Կրթությունը
1986թ․ «Անիզոտրոպ անհամասեռ սալերի և թաղանթների ձևի և կառուցվածքի օպտիմալացման որոշ խնդիրները» թեկնածուական թեզ
1973 - 1978 թթ. Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտություն, գերազանցության դիպլոմ
Աշխատանքային կենսագրությունը
2007 թ-ից այժմ՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, «Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման» ամբիոնի դոցենտ
2002 - 2007 թթ. ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, «Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման» ամբիոնի ասիստենտ
1988 - 2002 թթ. ԵՊՀ համակարգչային կենտրոն, մաթեմատիկոս-ծրագրորդ
1983 - 1988 թթ. ԵՊՀ մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ, «Հոծ միջավայրի մեխանիկայի» ամբիոն, մաթեմատիկոս-ծրագրորդ
1978 - 1983 թթ. ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, տեսական կիբեռնետիկայի լաբորատորիա, մաթեմատիկոս-ծրագրորդ
Գիտական գործուղումներ
2013 թ. Լատվիա, Ռեզեկնեի համալսարան (Էրասմուս-Մունդուս ծրագիր)
2010 թ. Գերմանիա, Կոբլենցի Լանդաուի անվան համալսարան
2010 թ. Սլովակիա, Կոշիցեի Տեխնիկական համալսարանի համակարգչային տեխնոլոգիաների ինստիտուտ
2009 թ. Լեհաստան, Լյուբլինի Մարի Կյուրի-Սկլոդովսկայայի անվան համալսարան
1988 թ. Հունգարիա, Բուդապեշտի Էտվեշ Լորանդի անվան համալսարան
1987 թ. Չեխոսլովակիա, Բրատիսլավայի Կոմենսկու անվան համալսարան
Հետազոտությունների շրջանակը
Թվային մեթոդներ, տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորում, տեղեկատվական համակարգերի կառավարում, արհեստական ինտելեկտ, արհեստական նեյրոնային ցանցեր
Համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ
2007 – 2019 թթ. ՀՌԿԿ Հայաստանյան Կենտրոն, «Data Initiative», «CRRC/IFES Corruption Survey» - տվյալների արխիվավորման, ընտրանքի փորձագետ
2010 - 2014 թթ. «Սիվիլիթաս» հիմնադրամ, «Հանրային կարծիքի ուսումնասիրություն» ծրագիր - տվյալների արխիվավորման, ընտրանքի փորձագետ
2006 - 2012 թթ. ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր, «ՀՀ համայնքների զարգացում» նախագիծ, ծրագրավորող
2009 - 2010 թթ. TEMPUS IV-ECESIS ծրագիր, «Էլեկտրոնային կառավարում», «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը կառավարման մեջ», «Համակարգային վերլուծության և արհեստական ինտելեկտի մեթոդները կառավարման մեջ», «Web-կողմնորոշված տեխնոլոգիաներ» աշխատանքային խմբերի անդամ URL: http://ecesis.ilab.pl/moodle/
2009 թ. TEMPUS IV-ECESIS աշխատաժողովի մասնակցություն (Լյուբլին, Լեհաստան), «Էլեկտրոնային կառավարում (նախագծում, մեթոդաբանություն, գործիքամիջոցներ, պլատֆորմներ)» աշխատանքային խմբի անդամ
2010 թ. TEMPUS IV-ECESIS աշխատաժողովի մասնակցություն (Կոշիցե, Սլովակիա), «Տեղեկատվական համակարգերի անվտանգություն» աշխատանքային խմբի անդամ
2010 թ. Ամառային Ակադեմիա (Կոբլենց, Գերմանիա), «Հետազոտական մեթոդները տեղեկատվական համակարգերում», «Համակարգային վերլուծություն և մաթեմատիկական մոդելավորում» աշխատանքային խմբերի անդամ
Լեզուների իմացություն
հայերեն, ռուսերեն, անգլերեն
gayaneghukasyan@ysu.am