Դրամաշնորհներ

ARMDOCT ծրագրի եռօրյա աշխատաժողովի երկրորդ օրը ևս հագեցած էր. քննարկվեց դոկտորական ղեկավարման իրավունքների և պարտականությունների շրջանակը
Սկիզբ՝01.01.2020
Ավարտ՝28.12.2023

ARMDOCT եռօրյա աշխատաժողովի երկրորդ օրվա սկզբին մասնակիցները հանավորություն ստացան մասնակցելու պանելային քննարկման, որի խոսնակներն էին ԵՊՀ պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ԵՊԲՀ պրոռեկտոր Կոստանտին Ենքոյանը, ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Տեռամայի համալսարանի պրոռեկտոր Պաոլա Պիտիան և Վիլնյուսի համալսարանի դոցենտ Տատյանա Բուլաևան: 

 

 

Մասնակիցները հնարավորություն ստացան հարցեր ուղղել խոսնակներին և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Օրվա երկրորդ կեսին մասնակիցները բաժանվեցին խմբերի և քննարկեցին ասպիրանտական կրթության ղեկավարման հետ կապված հրատապ հարցերը, մասնավորապես անդրադարձ կատարվեց ղեկավարի ընտրության չափորոշիչներին, նրա պարտականությունների և իրավունքների շրջանակին: Քննարկումից հետո խմբերը ներակայացրեցին իրենց դիտանկյունները՝ անցում կատարելով հարց ու պատասխան ձևաչափին: 

 

Եվրասիա միջազգային համալսարանի համակարգմամբ ծրագրի անդամ 15 բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 4 ԵՄ և 8 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություն, 2 գիտահետազոտական ինստիտուտ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը համախմբվել են՝ բարեփոխելու Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանը և վերամշակելու ազգային քաղաքականությունը, իրավական կարգավորող փաստաթղթերը, ինստիտուցիոնալ ընթացակարգերը։

 

 

 

ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։

 

 


Նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով․   www.eiu.amwww.armdoct.com :

 

Գիտական քաղաքականության վարչություն

Հեռ.` (+374 60) 710185
Էլ.փոստ` e.manukyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ