Աշխեն Ռուբենի Ղարսլյան
Կենսագրություն
Կրթություն
2003 - 2007 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, բակալավրի կոչում
2007 - 2009 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա, մագիստրոսի կոչում
2010 - 2015 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, քաղաքացիական դատավարության ամբիոնի հայցորդ (ատենախոսության թեման՝ «Գործը դատաքննության նախապատրաստելը՝ որպես քաղաքացիական դատավարության փուլ»), իրավաբանական գիտությունների թեկնածու
2017 թ. ՀՀ արդարադատության ակադեմիա, քաղաքացիաիրավական մասնագիտացման դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթաց
2021թ․ ավարտել է ԱՄՆ-ի Թավթսի համալսարանի Ֆլեթչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի կողմից կազմակերպված «Հանրային քաղաքականություն և հանրային կառավարում» մասնագիտությամբ դասընթացը։

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ատենախոսության թեման
«Գործը դատաքննության նախապատրաստելը որպես քաղաքացիական դատավարության փուլ»
(մասնագիտությունը՝ ԺԲ.00.04 - «Դատական իրավունք»)

Գիտական հետազոտությունների շրջանակը
Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, վարչական դատավարություն

Աշխատանքային փորձ
2022 թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-201-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:
01․02․2019 - 01.08.2022 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար
2018 - 2019 թթ. ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս
2015 թ. առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ (կարդացվող դասընթացները՝ քաղաքացիական դատավարություն, վարչական դատավարություն)
2014 - 2019 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2013 - 2014 թթ. ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ
2011 - 2013 թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական ներկայացուցչության ապահովման բաժնի նախ առաջին կարգի, ապա գլխավոր մասնագետ
2009 - 2011 թթ. Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական
2008 - 2009 թթ. «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի իրավախորհրդատու

Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)

Աշխեն Ռուբենի Ղարսլյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ | Իրավագիտության ֆակուլտետ - Քաղաքացիական դատավարության ամբիոն
 
 

Գիրք/Book

Վահե Հովհաննիսյան, Սերգեյ Մեղրյան, Վարդուշ Եսայան, Պավել Թադևոսյան, Աշխեն Ղարսլյան, Տիգրան Մարկոսյան, Վահագն Գրիգորյան, Անի Միքայելյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն. գիրք առաջին | Իրավ․ գիտ․ դոկտոր, պրոֆ․ Վ․Վ․ Հովհաննիսյանի և իրավ․ գիտ․ թեկն․, դոցենտ Ս․Գ․ Մեղրյանի խմբագրությամբ, Երևան, «Հայրապետ» հրատարակչություն, 2022, 608 էջ

Տիգրան Խաչիկյան, Հովսեփ Բեդևյան, Աշխեն Ղարսլյան, Տիգրան Մարկոսյան, Երվանդ Խունդկարյան, Վահե Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարություն. գիրք առաջին | Գլխ․ Խմբ․ և հեղ․ խմբի ղեկավար Վ․ Հովհաննիսյան, Երևան, «Հայրապետ» հրատ., 2022, 544 էջ

Ա. Ղարսլյան

Գործը դատաքննության նախապատրաստելը որպես քաղաքացիական դատավարության փուլ | Եր., «Հայրապետ» հրատարակչություն, 2015, 224 էջ |
 

Հոդված/Article

Աշխեն Ղարսլյան

Հատուկ կարծիքի ինստիտուտը քաղաքացիական և վարչական արդարադատությունում | Պետություն և իրավունք, թիվ 2 (93), Երևան, 2022, էջ 58-63 |

Աշխեն Ղարսլյան

Օրինականության սկզբունքը քաղաքացիական դատավարությունում | «Պետություն և իրավունք», 2020, № 3 (88), էջ 62-69 |

Աշխեն Ղարսլյան

Վճռաբեկ բողոքարկման գործնական հիմնախնդիրները ՀՀ քաղաքացիական դատավարությունում | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 2(2) 2018, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2019, էջ 302-319 |

Աշխեն Ղարսլյան

Գործը դատաքննության նախապատրաստելու սահմանները գործերի նոր քննության վարույթում | Դատական իշխանություն, Եր., 2017, թիվ 9-10/219-220, էջեր 70-78

Երվանդ Խունդկարյան, Աշխեն Ղարսլյան

Ընդդատության ինստիտուտի իրավակարգավորման որոշ հիմնախնդիրները ՀՀ վարչական և քաղաքացիական դատավարություններում | «Դատական իշխանություն», Եր., 2016, թիվ 8-9/206-207, էջեր 74-83
1   2   3  |  Տեսնել բոլորը