Գայանե Բաբկենի Ղուկասյան
Կենսագրություն
Կրթություն
1974 - 1979 թթ. ԵՊՀ, Հայաստան, Երևան, Որակավորում`կենսաֆիզիկոս, ուսուցիչ, Գերազանցության դիպլոմ
1981 - 1984 թթ. Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստան, Մոսկվա, Ասպիրանտուրա,
1997 - 1998 թթ. Նեբրասկայի համալսարան Օմահայում, ԱՄՆ, Նեբրասկա, Օմահա, Մագիստրատուրա «Կրթության կառավարում և ղեկավարում» մասնագիտությամբ

Գիտական աստիճան
Կենսաբանական գիտությունների թեկնածու
Թեմա` «Սպանախի քլորոպլաստների ֆոտոհամակարգ 1-ի պիգմենտ – սպիտակուցային կոմպլեքսով ներկառուցված պրոտեոլիպոսոմների կառուցվածքային և ֆունկցիոնալ բնութագրերի հետազոտություն»
1985 թ., Մոսկվայի պետական համալսարանի գիտական խորհուրդ
1997 - 1998 թթ.Մագիստրոսի աստիճան կրթության կառավարում և ղեկավարում մասնագիտությամբ

Աշխատանքային փորձ
1985 թ. մարտից - առ այսօր Երևանի պետական համալսարան, Կենսաբանության ֆակուլտետ, Գիտաշխատող
2008 թ-ից առ այսօր ՀՀ ԿԳՆ Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ և միջազգային օլիմպիադայի ազգային համակարգող
Մասնակցել է միջազգային օլիմպիադաներին որպես ժյուրիի անդամ (2016 - Հանոյ, Վիետնամ,2015- Դանիա, Օրհուս, 2014, Ինդոնեզիա, Բալի , 2013 թ. Շվյեցարիա, Բեռն , 2012 թ. Սինգապուր,
2011 թ. Թայվան, Թայպեի, 2010 թ. Հարավային Կորեա, Չանգվոն, 2009 թ. Ճապոնիա, Ցուկուբա)
2008 թ. մասնակցել է կենսաբանության 19-րգ միջազգային օլիմպիադա”, Հնդկաստան, Մումբայ, որպես դիտորդ
ԱՐԿԱԴԻՍ (Նիդերլանդներ)/ ՎԻՍՏԱԱ (Հայաստան)
«Աջակցություն Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի կրթական կարողությունների զարգացմանը»:
2005թ. հունվար – 2005թ. հուլիսՀայաստանի փորձագետների խմբի ղեկավար
Միավորված ազգերի զարգացման ծրագիր – Հայաստանյան գրասենյակ
«Ազգային հզորությունների ինքնագնահատումը գլոբալ բնապահպանական կառավարման ծրագրի համար»
«Կրթության և հասարակական իրազեկման» Փորձագետների աշխատանքային խմբի ղեկավար
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ, Հայաստան, Երևան
2001 թ. հունվար - 2002 թ. դեկտեմբեր Կրթական ծրագրերի համակարգող
Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստան, Երևան
1996 թ. դեկտեմբեր - 1997 թ. հունիս Ռեկտորի օգնական
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստան, Երևան
1995 թ. օգոստոս Պետական փորձագետ- հանրապետական ընդունող հանձնաժողով (կենսաբանություն)
1991 թ. մայիս - 1991 թ հունիս Հանրապետական փորձագետ - ՀՀ մասնավոր ինստիտուտների և համալսարանների արտոնագրման կենտրոն

Կարդացվող դասընթացներ
Կենսաբանության ֆակուլտետ - «Հորմոնալ կարգավորման մեխանիզմներ»
Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ - «Առաջնորդությունը և հասարակության մարտահրավերները», «Թիմային համագործակցություն»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Կենսաբանական և արհեստական թաղանթներ,կենսաբանության դասավանդման մեթոդներ, կրթության բարեփոխումներ

Մասնակցությունը դրամաշնորհներ
2014 թ-ից համակարգում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող բարձրագույն կրթության ոլորտի ՏԵՄՊՈՒՍ ծրագրի “LeAGUe” նախագիծը՝ նվիրված Հայստանում, Վրաստանում և Ուկրաինայում հարատև կրթության ցանցի ստեղծմանը : LeAGUe - A Network for Developing Lifelong Learning in Armenia, Georgia and Ukraine:
Ղեկավարել է հետևյալ գրանտային ծրագրերը (ֆինանսավորումը Բաց Հասարակության Հիմնադրամներ- Հայաստան)
  • Ձմեռային դպրոց «Բարձրագույն կրթության եվրոպական չափայնության խթանումը» թեմայով (2009թ. նոյեմբերի 30 –դեկտեմբերի 11)
  • Ամառային դպրոց «Կրթության եռաստիճան համակարգը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» (2008թ. մայիս - 2008թ.սեպտեմբեր)
  • Ամառային դպրոց «Կրթության կառավարումը Բոլոնիայի գործընթացի շրջանակներում» (2006թ. մարտ - 2006թ.հուլիս)
  • Ամառային դպրոց էկոլոգիայի և բնապահպանության ոլորտում (2004թ. մարտ – 2004թ հուլիս)

    Լեզուներ
    հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց)

    Մասնագիտական անդամակցություն
    Հայաստանի էլեկտրոնային միկրոսկոպիստների ասոցիացիայի անդամ
    «Ազգաին Զարգացման Գիտակրթական Կենտրոն» ՀԿ նախագահ
    ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ
    Ցկյանս ուսումնառության հայաստանյան լիգայի խորհրդի փոխնախագահ

    Պարգևներ
    2012 թ ՀՀ ԿԳՆ հուշամեդալ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար
    2003թ. Մասքի ծրագրի շրջանավարտների առաջնորդության մրցանակ
    Միացյալ նահանգների պետքարտուղարության կրթական և մշակութային հարցերով բյուրո
  • Գայանե Բաբկենի Ղուկասյան

    Գիտաշխատող | Կենսաբանության ֆակուլտետ