ՀՈՂՄԻԿ ՀՄԱՅԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Կենսագրություն
Հ. Սարգսյանը ծնվել է 1927 թ. Թալինի շրջանի` Արտենի սարի ստորոտում սփռված Արեգ (այժմ Թաթուլ) գյուղում` Կարսից գաղթած և հանրապետությունում առաջինը վաստակավոր ուսուցչի կոչման արժանացած մանկավարժի ընտանիքում:

Գերազանց գնահատականներով ավարտելով Թալինի միջնակարգ դպրոցը`Հ. Սարգսյանը 1945 թ. ընդունվել և 1950 թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը` գերազանցությամբ դիպլոմով: Ֆակուլտետի նորաստեղծ երկրաֆիզիկական բաժնում դասախոսական կադրերի խիստ պահանջ էր զգացվում, և դեկանատը որոշում է ունակ շրջանավարտին ուղարկել Մոսկվա` ուսանելու ասպիրանտուրայում` այդ մասնագիտության գծով: Սակայն Մոսկվա մեկնելու նախօրեին նա հեռացվում է ասպիրանտուրայից, քանի որ նրա մեծ եղբայրը բանտարկված էր որպես դաշնակցական և «ժողովրդի թշնամի»: Այնուհետև Հ. Սարգսյանը աշխատում է «Կովկասածուխտրեստ» կազմակերպությունում` զգալի ավանդ ներդնելուվ հանրապետության ածխային հանքավայրերի ուսումնասիրման գործում: Բայց գիտության ծարավը ստիպում է երիտասարդ մասնագետին 1954 թ. ընդունվել ՀԳԱԱ ասպիրանտուրան և միաժամանակ դասավանդել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետում:

Հ. Սարգսյանը 1956 թվականից մինչև կյանքի վերջին օրը աշխատում էր ԵՊՀ երկրաբանական (այժմ` աշխարհագրության և երկրաբանության) ֆակուլտետում` ավագ դասախոս (1956–1961), դոցենտ (1961–1976), պրոֆեսոր (1976-ից), եղել է երկրաբանական ֆակուլտետի դեկան (1977–1980), պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոնի վարիչ (1982–1997), 2008 թ. նշանակվել է ԵՊՀ գիտական տեղեկագրի (երկրաբանություն և աշխարհագրություն) գլխավոր խմբագիր: 1959 թ. պաշտպանել է թեկնածուական, 1973 թ.` դոկտորական ատենախոսություն: 1963 թ. նրան շնորհվել է դոցենտի, 1978 թ.` պրոֆեսորի, 1999 թ.` «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» կոչում: 1987 և 2010 թթ. պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերով, 1999 թ.` ԵՊՀ Ոսկե մեդալով: 1972 թ. Հ. Սարգսյանը արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբանի կոչման:

Հ. Սարգսյանը իրավամբ համարվում է Հայաստանի ռեգիոնալ երկրաբանության և խոշորամասշտաբ երկրաբանական քարտեզագրման հանրահայտ մասնագետներից մեկը: Նա անցել է գիտական աշխատանքի բեղմնավոր ուղի: Նրա գիտական ժառանգությունն ընդգրկում է 8 մենագրություն, 3 բառարան, 3 ուսումնական ձեռնարկ, 130 գիտական հոդված: Կարևորագույն մենագրություններն են` «Палеоген Севано-Ширакского синклинория», «Геология Армянской ССР», «Сейсмотектоника Армянской ССР», «Геологический словарь СССР, палеоген и неоген», «Հայաստանի ռեգիոնալ երկրատեկտոնիկաե, «Երկրաբանական տերմինների ռուս-հայերեն բառարանե, «Երկրաբանական տերմինների եռալեզու (ռուսերեն, հայերեն, անգլերեն) հանրագիտական բառարան», «Հնաշխարհագրական ուսումնասիրությունների մեթոդները»:

Հողմիկ Սարգսյանը վախճանվել է 2016 թ. հունիսի 11-ին Երևանում:

ՀՈՂՄԻԿ ՀՄԱՅԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ

 
 

Գիրք/Book

Հ.Հ.Սարգսյան

Հնաշխարհագրական ուսումնասիրությունների մեթոդները | Ուսումնական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., 2010, 105 էջ

Հ.Հ.Սարգսյան

Հայաստանի ռեգիոնալ երկրատեկտոնիկա | Մենագրություն, ԵՊՀ հրատ., 1989, 300 էջ

Հողմիկ Հմայակի Սարգսյան

Երկրաբանական տերմինների ռուս-հայերեն բառարան | Բառարան, ԵՊՀ հրատ., 1984, 210 էջ

Саргсян Х.

Геологический словарь СССР, палеоген и неоген | Изд. «Недра», М., 1982, 610 стр.

Саркисян О.А.

Сейсмотектоника Армянской ССР | Изд. ЕГУ, 1981, 300 стр.
 

Հոդված/Article

Հ.Հ. Սարգսյան , Տ.Հ. Շախբեկյան

Հայաստանի առաջին խոշորամասշտաբ (1:200 000) տեկտոնական քարտեզը | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն,2015 #3, էջ 10-19 |

Վ. Ա. Աղամալյան, Հ. Հ. Սարգսյան, Տ. Կ. Լորսաբյան , Ա. Գ. Իսրաելյան

Основные тектонические единицы Армении (Հայաստանի հիմնական տեկտոնական միավորները) | ԵՊՀ գիտական տեղեկագիր, Երկրաբանություն և աշխարհագրություն, 2012 #1, էջ 3-12 (ռուսերեն) |

Ռ. Գ. Գևորգյան, Լ. Գ. Մազմանյան, Հ. Հ. Սարգսյան

Природные цеолиты Армении в геоэкологии (Հայաստանի բնական ցեոլիտները երկրաէկոլոգիայում) | ԵՊՀ Գիտական տեղեկագիր, Բնական գիտություններ, 2007, #2, էջ 117-123 (ռուսերեն) |

Հ. Հ. Սարգսյան,

Երկրաբանական տերմինների եռալեզու (ռուսերեն, հայերեն, անգլերեն) հանրագիտական բառարան | Բառարան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, 670 էջ

Հ. Հ. Սարգսյան, Ա. Հ. Աղինյան

О некоторых подходах к моделированию геофильтрации и представление концептуальной геофильтрационной модели Ширакской котловины (Գեոֆիլտրացիայի մոդելավորման որոշ մոտեցումներ և Շիրակի գոգավորության կոնցեպտուալ գեոֆիլտրացիոն մոդելի ներկայացում) | ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ, Բնական գիտություններ, #1(212), էջ 102-110(ռուսերեն) |
1   2   3   4   5  |  Տեսնել բոլորը