Կրթություն, գիտական աստիճաններ և կոչումներ
1988-1991 Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտուրա
1981-1986 Երևանի պետական համալսարան (ռոմանագերմանական լեզուներ և գրականություն):
Գիտական աստիճաններ
1991 բանասիրական գիտությունների թեկնածու (շնորհվել է Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի մասնագիտական խորհրդի որոշմամբ, ատենախոսության վերնագրը` «Ալոգիզմների լեզվական և ճանաչողական առանձնահատկությունները գեղարվեստական տեքստում»
2009 բանասիրական գիտությունների դոկտոր (շնորհվել է ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ, ատենախոսության վերնագիրը` «Հայ հրաշապատում հեքիաթի պոետիկան»:
Գիտական կոչումներ
2007 Դոցենտ (շնորհվել է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ):
2016 Պրոֆեսոր (շնորհվել է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ):
Աշխատանքային գործունեություն
2009 – ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ,
2009 – Հովհ. Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար,
2010- «Հասկեր». մանկական բանահյուսության և գրականության տարեգրքի գլխավոր խմբագիր:
2009- «Ոսկե դիվան». հեքիաթագիտական հանդեսի գլխավոր խմբագիր,
2007-2009 հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի լեզվի տեսության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչի պաշտոնակատար,
2000-2008 ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ,
1992-2000 ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դասախոս:
Դասավանդվող տեսական առարկաներ
Ոճագիտություն, տեքստի մեկնություն, բանագիտություն, մանկական գրականության տեսություն, ակադեմիական անգլերեն:
Կազմակերպած գիտաժողովներ
2015 Քունը և երազը հեքիաթում. 7-րդ հեքիաթագիտական գիտաժողով, Հովհ.Թումանյանի թանգարան,
2014 Գերբնականի խորհուրդը հեքիաթում, հեքիաթագիտական 6-րդ գիտաժողով, Հովհ. Թումանյանի թանգարան,
2013 Անտառը հրաշապատում հեքիաթում. hեքիաթային անտառներ, հեքիաթագիտական 5-րդ գիտաժողով Հովհ. Թումանյանի թանգարան,
2012 Հրաշապատում հեքիաթի թարգմանական մեկնություններ, հեքիաթագիտական 4-րդ գիտաժողով, Հովհ. Թումանյանի, թանգարան,
2011 Արևելյան հեքիաթ. արևելքը հեքիաթում, hեքիաթագիտական 3-րդ գիտաժողով, Հովհ. Թումանյանի թանգարան,
2010 Հեքիաթի զարգացումը բանահյուսական և գրական միջավայրում, hեքիաթագիտական 2-րդ գիտաժողով, Հովհ. Թումանյանի թանգարան,
2009 Հնօրա զրույցներ և հրաշապատում. hեքիաթագիտական 1- ին գիտաժողով, Հովհ. Թումանյանի թանգարան,
2009 Վաղ միջնադարյան Իռլանդիա և Հայաստան. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ:
Կազմակերպած ցուցահանդեսներ
2010 Օսկար Ուայլդի հեքիաթների ցուցահանդես. միջմշակութային երկխոսություններ մանկական գրականության համատեքստում
2009 Ֆրանսիական մանկական գրականությունը ռուսերենով միջնորդավորված հայերեն թարգմանություններում. միջմշակութային երկխոսություններ մանկական գրականության համատեքստում
Միջազգային հետազոտական ծրագրեր եվ դրամաշնորհներ
2010 Միջազգային փոխանակման ծրագիր, Օլսթերի համալսարանի իռլանդական և կելտական ուսումնասիրությունների ինստիտուտ, Միացյալ թագավորություն,
2010 Միջազգային փոխանակման ծրագիր, Բանահյուսության ազգային կենտրոն, Դուբլինի համալսարան (University College Dublin), Իռլանդիայի հանրապետություն,
1998 TACIS լեզվի ուսուցման միջազգային ծրագիր, Էջ Հիլի համալսարան, Միացյալ թագավորություն:
1997 Ֆայֆի (Շոտլանդիա) Ռոտարի ակումբի դրամաշնորհ, Միացյալ թագավորություն:
Անդամակցություն միզազգային կազմակերպությունների
1998-2002 Բրիտանական բանահյուսական միության անդամ (British Folklore Society)
2003 Ամերիկյան բանաhյուսական միության անդամ (American Folklore Society)
Օտար լեզուների իմացություն
Հայերեն (մայրենի), անգլերեն, ռուսերեն (գերազանց), ֆրանսերեն (բավարար):