Թրենինգներ
Ուսուցողական

Հոգեբանական ուսուցողական թրենինգները հոգեբան ուսանողներից, հոգեբան մասնագետներից և հարակից ոլորտի մասնագետներից կազմված խմբեր են, որտեղ իրականացվում է տեսական գիտելիքների և գործնական հմտությունների ձևավորում և մարզում: Թրենինգների ընթացքում ձեռք բերված հմտությունները թույլ են տալիս ավելի վստահ զգալ հոգեբանական պրակտիկայի ոլորտում: Թրենինգներն անց են կացվում 6-12 հոգուց բաղկացած խմբերով: 

Անձնային աճ

Անձնային աճի թրենինգները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել սեփական անձի խորքերը, պոտենցյալ կարողությունները, արդյունավետ լուծել կյանքի խնդիրները, ինչպես նաև կառուցել ապագայի հեռանկարներ: Թրենինգներն անց են կացվում 6-12 հոգուց բաղկացած խմբերով: