I ՓՈՒԼ
Թրենինգի ընթացքում կծանոթանաք՝
- Մանկական հոգեթերապիայի առանձնահատկություններին
- Տագնապային, ագրեսիվ, մահվան վախ ունեցող և ծնողների բաժանության հետ կապված խնդիրներով երեխաների հետ աշխատանքի առանձնահատկություններին
- Գործնականում կիրառվող հիմական տեխնիկաներին և մեթոդներին
- Մանկական թերապիայի փուլերին և կառուցվածքին
- Այցելուի և ծնողի հետ հարաբերությունների կառուցման առանձնահատկություններին
- Խաղասենյակի կահավորման և կիրառման առանձնահատկություններին
- Երեխայի դիմադրության հետ գործ ունենալու եղանակներին, և այլն
Թրենինգրի այս խմբին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ հոգեբանության բաժնի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, հոգեբան-մասնագետներ կամ հարակից մասնագետներ:
Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:
Տևողությունը՝ 72 ժամ
Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ ուսանողներ՝ 63000դրամ
Այլ բուհի ուսանողներ՝ 90000 դրամ
Մասնագետներ՝ 108000 դրամ
II ՓՈՒԼ
Տվյալ դասընթացի ընթացքում մասնագետները դերային խաղերի և քննարկումների միջոցով հնարավորություն կունենան մարզել և զարգացնել տարաբնույթ հոգեբանական դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի հմտություններն ու կարողությունները:
Այս փուլի ընթացում կծանոթանաք և կտիրապետեք՝
• Հուզական և վարքային դժվարություններ, շփման խնդիրների ունեցող երեխաների և դեռահասների հոգեբանական աջակցության հմտություններին
• Մանկական ագրեսիայի առանձնահատկություններին, ծագման պատճառներին, թերապևտիկ միջամտության ձևերին
• Մանկական վախերի և տագնապայնության առանձնահատկություններին, ծագման պատճառներին, թերապևտիկ միջամտության ձևերին
• Կորուստ ապրած և վշտի փուլում գտնվող երեխաների հոգեբանական առանձնահատկություններին, թերապևտիկ միջամտության ձևերին
• Ընտանեկան դժվար պայմաններում մեծացող երեխաների և դեռահասների հոգեբանական աջակցության հմտություններին
Այս փուլը հնարավորություն է ընձեռնում նաև հմտանալ մանկական արտ-թերապիայի, խաղային թերապիայի և հեքիաթաթերապիայի ոլորտներում:
Թրենինգի այս խմբին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ մանկական հոգեթերապիա դասընթացի առաջին փուլին մասնակցած, երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետներ կամ երեխաների հետ հոգեբանական աշխատանքում վերապատրաստում անցած մասնագետներ:
Տևողությունը՝ 48 ժամ
Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 42000 դրամ
Այլ ուսանողներ՝ 60000 դրամ,
Մասնագետներ՝ 72000 դրամ