
ARMDOCT նախագծի հերթական համակարգման հանդիպումը տեղի ունեցավ «ՔՈԲՐԵՅՆ» գիտակրթական կենտրոնում
Սկիզբ՝ | 01.01.2020 |
Ավարտ՝ | 28.12.2023 |
Մայիսի 13-ին #ARMDOCT նախագծի հերթական համակարգման հանդիպումը տեղի ունեցավ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում։

Համակարգման հանդիպման նպատակն էր ամփոփել Վիլնյուսի համալսարան կատարված այցը և քննարկել Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման հիմնական ուղղությունները։ Հանդիպման արդյունքում՝ ծրագրի անդամները վերլուծեցին Լիտվա կատարված այցը, ինչպես նաև դրական փորձի տեղայնացման հնարավորությունները։ Քննարկվեցին նաև դոկտորական կրթության բարեփոխման համար անհրաժեշտ կառուցվածքային, գործընթացային և բովանդակային անհրաժեշտ փոփոխությունները, համագործակցային, միջդսիցիպլինար դոկտորական դպրոցներ ստեղծելու հնարավորություններն ու խնդիրները։

Ծրագրի անդամները կարևորեցին ընդունելության, կրեդիտային շարժունության և փոխճանաչման, ղեկավարման և համաղեկավրման, մշտադիտարկման նոր գործիքակազմի պիլոտային փորձարկման անհրաժեշտությունը կոնսորցիումի անդամ բուհերի և համագործակցությունների շրջանակներում: Եվս մեկ անգամ շեշտադրվեց բարձրագույն կրթության երրորդ աստիճանում կրթության և հետզոտության կազմակերպման գործընթացների արդյունավետության բարձրացումը։

Համակարգման հանդիպումն ամփոփեցինք ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, #COBRAIN ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի կողմից կազմակերպված շրջայցով, ծանոթացանք ծրագրի հիմնական նպատակներին և արդյունքներին։
