
Ենթակառուցվածքներ | ԵՊՀ
ԵՊՀ Գիտական քաղաքականության վարչության հիմնական խնդիրներն են ԵՊՀ ֆակուլտետներում գիտահետազոտական աշխատանքների համակարգումը, գիտական արդյունքների ներդրումն ուսումնական գործընթացում, ինովացիոն ծրագրերի եւ գիտության կարևորագույն արդյունքների առևտրայնացման նպատակով համապատասխան կառույցների ստեղծումը, ճյուղային նախարարությունների եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների եւ ԵՊՀ ինտեգրացիոն գործընթացների կազմակերպումը, միջֆակուլտետային գիտակրթական ստորաբաժանումների ստեղծումը, ԵՊՀ ֆակուլտետների նյութատեխնիկական եւ մարդկային ռեսուրսների ուսումնասիրումը եւ համապատասխան բարեփոխումների իրականացումը:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչությունը համակարգում է՝
- Գիտական ինստիտուտները, կենտրոնները եւ Գիտահետազոտական լաբորատորիաները,
- Տեղական և միջազգային գիտաժողովների աշխատանքը,
- Ներքին դրամաշնորհների անցկացումը և կազմակերպումը,
- Գիտաշխատողների ատեստավորման գործընթացի անցկացումը և վերահսկումը,
- Գիտական գյուտերի արտոնագրումը,
- Գիտական գործունեության որոշ տեսակների համար լրավճարների հատկացումը:
վարչություն:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչությունը համակարգում է Երևանի պետական համալսարանի գիտական քաղաքականության ուղղված հարցերը: Կազմում և ՀՀ Գիտության պետական կոմիտեին է ներկայացնում ԵՊՀ-ի կողմից հաստատված գիտական անձնագիր: Կազմակերպում է ՀՀ ԳՊԿ կողմից հաստատված պետական ֆինանսավորմամբ Grant-թեմատիկների ծառայությունների մատուցման պայմանագրերի հաստատումը: ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն է ներկայացվում ԵՊՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների վիճակագրությունը: ՀՀ ԳՊԿ է ներկայացնում բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ներկայացված գիտական աստիճաններ ունեցող գիտաշխատողների մասին տվյալները: Մասնակցում է գիտահետազոտական ստորաբաժանումներում մշակվող գիտահետազոտական և կոնստրուկտորական փաստաթղթերի չափագիտական փորձաքննության անցկացմանը:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչությունը համակարգում է նաև ԵՊՀ-ի կողմից կազմակերպված և անցկացված միջազգային ու հանրապետական գիտաժողովների աշխատանքները: Համակարգում է ԵՊՀ գիտական աշխատակիցների արտոնագրային արժեք ունեցող աշխատանքների վերաբերյալ մեթոդական օգնությունը:
ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ, փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ
Հեռ.` (+374 60) 710185, 11-85 (ներքին)
Էլ.փոստ` e.manukyan@ysu.am