Հոգեթերապիա
ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ

Չափահասների հոգեթերապիան նպատակ ունի հոգեթերապևտի և այցելուի միջև ստեղծված թերապևտիկ հարաբերությունների և հատուկ տեխնիկաների միջոցով լուծելու հոգեբանական խնդիրները կամ հաղթահարելու կյանքի դժվարությունները: Հոգեթերապևտիկ անհատական աշխատանքը թույլ է տալիս ազատվել իռացիոնալ վախերից, շոշափել հուզող «իմաստայինե խնդիրները, ուժգնացնել ինքնատիրապետումը և զարգացնել մյուսների հետ շփվելու ընդունակությունը:

Հոգեբանական խնդիրները, որոնցով դիմում են Կենտրոն, տարբեր են՝

  • Վախեր և տագնապներ
  • Դեպրեսիա և ցածր տրամադրություն
  • Նևրոզներ
  • Փոխհարաբերությունների խնդիրներ, կոնֆլիկտներ
  • Անլիարժեքության զգացում, անվստահություն
  • Ինքնազարգացման և ինքնաճանաչման պահանջ և այլն:

Հոգեթերապևտիկ աշխատանքից առաջ իրականացվում է մեկ նախնական հանդիպում, որի նպատակն է այցելուի նախնական հայցի ձևակերպումը, թերապևտիկ համաձայնության կայացումը, թերապիայի պայմանների ներկայացումը, ինչպես նաև մասնագետի ընտրությունը։ 


Հ
ոգեթերապիայի մեկ հանդիպման արժեքն է՝

ԵՊՀ ուսանողներ՝ 10000 դրամ

 

Այլ մասնակիցներ՝ 15000 դրամ։

Մասնագետներ
Արժեքը` 10000-15000
Դավիթ Գևորգյան
Կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար
Իզաբելլա Ղազարյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Տիգրան Դովլաթյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Անժելիկա Այվազյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Մարինե Սահակյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Տաթևիկ Հովհաննիսյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Եվա Ասրիբաբայան
Կենտրոնի հոգեթերապևտ
Անահիտ Սարգսյան
Կենտրոնի հոգեթերապևտ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ

Երեխաների և դեռահասների հոգեթերապիան ուղղված է երեխաների և դեռահասների հոգեբանական խնդիրների լուծմանը և կանխարգելմանը: Կիրառվող տարատեսակ հոգեբանական մեթոդները և մեթոդիկաները նպաստում են երեխայի հոգեբանական առողջության բարելավմանը: Երեխաների և դեռահասների հոգեթերապիայում հատկապես ուշադրություն է դարձվում երեխաների հոգեկան զարգացման տարիքային առանձնահատկություններին՝ նորմայի հետ համեմատության կոնտեքստում: 

Հաշվի առնելով երեխայի կենսաբանական, հոգեբանական և սոցիալական զարգացման առանձնահատկությունները՝ թերապիան նպաստում է վարքային և հուզական ռեակցիաների կարգավորմանը և երեխայի հարմարմանը սոցիումում:

Երեխաների և դեռահասների հոգեթերապիայում աշխատում են հետևյալ խնդիրների հետ.

  • Հիպերակտիվություն և ուշադրության դեֆիցիտ
  • Վարքային խանգարումներ
  • Նեգատիվիզմ, հրահրող/սադրող վարք
  • Վախեր և տագնապներ
  • Դեպրեսիա և ցածր տրամադրություն
  • Ուսուցման խնդիրներ
  • Հոգեկան զարգացման խանգարումներ և այլն:

Կենտրոնն ունի մանկական հոգեթերապիայի համար նախատեսված խաղասենյակ, որտեղ իրականացվում են հոգեթերապևտիկ և զարգացնող աշխատանքներ տարբեր տարիքի երեխաների հետ:

Հոգեթերապևտիկ աշխատանքից առաջ իրականացվում է մեկ նախնական հանդիպում ծնողների կամ խնամակալների հետ, որի նպատակն է նախնական հայցի ձևակերպումը, թերապևտիկ համաձայնության կայացումը, թերապիայի պայմանների ներկայացումը, ինչպես նաև մասնագետի ընտրությունը:

Հոգեթերապիայի մեկ հանդիպման արժեքն է՝  15000 դրամ։

Մասնագետներ
Արժեքը` 15000
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Տիգրան Դովլաթյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Սոսե Խաչիբաբյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Անահիտ Սարգսյան
Կենտրոնի հոգեթերապևտ
ԶՈՒՅԳԵՐԻ ԵՎ ԸՆՏԱՆԵԱԿԱՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ

Զույգերի և ընտանեկան հոգեթերապիան նախատեսված է խնդրային փոխհարաբերությունների (սիրային, ընտանեկան, ընկերական, գործնական) մեջ գտնվող անձանց համար: Հոգեթերապիայի նպատակն է փոխհարաբերությունների մեջ տեղի ունեցող գործընթացների մասին իրազեկվածության բարձրացումը, ստեղծված իրավիճակից ելքերի և լուծումների քննարկումը, կառուցողական երկխոսության իրագործումը:

Ընտանեկան հոգեթերապիայի դիմում են հետևյալ խնդիրներով.

  • Միջանձնային հաղորդակցման դժվարություն
  • Հոգեբանական և ֆիզիոլոգիական համատեղելիության խնդիրներ
  • Սեռական կյանքին վերաբերող հոգեբանական խնդիրներ
  • Վշտի, դավաճանության և բաժանման խնդիրներ
  • Ընտանեկան հարաբերությունների բարելավման ձգտում և այլն:

Հոգեթերապևտիկ աշխատանքից առաջ իրականացվում է մեկ նախնական հանդիպում զույգի կամ ընտանիքի հետ, որի նպատակն է նախնական հայցի ձևակերպումը, թերապևտիկ համաձայնության կայացումը, թերապիայի պայմանների ներկայացումը, ինչպես նաև մասնագետի ընտրությունը։

Հոգեթերապիայի մեկ հանդիպման արժեքն է՝

ԵՊՀ ուսանողներ՝ 15000 դրամ
Այլ մասնակիցներ՝ 20000 դրամ:

Մասնագետներ
Արժեքը` 15000-20000
Դավիթ Գևորգյան
Կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար