Կրթություն
2008-2009 Կինոյի պատմության և տեսության «Լիսանսի» (Licence) դիպլոմ, Լիոն 2-Լյումիեռ համալսարան, Ֆրանսիա
2001-2006 Ֆրանսիական գրականության դոկտորական ատենախոսություն (thèse de doctorat en littérature française), ատենախոսության թեման՝ «Իվ Բոնֆուայի երազը. թարգմանության պոետիկա» (Le rêve d’Yves Bonnefoy ; pour une poétique de la traduction), ղեկավար՝ Ռենե Վանտրեսկ, Մոնպելյեի (Ֆրանսիա) Պոլ Վալերիի անվան համալսարանի պրոֆեսոր, (ատենախոսությունը պաշտպանվել է 2006 թվականի դեկտեմբերի 16-ին, նույն համալսարանում)
1999-2000 Ֆրանսիական գրականության թեկնածուական ատենախոսություն (Diplôme d’études approfondies en littérature française), ղեկավար՝ Ռենե Վանտրեսկ, Մոնպելյեի Պոլ Վալերիի անվան համալսարանի պրոֆեսոր, ատենախոսության թեման՝ «Այլուրի պոետիկան Իվ Բոնֆուայի Արտ-Երկիր և Թափառող կյանք ստեղծագործություններում» (La poétique de l’Ailleurs dans l’œuvre d’Yves Bonnefoy, de L’Arrière-pays à La Vie errante)
1998-1999 Ֆրանսիական գրականության «Մետրիզի» դիպլոմ (Maîtrise en littérature française), ղեկավար՝ Ռենե Վանտրեսկ, գիտական ուսումնասիրության թեման՝ «Մահվան գեղագիտությունը Իվ Բոնֆուայի ստեղծագործության մեջ» (L’esthétique de la mort dans l’œuvre d’Yves Bonnefoy), Մոնպելյեի Պոլ Վալերիի անվան համալսարան (Ֆրանսիա)
1997-1998 Ֆրանսիական գրականության «Լիսանսի» (Licence) դիպլոմ, Մոնպելյեի Պոլ Վալերիի անվան համալսարան, Ֆրանսիա
1994-1999 ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական բաժնի ուսանող (երկրորդ կուրսից՝ անհատական գրաֆիկով)
1985-1994 Միջնակարգ կրթություն (Երևանի Մարիետա Շահինյանի անվան թիվ 170 դպրոց)
Մասնագիտական փորձ
2018-ից ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս
2018-ից Համաշխարհային գրականության դասախոս Մայր Աթոռի Վազգենյան հոգևոր դպրանոցում
2014-2018 ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի դասախոս
2015 Մասնակցություն Ֆրանսիայի Գրքի ազգային կենտրոնի (CNL) կողմից կազմակերպված թարգմանական ծրագրին, Փարիզ, Ռեկոլեի ստեղծագործական տուն, (հունիս, հուլիս, օգոստոս)
2015 (նոյեմբեր) «Պոեզիայի թարգմանությունը» (« La traduction de la poésie ») խորագրով գիտաժողով, Կոլեժ դը Ֆրանս, (Collège de France), Փարիզ, գիտական զեկուցում թարգմանական խնդիրների շուրջ. «Ժերար դը Ներվալի «Օրելիայի» թարգմանությունը. բառերի հայրենիքը» («La traduction arménienne d’Aurélia de Gérard de Nerval; la patrie des mots »)
2013 -2016 Հանրային կապերի գծով խորհրդական, ֆրանսիական ծրագրերի պատասխանատու, « Նաիրի » հրատարակչություն
2013 (սեպտեմբեր) Մասնակցություն ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին (Jeux Internationaux de la Francophonie) գրականության անվանակարգում (Նիս, Ֆրանսիա)
2013 (նոյեմբեր) Մասնակցություն Մարսելի Պոեզիայի միջազգային կենտրոնի «Import/Export» թարգմանական ծրագրին (որպես հեղինակ և թարգմանիչ)
2012 Թարգմանական փորձաշրջան Առլի Թարգմանչաց միջազգային կենտրոնում (CITL), (Ֆրանսիա)
2011-2012 Վ. Բրյուսովի Լեզվաբանական համալսարանի գրականագիտության ամբիոնի վարիչ Ֆրանսերեն լեզվի և գրականության դասախոս նույն համալսարանում
2009-2012 Վ. Բրյուսովի Լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դասախոս
2009 Ֆրանսիայի «Ռեկոլե» հեղինակային-ստեղծագործական ծրագրի դափնեկիր, հրավեր Փարիզի Արվեստների Տուն (La Cité des Arts)
2008 Թարգմանչուհի «Կիլիկիայի հայկական թագավորությունը» գիտաժողովի շրջանակներում, Բեյրութ, Լիբանան, (11-18 հունվար)
2007-2008 ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Վ. Բրյուսովի Լեզվաբանական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դասախոս
2005-2008 Թարգմանիչ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում
2007 Մասնակցություն Ռոտերդամի պոեզիայի միջազգային փառատոնին, հայերեն և ֆրանսերեն հեղինակային տեքստերի ընթերցում
2006 Հրավեր Սեն-Նազերի օտարալեզու գրողների և թարգմանիչների կենտրոն (MEET), Ֆրանսիա Հրավեր Սաորժի գրական կենտրոն, Ֆրանսիա
2004 Թարգմանական փորձաշրջան Առլի Թարգմանչաց միջազգային կենտրոնում (CITL), Ֆրանսիա
2004 Ստեղծագործական ծրագիր «Au Diable Vauvert» հրատարակչությունում, Ֆրանսիա
2001 Մասնակցություն Մաստրիխտի պոեզիայի միջազգային փառատոնին, ֆրանսերեն և հայերեն հեղինակային տեքստերի ընթերցում
2000 Հրավեր Առլի թարգմանչաց միջազգային կենտրոն (CITL), թարգմանական ստաժ, դասախոսություն՝ «Խոսքի վայրերը Իվ Բոնֆուայի ստեղծագործության մեջ. գրական թարգմանության մի փորձ» խորագրով, Ֆրանսիա
Մրցանակներ, պարգևներ
2020 «Կանթեղ» թարգմանական մրցանակ ֆրանսերենից հայերեն թարգմանական վաստակի համար
2012 Գրքի ազգային կենտրոնի և Օրանժի սահմանած համատեղ մրցույթի դափնեկիր լավագույն բանաստեղծական շարքի անվանակարգում («Մոգ արքաներ» բանաստեղծական շարքի համար)
1997 Ֆրանսիական Ակադեմիային կից՝ Association des Palmes Académiques (AMOPA) ընկերության շնորհած ճարտասանության առաջին մրցանակ Բորիս Վիանի «Օրերի փրփուրը» վեպին նվիրված էսսեի համար (Figures de fragilité dans « L’écume des jours » de Boris Vian)