
Ենթակառուցվածքներ | Ֆակուլտետներ
Ռուս բանասիրության ֆակուլտետի պատմությունը սկիզբ է առել 1938 թ.-ին, երբ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բացվեց ռուսաց լեզվի և գրականության բաժինը: 1976 թ.-ին բաժնի հիման վրա ստեղծվեց ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, որը հետագայում վերանվանվեց և այսօր կոչվում է ռուս բանասիրության ֆակուլտետ:
Ֆակուլտետը լայն պրոֆիլի մասնագետներ է պատրաստում երկաստիճան համակարգով` բակալավրիատ, մագիստրատուրա` բանասիրության բակալավրի և մագիստրոսի համապատասխան աստիճաններ շնորհելով: Դրանք ռուսաց լեզու և գրականություն դասավանդողներն են, թարգմանիչներ, գիտաշխատողներ, մասնագետներ միջմշակութային հաղորդակցման ոլորտում:
Ներկայումս ֆակուլտետում գործում է 4 ամբիոն. ռուս գրականության ամբիոն, ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն, ռուսաց լեզվի ամբիոն (հումանիտար ֆակուլտետների համար), ռուսաց լեզվի ամբիոն (բնագիտական ֆակուլտետների համար):
Հանրակրթական հումանիտար և մասնագիտական բանասիրական դասընթացներից բացի` դասավանդման ծրագրերի մեջ ընդգրկված են մի շարք լեզուներ խորացված ուսումնասիրության համար` հունարեն, լեհերեն, բուլղարերեն, չեխերեն:
Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքը ներառում է հետազոտություններ ռուսաց լեզվի տեսության և դասավանդման մեթոդիկայի, համեմատական-զուգադրական քերականության, ռուս գրականության պատմության, ռուս-հայկական գրական կապերի, թարգմանության տեսության և պրակտիկայի ոլորտներում: Ֆակուլտետի դասախոսները հրատարակել են ռուսաց լեզվի և ռուս գրականության հիմնահարցերին նվիրված մի շարք մենագրություններ, մեծ թվով ռուսերենի դասագրքեր և ձեռնարկներ, որոնցում հաշվի են առնվում օտարալեզու միջավայրի առանձնահատկությունները:
Ֆակուլտետի մասնագետները ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողովներին, հանրապետական և համալսարանական ամենամյա գիտական կոնֆերանսներին, որոնց արդյունքում ստեղծվել են մի շարք ժողովածուներ և մենագրություններ:
Ֆակուլտետը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի Դաշնության համալսարանների և գիտական հաստատությունների, ինչպես նաև մի շարք արտասահմանյան երկրների ռուսագիտական կենտրոնների հետ:
Վերջին տարիներին լավագույն ուսանողները մեկնում են ամառային լեզվի դասընթացների Հունաստան և Լեհաստան:
Ռուս գրականության ամբիոնի գիտահետազոտական աշխատանքը հիմնականում վերաբերում է ռուս գրականության պատմության, հայ-ռուսական գրական, պատմամշակութային առնչությունների, գրականության տեսության հիմնահարցերին: Ամբիոնի կողմից հրատարակվում էր ամենամյա «Декабрьские литературные чтения» ժողովածուն:
Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի գիտամեթոդական ուղղություններն են. 1) ժամանակակից ռուսաց լեզվի արդի հիմնախնդիրները, 2) լեզուների տիպաբանության խնդիրները, 3) հաղորդակցման տեսության, այդ թվում` միջմշակութային հաղորդակցման և թարգմանության հիմնահարցերը: Ֆակուլտետում գործում է կահավորված 4 կաբինետ, առկա է հարուստ գրադարան:
Ներկայումս ֆակուլտետի չորս ամբիոններում աշխատում են ավելի քան 50 դասախոսներ, այդ թվում նաև՝ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ: Ներկայումս ֆակուլտետն իրականացնում է «Русская филология» պարբերականի հրատարակումը, որը ներառված է ՀՀ ԲՈԿ-ի ցուցակում։
Կառուցվածք
- Ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոն
- Ռուս գրականության ամբիոն
- Ռուսաց լեզվի ամբիոն (բնագիտական ֆակուլտետների համար)
- Ռուսաց լեզվի ամբիոն (հումանիտար ֆակուլտետների համար)
- Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
- Լեհերենի կաբինետ
Աշխատակիցներ
- Պավել Բորիսի Բալայան Դեկան
- Սուսաննա Ավագի Լալայան Ամբիոնի վարիչ
- Լևոն Գեորգիի Հակոբյան Ամբիոնի վարիչ
- Լիլիթ Գեորգի Բրուտյան Ամբիոնի վարիչ
- Բելլա Սուրենի Խոջումյան Ամբիոնի վարիչ
- Դիանա Յուրիի Գազարովա Դոցենտ
- Ռուզան Ռուբենի Գրձելյան Պրոֆեսոր
- Լիաննա Բենիամինի Մաթևոսյան Պրոֆեսոր
- Ռուզաննա Աշոտի Տեր-Գրիգորյան Դոցենտ
- Նաիրա Իգնատիոսի Մարտիրյան Դոցենտ
- Լուիզա Ալեքսանդրի Տեր-Սարգսյան Դոցենտ
- Աշխեն Սամսոնի Աթանեսյան Դոցենտ
- Կարինե Մելիքի Մխիթարյան Դոցենտ
- Լիլիթ Ռոբերտի Զոլյան Դոցենտ
- Անուշ Վահանի Հակոբյան Դոցենտ
- Հասմիկ Միքայելի Շատիրյան Դոցենտ
- Սրբուհի Պետրոսի Լամբարջյան Դոցենտ
- Յուլիա Միքայելի Խոջոյան Դոցենտ
- Դիանա Յուրիի Գազարովա Դոցենտ
- Մարիա Լևոնի Ներսիսյան Ասիստենտ
- Անահիտ Սերգեյի Զուրաբյան Ասիստենտ
- Սոնա Ավագի Մկրտչյան-Լալայան Ասիստենտ
- Թերեզա Վազգենի Միջիֆերջյան Ասիստենտ
- Մարիաննա Աշոտի Մկրտչյան Ասիստենտ
- Կարինա Հմայակի Հովհաննիսյան Ասիստենտ
- Մարգարիտա Ռոմանի Դպիրյան Ասիստենտ
- Նաթելլա Ղևոնդի Շաքարյան Դասախոս
- Արուսյակ Սերգեյի Ներսեսյան Դասախոս
- Լուսինե Ստեփանի Հարությունյան Դասախոս
- Մարինա Պավելի Շատվորյան Դասախոս
- Մարինե Յուրիի Հովհաննիսյան Դասախոս
- Թամարա Արամի Առուշանովա Դասախոս
- Ալլա Ռաֆայելի Բաղդասարյան Դասախոս
- Գայանե Սուրենի Հովհաննեսյան Դասախոս
- Աննա Հենրիկի Մուրադյան Դասախոս
- Արմինե Վլադիմիրի Գասպարյան Դասախոս
- Մարինա Ցոլակի Այվազյան Դասախոս
- Նարինե Ռոբերտի Խաչատրյան Դասախոս
- Մարինա Դմիտրիի Կեսայան Դասախոս
- Գայանե Յուրիի Օռկուսյան Դասախոս
- Անաիդա Ալեքսանդրի Սիրականյան Դասախոս
- Կարինե Ռոբերտի Մինասյան Դասախոս
- Հասմիկ Համբարձումի Քյուրքչյան Դասախոս
- Մարիկա Իվանի Մելքումյան Դասախոս
- Սուսաննա Վարդանի Քոչարյան Դասախոս
- Նատալյա Վիուլի Բաղրամյան Դասախոս
- Անուշ Ռիանոսի Մկրտչյան Դասախոս
- Լարիսա Ռաֆայելի Ֆարամազյան Դասախոս
- Էմմա Խաչիկի Սաղոյան Դասախոս
- Տաթևիկ Հրայրի Համբարձումյան Դասախոս
- Արուսյակ Լևոնի Ղարագյոզյան Դասախոս
- Նելլի Վլադիմիրի Հովակիմյան Դասախոս
- Նարինե Ժորայի Օրմանյան Դասախոս
- Սոֆյա Ռոբերտի Օստրոգորսկայա Դասախոս
- Վերա Արթուրի Ադամյան Ասիստենտ
- Տաթևիկ Ալեքի Հարությունյան Ավագ լաբորանտ
- Էդգար Սուրենի Արշակյան Ավագ լաբորանտ
Պավել Բալայան
Դեկանատ` (+374 60) 71-05-84
(ներքին 55-84),
rusphil@ysu.am