Դրամաշնորհներ

406 հետազոտական լսարանում տեղի ունեցավ «Զալցբուրգյան սկզբունքներ. դոկտորական կրթության բարեփոխումները» թեմայով պրեզենտացիան
Սկիզբ՝01.01.2020
Ավարտ՝28.12.2023

Ապրիլի 29-ին Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 406 լսարանում տեղի ունեցավ ասպիրանտների հետ հանդիպում, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեց «Զալցբուրգյան սկզբունքները՝ դոկտորական կրթության բարեփոխումները» թեմայով պրեզենտացիա։

 

ARMDOCT ծրագրի շրջանակներում իրականացվող Զալցբուրգյան սկզբունքների ադապտացումը Երևանի Պետական համալսարանում ևս տեղի է ունենում փուլ առ փուլ, որի շրջանակներում շուտով ամբողջապես գործելու է 406 լսարանը՝որպես ասպիրանտական հետազոտական սենյակ, միտված բարելավելու կրթական երրորդ աստիճանը, դյուրին դարձնելու ասպիրանտների հետազոտական գործունեությունը, ստեղծելու համապատասխան միջավայր։

 

Լսարանն այժմ գտնվում է կահավորման փուլում, սակայն այսօր ասպիրանտներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ լսարանին, քննարկել Զալցբուրգյան սկզբունքներն ու անել որոշակի դիտարկումներ՝ հարց ու պատասխան ձևաչափով։

 

 

Ծրագրի շրջանակներում Գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը մանրամասն ներկայացրեց Զալցբուրգյան 10 սկզբունքները՝ ցույց տալով ասպիրանտական կրթության բարեփոխումների անհրաժեշտությունն ու բարեփոխման գործընթացի ներկայիս վիճակը։

Գիտական քաղաքականության վարչություն

Հեռ.` (+374 60) 710185
Էլ.փոստ` e.manukyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ