Դրամաշնորհներ

Armdoct ծրագրի շրջանակներում կայացավ հերթական համակարգման հանդիպումը. ԵՊՀ թիմը ներկայացրեց դոկտորական դպրոցի իր տեսլականը
Սկիզբ՝22.06.2022
Ավարտ՝31.12.2023
Այս պահին #ARMDOCT ծրագրի շրջանակներում կայացավ հերթական համակարգման հանդիպումը միջազգային գործընկերների և հայաստանյան գործընկերների միջև։ Հանդիպման օրակարգում հետևյալ կարևոր խնդիրների քննարկումն էր.
- դոկտորական կրթությունը կարգավորող ազգային գործող փաստաթղթերի թարմացում,
- Իտալիա աշխատանքային այցի հնարավոր ժամանակահատվածի և օրակարգի սահմանում,
- WP4-ի քննարկում, մասնավորապես Դոկտորական դպրոցի հիմնադրման հնարավոր տեսլականի ներկայացում հայաստանյան գործընկերների կողմից։
 
 
 
Դոկտորական դպրոցի ԵՊՀ տեսլականը ներկայացրեց ԵՊՀ Դոկտորական Կրթության դպրոցի տնօրեն Արմեն Սարգսյանը։ Նա մասնավորապես նշեց, որ Դոկտորական դպրոցի գաղափարը դեռևս նախնական մշակման փուլում է և կարիք կա նրա գործառույթների, գործունեության հետագա հստակեցման։
 
Հանդիպման ընթացքում հստակեցվեց նաև, որ WP3-ը համակարգվելու է Երևանի Պետական Համալսարանի կողմից, մասնավորապես գործընթացը համակարգելու է ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը։
 
Գիտական քաղաքականության վարչություն


Հեռ.` (+374 60) 710185
Էլ.փոստ` e.manukyan@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ