Ենթակառուցվածքներ | ԳՀ լաբորատորիաներ

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի պահպանում և զարգացում

Երևանի պետական համալսարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից, բնագիտական և հասարակական գիտությունների հետ մեկտեղ, մեծ թափ է հաղորդվել նաև հայագիտական ուսումնասիրություններին:

Երևանի պետական համալսարանում հայագիտության զարգացմանը նոր թափ հաղորդելու մտահոգությամբ 1968 թ. առաջադրվեց հատուկ գիտահետազոտական լաբորատորիա ստեղծելու գաղափարը: Ինչն էլ ի կատար ածվեց  ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամներ Մ. Ներսիսյանի և Էդ. Աղայանի գործադրած ջանքերի շնորհիվ:

Նորաստեղծ լաբորատորիան համակարգելու էր ոչ միայն կազմակերպական, այլև գիտահետազոտական աշխատանքները հումանիտար այն ֆակուլտետներում, որտեղ մշակվում էին հայագիտական թեմաներ: Հետագայում լաբորատորիան վերանվանվեց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնի, որի գործունեության ընթացքում հսկայական աշխատանք կատարվեց:

Հրատարակվել և վերահրատարակվել են  հայագիտության տեսանկյունից մեծ արժեք ներկայացնող բազմաթիվ աշխատություններ: Հայագիտական կենտրոնի հիմքի վրա 2008 թ. հուլիսի 10-ին ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ստեղծվեց Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, որտեղ ներառվեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագիտական հետազոտությունների, Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիաները, հայ-վրացական կապերի կենտրոնը և հայ-օսմանական առնչությունների բաժինը:

  
Նորաստեղծ ինստիտուտի առջև խնդիր դրվեց հետազոտությունների հիմնական առանցքը դարձնել հետևյալ ուղղությունները. 

-Հայ հնագիտությունը (Հնագիտական հետազոտությունների լաբորատորիա), 

-Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությունը, պատմագրությունը և մատենագիտությունը (Ցեղասպանագիտության բաժին), 

-Հայ-օսմանական առնչությունները (Հայ-օսմանական առնչությունների բաժին),  

-Հայ-վրացական կապերը (Հայ-վրացական առնչությունների բաժին), 

-Հայագիտական պատմագիտական և աղբյուրագիտական ժառանգության ուսումնասիրությունը (Հայոց պետականության պատմության հիմնահարցերի հետազոտության բաժին),  

-Վիրտուալ (էլեկտրոնային-համացանցային) հայագիտությունը (Վիրտուալ  հայագիտության և տեղեկատվության բաժին) 

-Հայաստանի պատմական աշխարհագրության, քարտեզագրության ուսումնասիրությունը  (Բաբկեն Հարությունյանի անվան Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա)

-հայ-քրդական առնչությունները (Հայ-քրդական առնչությունների բաժին)

 Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:




Հեռ. (091)40-26-36
էլեկտրոնային հասցե- asimonyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ