Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ

Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ

Հայաստանի լուսավորության ժողկոմատի որոշմամբ 1934թ. համալսարանում ստեղծվում է աշխարհագրական և երկրաբանական ֆակուլտետներ։Որոնք հետագայում միավորվում են որպես մեկ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ։1945թ․  բաժանվում են և գործում են առանձին Աշխարհագրության և Երկրաբանության ֆակուլտետներ մինչև 2008թ․։ Այնուհետև 2008 թ․ նորից  միավորվում են և կազմում են աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ: 1980 թ. մինչև ֆակուլտետների միավորումը 2008 թ. Երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցնում է Մարատ Գրիգորյանը: 2008թ.-ից ֆակուլտետների միավորումից հետո աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվում է Մարատ Գրիգորյանը: Ֆակուլտետում ուսուցումը կատարվում է «Երկրաբանություն» «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սերվիս» մասնագիտությամբ։

Գործում են հետևյալ կրթական ծրագրերը․

Բակալավրիատ`«Երկրաբանություն», «Աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սերվիս»։

Մագիստրատուրա՝ «Ֆիզիկական աշխարհագրություն», «Ջրաօդերևութաբանություն»,«Հասարակական աշխարհագրություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»,«Երկրաֆիզիկա,ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն», «Օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանություն և հետախուզում»,«Սերվիս», «Կայուն զբոսաշրջություն»։

Ուսումնական գործընթացին զուգընթաց ֆակուլտետում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ՝ քարտեզագրության և գեոդեզիայի, ջրաբանության, բնօգտագործման և բնապահպանության, ջրային պրոբլեմների, երկրակեղևի խորքային կառուցվածքի, հանքային դաշտերի առաջացման և դրանց որոնման ու հետախուզման մեթոդների մշակման, ջրաերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության, երկրաքիմիայի, սողանքային երևույթների, երկրաֆիզիկական դաշտերի ուսումնասիրության ուղղություններով:

Ֆակուլտետը համագործակցում է արտերկրի մի շարք  առաջատար բուհերի հետ, մասնավորապես՝ Գերմանիայի,  ՌԴ Սանկտ Պետերբուրգի Ռոստովի, Վորոնեժի, Ֆրանսիայի Լիլի, Մոնոպելեի, Չեխիայի, Ճապոնիայի։

Սերվիս մասնագիտությամբ անգլերեն լեզվով կարճաժակետ ծրագրով (մինչև մեկ տարի) ուսուցում է կազմակերպվում օտարերկրյա քաղաքացիների համար։

Ֆակուլտետի մի շարք դասախոսներ հրավերքով դասախոսություններ են կարդում արտերկրի համալսարաններում, ինչպես նաև ընդգրկված են տարբեր միջազգային հետազոտական  ծրագրերում և խմբերում։

ԵՊՀ 100–ամյակին նվիրված, ֆակուլտետը 2019 թ., սեպտեմբերի կազմակերպել էր միջազգային գիտաժողով «Աշխարհագրության և երկրաբանության» հիմնախնդիրները խորագրով, որում մասնակցեցին և զեկուցումներ ունեցան տարբեր երկրներից ժամանած գիտնականներ:

Նախատեվում է 2022թ․ հոկտեմբերին կազմակերպել միջազգային գիտաժողով նվիրված 44-օրյա Արցախյան պատերազմում զոհված ֆակուլտետի ուսանողների հիշատակին։ Նախատեսվում է 2023թ․ կազմակերպել գիտական նստաշրջան նվիրված ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակին։

Ֆակուլտետում գործում է 6 ամբիոն, մի շարք ուսումնական, գիտական լաբորատորիաներ, կայուն զարգացման կենտրոն, թույլ երկրաշարժերի զարգացման սեյսմիկ կայան, օդերևութաբանական կայան։ Կենտրոնում կատարվում են հետազոտական աշխատանքներ սողանքային երևույթների, ջրային ռեսուրսների, պոչամբարների հանքաարդյունաբերության ուղղությամբ և դրանց հետ կապված բնապահպանական ռիսկերի գնահատման,  հրավիրվում են աշխատաժողովներ քննարկումներ։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվում են կառավարության համպատասխան կառույցներին:

Ֆակուլտետի ուսանողներն իրենց ուսումնաարտադրական պրակտիկան անց են կացնում Երևան քաղաքի, ՀՀ մարզերի տարբեր ձեռնարկություններում, վարչական հիմնարկներում, Գեոդեզիայի ինստիտուտում, ԵՊՀ «Բյուրական», «Ծաղկաձոր» և «Մարմարիկ» ուսումնաարտադրական հանգրվաններում, կադաստրի պետական կոմիտեում, Արտակարգ իրավիճակների նախարարության հայպետհիդրոմետի բաժանմունքներում, Երևանի դպրոցներում, թանգարաններում, հյուրանոցառեստորանային օբյեկտներում: Ուսանողները մասնակցում են նաև ՀՀ տարբեր շրջաններում անցկացվող երկրաբանական արշավախմբերին:

Գեոմորֆոլոգիայի և քարտեզագրության ամբիոնը համագործակցում է գերմանական GIZ կազմակերպության հետ, որտեղ, ամեն տարի արտադրական պրակտիկա են անցնում ամբիոնի ուսանողներ, ընդ որում ուսանողները պրակտիկայի ընթացքում ապահովում են աշխատատեղով:

Ֆակուլտետում գործում է ՈՒԳԸ (Ուսանողական գիտական ընկերություն) և ՈՒԽ (Ուսանողական խորհուրդ)։

ՈՒԳԸ և ՈՒԽ ակտիվ գործունեության շնորհիվ մեծացել է ուսանողների թիվը ովքեր մասնակցում են ամբիոններում կատարվող գիտական աշխատանքներին և ավելի հետաքրքիր է դարձել ուսանողական առօրյան ֆակուլտետում։

Գործում են դրամաշնորհային ծրագրեր հետևյալ թեմաներով և ուղղություններով․

  • ՌԴ և Հայաստանի բարձրալեռնային լճերի էկոհամակարգերի էվոլյուցիայի ուսումնասիրության պալեոլիմնոլոգիական ասպեկտները:
  • Թաքնված և կույր հանքավայրերի որոնման երկրաքիմիական մեթոդի ներդրումը, ՀՀ հանքավայրերի և հանքային դաշտերի լիտոերկրաքիմիական քարտեզների կազմում:
  • TEMPUS SuTOMA, ProEtour, GeoTak-որտեղ իրականացվում է   քարտեզագրության և գեոինֆորմատիկայի ոլորտում ասպիրանտական ծրագրի մշակում։
  • Digitally Connecting Real and Virtual Environments/ Իրական և վիրտուալ միջավայրերի թվային կապակցում/  Devision։ Austrian Partnership Programme in Higher Education & Research for Development (APPEAR)/ Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագիր/։
  • Փորձառական զբոսաշրջության զարգացման նպատակով գիտություն-կրթություն-բիզնես  փոխհամագործակցության միջազգային ծրագիր։

Ֆակուլտետի շրջանավարտները իրենց մասնագիտությամբ մրցունակ են և պահանջված աշխատաշուկայում։

Ներկայումս աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում սովորում է 940 ուսանող, որից 604-ը բակալավրի առկա և 209-ը՝ հեռակա, 111-ը՝ մագիստրատուրայի առկա և 16-ը՝ հեռակա ուսուցմամբ: Ֆակուլտետի ասպիրանտուրայում սովորում է  12 ասպիրանտ։

Կառուցվածք

  • Ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն
  • Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն
  • Երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոն
  • Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն
  • Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն
  • Սերվիսի ամբիոն
  • Կայուն զարգացման կենտրոն
  • Կիրառական երկրաբանության գիտահետազոտական լաբորատորիա
  • «Կլիմայական տեխնոլոգիաների հայկական ուսումնագիտական ցանց»

Աշխատակիցներ




Դեկան` երկրաբանական գիտությունների թեկնածու,
դոցենտ Մարատ Գրիգորյան

Դեկանատ` (+374 60) 71-04-31

(ներքին 34-31, 38-75),
geo@ysu.am
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ռ | Ս | Վ | Տ | Ր | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ | Ֆ
Մասնագիտական խորհուրդներ
Գիտական հանդեսներ