Խմբին կարող են մասնակցել այն հոգեբանները, ովքեր վարում են հոգեթերապևտիկ պրակտիկա կամ պատրաստվում են այն սկսել, ինչպես նաև հարակից ոլորտներում աշխատող մասնագետները: Խումբը ընթանում է բալինտյան ոճով (տես՝ Մեր մասին բաժնում): Մասնակիցների քանակը՝ 5-8: Խումբը հավաքվում է շաբաթական 1 անգամ 2,5 ժամ տևողությամբ հանդիպումների, որոնց ընթացքում քննարկվում է 1 դեպք կամ սուպերվիզիոն հայց:
Խմբի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:
Խմբային սուպերվիզիայի 1 ժամվա ԱՐԺԵՔՆ Է 3000 դրամ
Խմբում կարող են ընդգրկվել այն գործանական հոգեբանները, ովքեր աշխատում են երեխաների ու դեռահասների հետ որպես հոգեթերապևտ և տվյալ պահին ունեն այցելուներ, ինչպես նաև երեխաների կրթության ու զարգացման ոլորտի հետ առնչվող հարակից մասնագետը: Խումբը ընթանում է բալինտյան ոճով (տես Մեր մասին բաժնում): Խումբը հավաքվում է շաբաթական 1 անգամ՝ 1,5-2 ժամ տևողությամբ հանդիպումների. յուրաքանչյուր հանդիպմանը քննարկվում է 1 դեպք:
Խմբի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:
Բալինտյան խմբային աշխատանքը ուղղված է ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ՝ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ, ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ մասնագիտական այրման և սպառվածության կանխարգելմանը և հաղթահարմանը:
Գաղտնիք չէ, որ աջակցող մասնագետների մասնագիտական գործունեությունը լի է տարաբնույթ լարվածություններով և խնդրային ու հուզական իրավիճակներով, որոնց հետ անմիջական առնչությունը կարող է հանգեցնել ծանր հոգեկան ապրումների և հոգեվիճակների ձևավորմանը, ինչը բացասաբար է ազդում նրա կյանքի որակի վրա: Գիտականորեն ապացուցված է, որ աջակցող մասնագետների ամենօրյա սթրեսային իրավիճակները որոշակի ժամանակահատվածում հանգեցնում են, այսպես կոչված, հուզական այրման համախտանիշի ձևավորմանը, որի առաջնային ախտանիշներն են.
• սպառվածությունը,
• հոգնածությունը,
• կյանքի մոտիվացիայի և ուժերի նվազումը,
• ֆիզիակական վատ ինքնազգացողությունը,
• աշխատանքի և հիվանդների նկատմամբ հետաքրքրվածության անկումը,
• համբերատարության և ներքին հավասարակշռության կորուստը,
• օգնության դիմած մարդկանց և մտերիմների նկատմամբ ջերմություն և հոգատարություն զգալու դժվարացումը և այլն:
Որպես ավելի հեռահար հետևանքներ հնարավոր են`
• տրամադրության խանգարումները,
• հոգեսոմատիկ խնդիրները,
• կախյալությունների ձևավորումը,
• աշխատունակության կտրուկ անկումը և այլն:
Նշված վտանգներից խուսափելու, ինչպես նաև աշխատանքից հաճույքի զգացումը վերագտնելու համար ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն բալինտյան խմբերը, որոնց անվանումը սերվում է աշխարհում բալինտյան շարժման հիմնադիր, հանրաճանաչ հոգեվերլուծող Մայքլ Բալինտի անունից:
Բալինտյան խմբերի նպատակն է ապահով խմբային պայմաններում հնարավորություն ընձեռել աջակցող ոլորտի մասնագետին վերանայելու և վերաիմաստավորելու իր և խնդրահարույց “շահառուի” (հիվանդ, այցելու, աշխակերտ) միջև առկա հարաբերությունները, սեփական վերաբերմունքը և սպասումները, թոթափելու կուտակված բացասական հույզերը և սթրեսային հոգեվիճակը: Բալինտյան խմբերում մասնակիցները յուրահատուկ ընթացակարգով վերլուծում, քննարկում և վերապրում են դեպքը ներկայացնողի հոգեվիճակները և “շահառուի” կամ նրա մտերիմի հետ հարաբերությունների դժվար կողմերը՝ դրանով իսկ հնարավորություն տալով ներկայացնողին կողքից տեսնելու իրավիճակի առանձնահատկությունները, նշմարելու դրանից դուրս գալու ելքերը, «չեզոքացնելու» անհանգստացնող և կազմալուծող հույզերը և ապրումները:
Արդյունքում բալինտյան խմբի մասնակիցների մոտ`
• նվազում են բացասական ապրումները,
• հաղթահարվում է հուզական այրումը,
• բարձրանում է աշխատանքային մոտիվացիան,
• փոխվում է սեփական աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը,
• աշխատանքը դադարումը ծանր հուզական բեռ լինել և ազդել մյուս հարաբերությունների վրա:
Արժեքը 1 ժամի համար
ԵՊՀ ուսանողներ՝ 3000 դրամ
Մասնագետներ՝ 3000 դրամ
Երեխաների, դեռահասների և չափահասների հետ աշխատող հոգեթերապևտների համար նախատեսված անհատական սուպերվիզիան հնարավորություն է տալիս թերապևտներին քննարկելու առանձին խնդրային դեպքերը սուպերվիզորի հետ, ավելի բազմակողմանի ընկալելու թերապիայի ընթացքում առաջ եկած խնդիրները, բացահայտելու և հաղթահարելու այցելուի հետ աշխատանքի մասնագիտական և անձնային թակարդները:
Անհատական սուպերվիզիայի արժեքն է՝
ԵՊՀ ուսանողներ՝ 10000 դրամ
Պրակտիկանտներ՝ 7000 դրամ
Այլ մասնակիցներ՝ 15000 դրամ։
Երեխաների և դեռահասների հետ աշխատող թերապևտների սուպերվիզիան իրականացնում է Իրինա Խանամիրյանը:
Չափահասների հետ աշխատող թերապևտների սուպերվիզիան իրականացնում են Դավիթ Գևորգյանը, Իզաբելլա Ղազարյանը, Իրինա Խանամիրյանը:
ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52/ա
ԵՊՀ 8-րդ մասնաշենք, 012 սենյակ
Հեռ.՝ (+374 60) 710-631, (+374 60) 710-644
Բջջ.՝ (+374 95) 270 194
Էլ փոստ՝ psycenter@ysu.am