"ԱՅՑԵԼՈՒԱԿԵՆՏՐՈՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ"
/ԴԱՍԸՆԹԱՑ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ/
Մշակող և վարող հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Իրինա Խանամիրյան։
Դասընթացի նկարագրություն։ Այցելուակենտրոն հոգեթերապիան Կ․Ռոջերսի կողմից առաջարկված մոտեցում է և հանդիսանում է հոգեթերապևտիկ հիմնական ուղղություններից մեկը։ Ռոջերսյան մոտեցման համաձայն յուրաքանչյուր մարդ եզակի է, արարող, զարգացող, ունի հարուստ ներուժ, գտնվում է մշտական աճի և ինքնակատարելագործման գործընթացում։ Որոշակի հանգամանքներից ելնելով /դաստիարակություն, շրջապատի ոչ ճիշտ մոտեցումներ և այլ/՝ մարդը կորցնում է իր իրական ես-ի նկարագիրը, կորցնում է հավասարակշռությունը և կապն ինքն իր հետ։ Համապատասխան պայմանների առկայության դեպքում հնարավոր է վերականգնել այցելուի կոնգրուենտությունը, բարձրացնել ինքնաճանաչման մակարդակը, բացահայտել թաքնված և օգտակար ներուժը, որը թույլ կտա այցելուին արդյունավետ կյանք վարել։
Դասընթացի նպատակը՝ ծանոթացում այցելուակենտրոն հոգեթերապիայի հիմնարար և սկզբունքային գաղափարների հետ, ինչպես նաև տվյալ ուղղությամբ աշխատելու համար կարևոր և անհրաժեշտ հմտությունների ձևավորում և մարզում։
Դասընթացը նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների, ինչպես նաև հարակից մասնագետների համար, ովքեր կարող են և ցանկանում եմ կիրառել այցելուակենտրոն հոգեթերապիայի գաղափարներն ու սկզբունքները իրենց աշխատանքում։
Դասընթացի կառուցվածք։ Դասընթացը բաղկացած է երեք փուլից։ Այն ներառում է տեսական և գործնական գիտելիքների, ինչպես նաև հոգեթերապտների անձնային աճին ուղղված մասնաբաժիններ։ Իրականացվում է ինտերակտիվ մեթոդներով։
Փուլերի ամբողջական տևողությունը՝ 128 ժամ, որոնցից 32 ժամ առաջին փուլ և 48 ժամ երկրորդ փուլի և 48 ժամ երրորդ փուլերի համար։
ՓՈՒԼ I "ԵՍ ՈՐՊԵՍ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏ" ԱՆՁՆԱՅԻՆ ԱՃԻ ԽՈՒՄԲ
Հոգեբանական և հոգեթերապևտիկ կայացման ճանապարհը բավական երկարատև կրթության փուլ է նախատեսում։ Այս ճանապարհին գիտելիքների և հմտությունների զարգացման հետ մեկտեղ կարևորագույն պայմաններից մեկը մասնագետի ինքնաճանաչումն ու ինքնաբացահայտումն է։ Սա այն անհրաժեշտ պայմաններից է, որը հետագայում ապահովում է արդյունավետ հոգեթերապևտիկ ընթացք և նախապայման է հանդիսանում չվնասելու և չվնասվելու համար։
Տվյալ փուլը նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների, հարակից ոլորտում աշխատող մասնագետների համար, ում գործունեությունը իրականացվում է մարդ-մարդ համակարգում։
Այս դասընթացի նպատակն է մասնակիցներին մասնագիտական ինքնաճանաչման և ինքնազարգացման հնարավորություն ընձեռնել։
Դասընթացը հնարավորություն է տալու անդրադառնալ հետևյալ հարցեին՝
- Ո՞րն է իմ նպատակը տվյալ մասնագիտության մեջ
- Ի՞նչ պահանջմունքներ ու ցանկություներ ունեմ ես այս մասնագիտության մեջ
- Ի՞նչ եմ ես ներդնում հոգեթերապևտիկ գործընթացի մեջ
- Անդրադարձ հարաբերություններ սեղծելու սեփական կարողություններին
- Ինչպե՞ս եմ ես աշխատում հուզական բարձր ճնշման տակ
- Ինչպե՞ս եմ հաղթահարում իմ կյանքի դժվարությունները
- Ինչպե՞ս եմ արտահայտում հույզերս, զգացմունքներս
- Դիմադրություն․ ինչպե՞ս եմ դիմադրում այցելուին
- Կոնգրուենտություն․ ինչպես կարող եմ հասնել կոնգրուենտության թերապևտիկ գործընթացում
- Ինչպե՞ս եմ սահմաններ հաստատում
- Ինչպիսի՞ հոգեթերապևտ կցանկանայի լինել և այլ։
Փուլի տևողությունն է 32 ժամ /շաբաթական 3-4 ժամ/։
Թրենինգի արժեքը`
ԵՊՀ ուսանողներ- 40000
Այլ բուհի ուսանողներ- 48000
Հարակից մասնագետներ- 56000
Տվյալ փուլը չի ենթադրում հետագա պարտադիր շարունակություն դասընթացին, սակայն այն պարտադիր է <<Այցելուակենտրոն հոգեթերապիա>> դաընթացի հետագա փուլերին մասնակցության համար։
ՓՈՒԼ II "ԱՅՑԵԼՈՒԱԿԵՆՏՐՈՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ․ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ"
Դասընթացի ծրագիր
Այցելուակենտրոն հոգեթերապիա |
|
Ես-կոնցեպցիայի զարգացումը |
|
Հոգեպաթոլոգիան ըստ այցելուակենտրոն ուղղության |
|
Հոգեթերապիայի էությունը |
|
Փուլի Տևողությունը՝ 48 ժամ
Թրենինգի արժեքը`
ԵՊՀ ուսանողներ- 42000
Այլ բուհի ուսանողներ- 54000
Մասնագետներ- 72000
ՓՈՒԼ III “ԱՅՑԵԼՈՒԱԿԵՆՏՐՈՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ”
Այս փուլում մասնակիցներին կառաջարկվի իրական այցելուի հետ 12 հանդիպումներում փորձարկել ձեռք բերված հմտությունները և գիտելիքները և զուգահեռաբար անցնել ինտենսիվ սուպերվիզիա։
Փուլի տևողությունը՝ 48 ժամ
Թրենինգի արժեքը`
ԵՊՀ ուսանողներ- 42000
Այլ բուհի ուսանողներ- 54000
Մասնագետներ- 72000