
Սկիզբ՝ | 19.05.2022 |
Ավարտ՝ | 19.05.2023 |
Հայտնի են ԵՊՀ ներքին դրամաշնորհներով հայտարարված մրցույթի արդյունքները՝ ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների և մասնագիտությունների՝ համապատասխան դասիչներով: Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի 12.112021թ.-ի համար 213/71 հրամանի պահանջները և հաշվի առնելով ԵՊՀ ռեկտորի 9/1-Լ հրամանով ստեղծված ներքին գիտական դրամաշնորհի մրցույթը համակարգող հանձնաժողովի ներկայացրած գնահատականների վարկանիշային ցանկը՝ հաղթող են ճանաչվել հետևյալ մասնակիցները՝
Ավետիսյան Կարեն Լարիկի- Ֆունկցիոնալ տարածություններ և մասնակի ածանցյալներով հավասարումներ բազմաչափ իրական անալիզում,
Հրավիրյալ պրոֆեսոր- Հենրիկ Շահղոլյան, KTH The Royal Institute of Technology, Ստոկհոլմ, Շվեդիա,
Ղազոյան Հեղինե Հմայակի- Խառը լուծիչներում կոլոիդային համակարգերի ուսումնասիրությունը լուսացրման մեթոդներով,
Հրավիրյալ պրոֆեսոր - Վիտալի Չաբան. քիմիական գիտությունների թեկնածու, Խարկովի համալսարան, Ուկրաինա
Աթանեսյան Արթուր Վլադիմիրի- Կեղծ լուրերի տարածման և սպառման մեխանիզմները սոցիալական ցանցերում,
Հրավիրյալ պրոֆեսոր- Ստեֆըն Ռոդ,
Հովհաննիսյան Հովհաննես Օնիկի- Տրամաբանության, փաստարկման և ճարտասանության բաղադրիչների ներդրում և զարգացում բուհական կրթական ծրագրերում,
Հրավիրյալ պրոֆեսոր- Գաբրիելյան Օլեգ Արշավիրի, Ղրիմի՝ Վ․Ի․ Վերնադսկու անվան ֆեդերալ համալսարան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր,
Բազուկյան Ինգա Լևոնի- Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա
Հրավիրյալ պրոֆեսոր- Սվետոսլավ Դիմով, Սոֆիայի համալսարան, Բուլղարիա: