Դրամաշնորհներ

ARMDOCT ծրագրի առաջին փաթեթի (WP1) շրջանակներում համագործակից ՀՀ 9 բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում կստեղծվեն լսարաններ
Սկիզբ՝01.01.2020
Ավարտ՝28.12.2023
Եվրամիության համաֆինանսավորմամբ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) ծրագրի առաջին փաթեթի (WP1) շրջանակներում համագործակից ՀՀ 9 բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում կստեղծվեն լսարաններ դասախոսների, հետազոտողների, ասպիրանտների համար՝ հետազոտական աշխատանքների իրականացման, վարպետության դասերի, թրեյնինգների և այլ միջոցառումների անցկացման նպատակով։
 
 
Աշխատանքային տվյալ փաթեթը համակարգում է Հայաստանում Ֆրանսիական Համալսարան
, որտեղ էլ 2020թվականի սեպտեմբերի 16-ին կայացավ սարքավորումների մատակարարների ընտրության ավարտական փուլը։
 
Ըստ հանձնաժողովի ընտրության արդյունքների՝ «Բրենդ Քոմփյութերս» ընկերությունը կմատակարարի համակարգչային տեխնիկա (Լոտ 1), իսկ «Ֆիրմա Ալֆա»-ն՝ պրոյեկտորներ և սենսորային այլ համակարգեր (Լոտ2)։
 
 
Դե ինչ, սպասենք հետազոտողների համար նախատեսված համակարգչային և այլ սրահների ձևավորմանը և նկարներին!
Գիտական քաղաքականության վարչություն

Հեռ.` (+374 60) 710185
Էլ.փոստ` e.manukyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ