
Ենթակառուցվածքներ | Գիտական կենտրոններ
Բնագավառը` Ֆիզիկա
Հետազոտությունների հիմնական ուղղությունները
Ռելյատիվիստիկ ոչ-գծային էլեկտրադինամիկա, ազատ էլեկտրոնային լազերներ, լազերային արագացուցիչներ, պլազմայի ֆիզիկա, վակուումը գերհզոր դաշտերում, ոչ-գծային և քվանտային օպտիկա/ինֆորմատիկա, նանոկառուցվածքների ոչ-գծային էլեկտրադինամիկա, աստղաֆիզիկական կիրառություններ և կոսմոլոգիա, լազերային ֆիզիկայի կիրառություններ նանոկենսաբանության և բժշկության մեջ:
Արդիականությունը
Ռենտգենյան և տերահերցային լազերների և նոր տիպի` փոքր չափերի լազերային-պլազմային արագացուցիչների իրագործումը որոշիչ դեր կունենա գիտության, բարձր տեխնոլոգիաների ու տեխնիկայի, նյութագիտության, կենսաբանության ու բժշկության ապագայի համար: Քվանտային ինֆորմացիայի գրանցման և հաղորդման պրոցեսների իրականացումը լազերային փնջերի միջոցով ատոմա-մոլեկուլյար համակարգերում և նանոկառուցվածքներում սկզբունքորեն հնարավոր կդարձնի գերարագ և գերհզոր համակարգիչների էապես նոր դասի` քվանտային համակարգիչների ստեղծումը: Ինչ վերաբերում է լազերային նանոտեխնոլոգիաների զարգացմանը և դրանց հնարավոր կիրառություններին կենսաբանության և բժշկության մեջ, ապա կարելի է ասել, որ այն էապես նոր մակարդակի կբարձրացնի կենսագիտությունը, հատկապես բժշկական ախտորոշումը օրգանիզմի հյուսվածքների նանոչափային մասշտաբներում, միաժամանակ անհրաժեշտ դեղորայքների լոկալ ներմուծմամբ` պատված կենսաբանական համատեղելիությամբ օժտված օրգանական նանոմասնիկների թաղանթով:
Նպատակները եւ խնդիրները
Ծրագրի շրջանակներում նախատեսվում են կատարել հետեւյալ հետազոտությունները.
- Բարձր կարգի հարմոնիկների գեներացիան: Ազատ էլեկտրոնային և ռենտգենյան լազերներ,
- Մասնիկ-հակամասնիկ զույգերի ծնումը և անիհիլացիան գերհզոր ճառագայթային դաշտերում, Գամմա լազերներ,
- Լազերային դաշտերով ինդուկցված պրոցեսների ուսումնասիրությունը ատոմական-իոնային-մոլեկուլյար համակարգերում: Քվանտային ինֆորմացիայի կոհերենտ կառավարումը և պահպանումը,
- Լիցքավորված մասնիկների լազերային արագացումը և պլազմային էֆեկտներ,
- Գրաֆենի և նանոկառուցվածքների բազմաֆոտոն փոխազդեցությունը կոհերենտ ճառագայթային դաշտերի հետ՝ որպես կոհերենտ ճառագայթման աղբյուր տերահերցային տիրույթում,
- Նանոմասնիկների լազերային սինթեզ և լազերային սպեկտրասկոպիայի կիրառությունները նանո-կենսա-բժշկության մեջ:
Տեխնիկական հագեցվածություն.
ԵՊՀ Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոն նշված ուսումնասիրությունների համար իր տրամադրության տակ ունի հետևյալ սարքավորումները.
Տեսական և փորձարարական հետազոտությունների համար կենտրոնում ներկայումս առկա են հետևյալ սարքավորումները. YAG:Nd պիկովարկյանային լազեր, YAG:Nd նանովարկյանային լազեր, ապալարվող լազեր, սպեկտրոմետր, օպտիկական միկրոսկոպ, 7 հզոր համակարգիչ, 4 լափթոփ համակարգիչ, թվային պրոյեկտոր, 3 լազերային տպիչներ:
Միջազգային համագործակցություն, դրամաշնորհներ.
- Լազերային դաշտերով ինդուկցված ոչ-գծային երևույթների ուսումնասիրություն և լազերային նանոտեխնոլոգիաների կիրառություններ (բազային ֆինանսավորում),
- Լազերով ինդուկցված կոհերենտ ռենտգենյան ճառագայթման գեներացիա և լիցքավորված մասնիկների արագացում (Միջազգային Գիտատեխնիկական Կենտրոն, Կանադա. ISTC #A1307 2006-2009),
- Գերբարձր էներգիաների էլեկտրամագնիսական որոշ պրոցեսների ուսումնասիրությունը գերկարճ տարածաժամանակային մասշտաբներում և աստղաֆիզիկական մոդելներում (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ դրամաշնորհ - 2011-2013),
- Մեզոսկոպիկ օբյեկտները որպես տերահերցային ճառագայթման գեներացիայի աղբյուր (Հայաստան-Բելոռուսիա միջազգային գիտական համագործակցության դրամաշնորհ - 2011-2013),
- Նանոկառուցվածքների ոչ-գծային էլեկտրադինամիկա (Հայաստան-Ռուսաստան միջազգային գիտական համագործակցության դրամաշնորհ –2013-2015):
Գիտական ղեկավար`
Համլետ Կարոյի Ավետիսյան, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:
Կենտրոնի կազմը`
Գառնիկ Ֆելիքսի Մկրտչյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, լաբ. վարիչ,
Յուրա Պարույրի Մալաքյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, առաջ. գիտ. աշխ.,
Հրաչյա Բաղդասարի Ներսիսյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, առաջ. գիտ. աշխ.,
Խաչիկ Վազգենի Սեդրակյան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, ավագ գիտ. աշխ.,
Արմենուհի Գևորգի Ղազարյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, ավագ գիտ. աշխ.,
Բաբկեն Ռուբենի Ավչյան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, կրտ գիտ. աշխ.,
Ասատուր Ալեքսանդրի Լալայան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, լաբ. վարիչ,
Հովհաննես Ավետիսի Մովսեսյան, կենսաբ. գիտ. թեկնածու, կրտ գիտ. աշխ.,
Լուիզա Միքայելի Խաչատրյան, ինժեներ,
Սոֆիա Նապոլեոնի Վարդանյան, ավագ լաբորանտ
Ֆաքս` (+374 10) 570597
Էլ.փոստ` avetissian@ysu.am