
Սկիզբ՝ | 01.01.2020 |
Ավարտ՝ | 29.12.2023 |
«Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)
Ընդհանուր տեղեկություն․
- Ծրագրի կոդ՝ 609850-EPP-1-2019-1-AM-EPPKA2-CBHE-SP
- Տևողություն՝ 36 ամիս (2020-2023)
- Բյուջե՝ 962,516.67 եվրո
- Համակարգող՝ Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ)
- Կայքէջ՝ www.armdoct.com
- Ֆեյսբուքյան Էջ՝ www.facebook.com/armdoct/
- Լինկդին Էջ՝ www.linkedin.com/company/armdoct
Ծրագրի հակիրճ նկարագիրը․
ARMDOCT ծրագիրը նպատակ ունի բարեփոխելու դոկտորական կրթությունը Հայաստանում Զալցբուրգի սկզբունքներին համահունչ՝ ազգային քաղաքականության և իրավական կարգավորող փաստաթղթերի, ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերանայման, գիտության և հետազոտության ինտեգրման համար անհրաժեշտ համակարգի ապահովման միջոցով։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, արդյունաբերական ոլորտի սերտ համագործակցությունը՝ ուղղված դոկտորական կրթության միջազգայնացմանը, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (EHEA) և Եվրոպական բարձրագույն հետազոտական տարածքին (ERA) ինտեգրմանը։
Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են․
- Բարձրագույն ուսումնական հաստատությունների և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում։
- Ազգային նոր քաղաքականության, իրավական փաստաթղթերի մշակում և ԿԳՄՍ կողմից փորձնական ներդրման նպատակով հաստատում։
- Ինստիտուցիոնալ քաղաքականությունների և ընթացակարգերի մշակում ազգային վերափոխված փաստաղթերի հիման վրա և Դոկտորական կրթության կազմակերպման ձեռնարկի մշակում։
- Դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում՝ Բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։
Գործընկերներ
Ծրագիրը ներառում է 15 անդամ, այդ թվում 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, 8 բարձրագույն ուսումնական հաստատություն և 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
ՀՀ համագործակիցներ
- Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ) (Համակարգող)
- Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀ)
- Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
- Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (ԲՊՀ)
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ)
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ)
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ)
- Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան(ՎՊՀ)
- ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ (ԻԱՊԻ)
- ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ԳԿՄԿ)
- ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)
Եվրոպական համագործակից բուհեր
- Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա)
- Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարան (Ֆրանսիա)
- Տերամոյի համալսարան (Իտալիա)
- Վիլնիուսի պետական համալսարան (Լիտվա)
Հեռ.` (+374 60) 710185
Էլ.փոստ` e.manukyan@ysu.am