրոֆեսիոնալ հոգեթերապևտիկ լիգայի արտոնագրված հոգեբան-խորհրդատու, խմբավար և իրական անդամ
2017 Գեշտալտ մոտեցումը հոգեուռուցքաբանության մեջ – վերապատրաստման դասընթաց
Խմբավարության պրակտիկա
2007 թ-ից սկսած վարում է հետևյալ թրենինգային խմբերը.

Ուսումնական խմբեր՝

•Հոգեբանական խորհրդատվության հմտություններ և տեխնիկաներ
•Էքզիստենցիալ հոգեթերապտիա /վերապատրաստման ծրագիր/
•Խմբավարի հմտությունների զարգացում

Անձնային աճի խմբեր

•Ինքնավերլուծության հմտությունների զարգացում
•Արդյունավետ ինքնաներկայացման հմտությունների զարգացում
•Հարաբերությունների արվեստ

Կորպորատիվ խմբեր`

•Սթրես մենեջմենթ
•Ինքնակարգավորման հմտություններ
•Թիմի կառուցում
•Կոնֆլիկտների հաղթահարում
•Հաղորդակցման հմտություններ
•Լիդերության ունակություններ

2011 - 2012 թթ. Ինքնակարգավորման հմտությունների թրենինգ Viva Cell MTS Զանգերի կենտրոնի աշխատակիցների համար,
2013 թ. դեկտեմբեր. Հաղորդակցման հմտությունների թրենինգ «Արեգակ» վարկային կազմակերպության աշխատակիցների համար:
2014թ․ օգօստոս – Խմբի հետ աշխատանքի մեթոդներ – Վանաձորի, Գյումրիի և Կապանի հոգեբանների վերապատրաստման ծրագիր, «Կանանց ռեսուրսների կենտրոն» ՀԿ

2016թ․- մինչ օրս վարում է բալինտյան խմբեր օգնող մասնագիտությունների մասնագետների համար

Հոգեթերապևտիկ պրակտիկա

2009 թ-ից իրականացնում է հոգեթերապևտիկ գործունեություն էքզիստենցիալ-հումանիստական ուղղությամբ մեծահասակ այցելուների հետ: Մասնագիտանում է միջանձնային հարաբերությունների, ընտանեկան և աշխատանքային խնդիրների, ինքնագնահատականի, կորստի, բաժանման, կյանքի իմաստի խնդիրների ոլորտում:
Ակտիվորեն մասնակցում է ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում 2010 թ-ից գործող սուպերվիզիոն խմբին: Իրականացնում է նաև անհատական սուպերվիզիաներ:

Բուհում դասավանդում է հետևյալ առարկաները՝

•Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
•Իմիջի հոգեբանություն
•PR-տեխնոլգիաների հոգեբանություն
•Էքզիստենցիալ հոգեթերապիա
•Խմբավարի հմտությունների զարգացում
•Սոցիալական փոխներգործության հոգեբանություն
•Այցելուակենտրոն հոգեթերապիա