Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Ֆարմացիայի ինստիտուտի ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում
Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի գիտական խումբը հիմնադրվել է 1993թ. ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում: 2005թ. այն վերաձևավորվել է Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի (ՍԿԿԼ):

Բնագավառը` Սնկաբանություն, սնկերի կենսաբանություն և կենսատեխնոլոգիա


Հետազոտությունների հիմնական ուղղությունները

ՍԿԿԼ-ի գիտական հետաքրքրությունները հիմնականում ուղղված են սնկերի, մասնավորապես դեղասնկերի` որպես կենսաբանական ակտիվ միացությունների և ֆերմենտների բնական աղբյուրի կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը և դրանց կենսատեխնոլոգիական պոտենցիալի բացահայտմանը սնկային ծագման զանազան կենսատեխ արտադրանքներ ստանալու նպատակով: ՍԿԿԼ-ի Սնկային կուլտուրաների հավաքածուն ներկայացված է մակրոսկոպիկ և միկրոսկոպիկ սնկերի 139 տեսակներով և 464 շտամներով, որոնցից 90 տեսակի 370 շտամ պատկանում են բազիդիալ մակրոմիցետներին, իսկ 49 տեսակի 94 շտամ` միկրոսկոպիկ սնկերին (մարդու և կենդանիների պոտենցիալ պաթոգեն, ֆիտոպաթոգեն և դրանց անտագոնիստներ): Հավաքածույում ընդգրկված են նաև որոշ տեսակների գենետիկորեն որոշված շտամներ (Pleurotus ostreatus, Flammulina velutipes, կոպրինային ու պոլիպորային սնկերի կուլտուրաներ և այլն): Սնկային կուլտուրաների մոլեկուլային կարգաբանության և ֆիլոգենիայի, միցելիումի մորֆոլոգիական, էկոլոգիական և դեղաբանական հատկությունների ուսումնասիրությունները իրականացվում են մի շարք եվրոպական և ամերիկյան համալսարանների հետ միջազգային ակտիվ գիտական համագործակցության շրջանակներում: Գերմանիայի Գյոթինգենի և Յենայի համալսարանների հետ համագործակցությունը հիմնականում ուղղված է կոպրինային սնկերի ժամանակակից կարգաբանության, ֆիլոգենիայի, կենսաբանական առանձնահատկությունների և կենսատեխնոլոգիական պոտենցիալի, ինչպես նաև նրանց դեղաբանական (հակաօքսիդանտային, հակասնկային, միտոգեն/ռեգեներացնող, հակաբակտերիալ, հակապրոտոզային, պրոտեոլիտիկ/ֆիբրինոլիտիկ) հատկությունների ուսումնասիրմանը: Մոլեկուլային կարգաբանության մեթոդների կիրառմամբ, մասնավոապես ռիբոսոմալ ԴՆԹ-ի որոշակի հատվածների նուկլեոտիդների հաջորդականության վերլուծությամբ, տարբեր կլադներին պատկանող երկու կոպրինային տեսակներ` Coprinopsis strossmayeri և Coprinellus radians, առաջին անգամ են նկարագրվել Հայաստանի տարածքում: Ռուսաստանի և Հայաստանի տարբեր էկոտոպերում Ganoderma, Fomes և Fomitopsis ցեղերին պատկանող աբեթասնկերի (Basidiomycota, Polyporales) բնական ռեսուրսների գենետիկական վերլուծությանը, դրանց կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրմանը և կենսատեխնոլոգիական պոտենցիալի գնահատմանը ուղղված ծրագիրը իրականացվում է Մոսկվայի Լոմոնոսովի անվ. Պետական համալսարանի և Բոլոնիայի համալսարանի /Իտալիա/ հետ համատեղ: Մոլեկուլային կարգաբանության մեթոդների կիրառմամբ Հայաստանի տարածքում առաջին անգամ նկարագրվել է Ganoderma adspersum տեսակը: Լաբորատորիան իրականացնում է նաև հյուսիսային Իրանի տարածքում մակրոմիցետների կենսաբազմազանության, մասնավորապես դրանց դեղաբանական հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ աշխատանքներ Մազանդարանի Գյուղատնտեսության և բնական ռեսուրսների հետազոտական կենտրոնի հետ համատեղ: Հայաստանի պայուսակավոր (հիպոգիալ) և կերատինոֆիլ (գեոֆիլ) սնկերի կենսաբազմազանության ուսումնասիրությունները իրականացվում են Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) և Փարիզի Բնության պատմության ազգային թանգարանի (Ֆրանսիա) հետ համատեղ: Մոլեկուլային մեթոդներով որոշված 12 հիպոգիալ պայուսակավոր սնկերի տեսակներից, 10-ը, ներառյալ Tuber rapaeodorum, Tuber rufum և Tuber scruposum, առաջին անգամ են նկարագրվել Հայաստանում: Մարդու և կենդանիների համար պոտենցիալ պաթոգեն ավելի քան 12 կերատինոֆիլ միկրոսկոպիկ սնկերի 92 շտամներ առաջին անգամ են անջատվել Հայաստանի հողերից:



Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.

Գիտահետազոտական լաբորատորիայի կողմից իրականացվել և իրականացվում է`
  • 1993-1995 ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#93-344),
  • 1996-1999 ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#93-845),
  • 2000-2002 ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#0718),
  • 2003-2004 ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#0104),
  • 2005-2007 ՀՀ կրթության և գիտության նախարարության դրամաշնորհ (#0169),
  • 1993, 2002, 2008 և 2011 ԴԱԱԴ-ի դրամաշնորհներ (Ռեգենսբուրգի համալսարան,
  • 1993, Գյոթինգենի համալսարան - 2002, 2008, 2011), Գերմանիա,
  • 1993, 1994, 1996 և 1997 Ֆրանսիայի կրթության, գիտության և հետազոտությունների նախարարության դրամաշնորհներ, Ֆրանսիա,
  • 1994 ՄԳՖ (Սորոսի անվ. Միջազգային գիտական ֆոնդ), ԱՄՆ 2001 և 2009 Բոլոնիայի համալսարանի դրամաշնորհներ, Իտալիա,
  • 2004 ԳԿՀԱՀ (Գիտության և Կրթության Հայկական Ազգային Հիմնադրամի ) (#04-NS-biotech-814-73),
  • 2004 Ամերիկյան Սնկաբանության Ինստիտուտի դրամաշնորհ, ԱՄՆ,
  • 2004 Օսակայի ֆերմենտացիայի ինստիտուտի դրամաշնորհ, Ճապոնիա,
  • 2004 - 2006 ՆԱՏՕ Ռեինտեգրման դրամաշնորհ (#FEL.RIG.980764),
  • 2004 - 2006 ԴԱԱԴ սարքավորումների դրամաշնորհ (#548.104401.174), Գերմանիա,
  • 2005 ՄԳՏԿ-ի դրամաշնորհ,
  • 2000, 2006 և 2007 Բրիտանական սնկաբանների միության դրամաշնորհներ, Մեծ Բրիտանիա,
  • 2006 ԻՆՏԱՍ դրամաշնորհ,
  • 2007 ԴԱԱԴ դրամաշնորհ, Գերմանիա,
  • 2007 ՆԱՏՕ դրամաշնորհ,
  • 2007 և 2010 Կուլտուրաների Հավաքածուների Համաշխարհային ֆեդերացիայի դրամաշնորհ,
  • 2007, 2008 և 2009 Եվրոպական գիտական ֆոնդի դրամաշնորհներ,
  • 2008 և 2011 Սնկերի կենսաբանության և սնկային արտադրանքների համաշխարհային միության դրամաշնորհ,
  • 2012 ԴԱԱԴ սարքավորումների դրամաշնորհ (#548.104401.317), Գերմանիա, ծրագրի ղեկավար,
  • 2013 Հայ-ռուսական հիմնարար գիտական հետազոտությունների համատեղ նախագիծ «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ՀՀՌՀ-2013» (#13RF-110):



ԳՀ լաբորատորիայի գիտական ղեկավար`
Մկրտչյան Աննա-  քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ


Լաբորատորիայի աշխատակիցներ`

Նարինե Գրիգորի Ղարիբյան, կ.գ.թ., ավագ գիտաշխատող,
Մարգարիտա Օգսենի Գրիգորյան, կ.գ.թ., գիտաշխատող,
Անժելա Նովիկի Ասատրյան, ասպիրանտ, լաբորանտ,
Տաթևիկ Արշակի Շահբազյան, լաբորանտ



Հեռ.՝ (+374 10) 577671, (ներքին 4-10, 3-13), (091)71-69-60
էլ.փոստ՝ anna_mkrtchyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ