
Նոյեմբերի 18-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ ARMDOCT նախագծի համակարգման հանդիպումը
Սկիզբ՝ | 01.11.2020 |
Ավարտ՝ | 28.11.2023 |
Նոյեմբերի 18-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ ARMDOCT նախագծի համակարգման հանդիպումը հայաստանյան գործընկերներ բուհերի մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանը, նախագահի տեղակալ Գագիկ Քթրյանը և ԿԳՄՍ նախարարության ռազմավարական պլանավորման բաժնի պետ Տաթևիկ Ղարիբյանը։ Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ հստակեցվեցին փոխադարձ ակնկալիքները, և պարզ դարձավ, որ Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման ԿԳՄՍ նախարարության և ԲՈԿ-ի առաջնահերթությունները և օրակարգը համահունչ են ծրագրի նպատակներին հետ: Ինչպես նշեց նախագծի համակարգողը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի (N 44-Լ, 16.11.2021թ.) հիման վրա հաստատվել է ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը։
.jpg)
Վերջինս հասանելի է այստեղ՝ https://bit.ly/3qY2l2I
Հայեցակարգի հիման վրա կվերանայվեն և կմշակվեն բարձրագույն կրթության երրորդ աստիճանը կարգավորող համապատասխան իրավական փաստաթղթերը և ենթաօրենսդրական ակտերը՝ պիլոտային իրականացման նպատակով։ Փաստաթղթերը նախագծող խմբերը՝ ԿԳՄՍ նախարարության և ԲՈԿ-ի ղեկավարման ներքո կաշխատեն գիտական աստիճանաշնորհման, ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, գիտական բարեվարքության կանոնների և կրեդիտային համակարգի ներդրման կանոնակարգերի և գործիքակազմի, ինչպես նաև գիտական աստիճաններ և կոչումներ շնորհելու մասնագիտությունների անվանացանկի բարեփոխման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին և հստակեցվեցին նաև Վիլնյուսի համալսարան կատարվելիք այցի կազմակերպչական հարցերը։ Հարկ է նշել, որ նախագծում ներգրավված հայաստանյան գործընկեր հաստատությունների մոտ 40 ներկայացուցիչներ (ներառյալ համակարգողներ, ինստիտուցիոնալ ղեկավարներ և հետազոտողներ) փետրվար ամսին կմեկնեն Վիլնյուս՝ ուսումնասիրելու Լիտվայի փորձը։

Հայաստանյան բուհերի համակարգողները քննարկեցին մի շարք այլ կառավարչական և ֆինանսական հարցեր։

Հեռ.` (+374 60) 710185
Էլ.փոստ` e.manukyan@ysu.am