Կրթություն
2004 - 2015 թթ. ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա:
2001 թ. օգոստոս - դեկտեմբեր ԱՄՆ Սիթն-Հոլլ համալսարանի իրավաբանական դպրոց:
1999 - 2002 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա:
1994 - 1999 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ (գերազանցության դիպլոմով):
Գիտական աստիճան
Թեկնածուական – «Փաստաթղթերի տեխնիկա-կրիմինալիստիկական հետազոտման պրոբլեմները», ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող, իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհուրդ, 2002թ.:
Դոկտորական – «Զանգվածային անկարգությունների քննությունը. Տեսական, կազմակերպական և մեթոդիկա-կրիմինալիստիկական հիմքերը (Հայաստանի Հանրապետության նյութերով)», ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող Д 203.002.08 մասնագիտական խորհուրդ, 2015թ.:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
2007 թ. փետրվարի 6-ի ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում իրավագիտություն մասնագիտությամբ:
2010 թ. դեկտեմբերի 27-ի Երևանի դատական փորձաքննությունների և հոգեբանության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է նույն բուհի պրոֆեսորի կոչում:
2017 թ. հուլիսի 7-ի ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում իրավագիտություն մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձ
1998 - 2001 թթ. աշխատել է տարբեր իրավախորհրդատվական կազմակերպություններում:
2001 թ.-ից դասավանդում է ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում, իսկ 2017 թվականից մինչ օրս նույն ամբիոնի պրոֆեսոր է:
2001 թ.-ից մինչ օրս աշխատում է ՀՀ դատավորների միությունում` որպես գործադիր տնօրեն:
2003 թ.-ից մինչ օրս Եվրոպայի խորհրդի դատաիրավական բնագավառի փորձագետ է, ղեկավարել է կարճաժամկետ տարբեր ծրագրեր, վերապատրաստվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Դատավորների միջազգային ասոցիացիայի տարբեր կառույցներում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային և տարածաշրջանային կոնֆերանսների, օրենքների նախագծերի մշակմանը, քննարկմանը և այլն:
2004 թ.-ից դասավանում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, Երևանի դատական փորձաքննությունների և հոգեբանության ինստիտուտում, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայում, ՀՀ արդարադատության ակադեմիայում և ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
2010 - 2013 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինտիտուտում` որպես ավագ գիտաշխատող:
2011 - 2014 թթ. աշխատել է ՀՀ դատախազության դպրոցում՝ որպես ավագ գիտաշխատող:
2010 - 2014 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բուրոյում` որպես տնօրենի խորհրդական:
2018 թ.-ից մինչ օրս աշխատում է ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում` որպես ավագ դասախոս:
2017 թ.-ի նոյեմբերի 20-ից աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ նախ որպես իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի պետի տեղակալ, պետի պաշտոնակատար:
2018 թ. ապրիլից աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես քննչական դեպարտամենտի պետի խորհրդական:
2019 թ. ապրիլից աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես տնօրենի խորհրդական:
2019 թ. ապրիլից մինչև 2021 թ. հունվարն աշխատել է որպես ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական:
2019 - 2021 թթ․ ՀՀ քննչական կոմիտեի փորձագետ:
Կարդացվող դասընթացներ
Կրիմինալիստիկա, Առանձին տեսակի հանցագործությունների քննության մեթոդիկա, Դատական փորձաքննությունների հիմնախնդիրներ, Քննչական տակտիկա, Օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն, Նախաքննության հիմնահարցերը քրեական դատավարությունում։
Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հանցագործությունների քննության մեթոդիկա, քննչական գործողությունների կատարման տակտիկա, քննության կազմակերպում, դատական փորձագիտություն, քննության եվրոպական չափանիշները և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան:
Հեղինակ է 7 մենագրությունների, մեկ դասագրքի, ուսումնական ձեռնարկների և ավելի քան հարյուր գիտական հոդվածների:
Մասնակցությունը դրամաշնորհների
Մինչդատական վարույթի հիմնախնդիրները, Քրեական գործերով իրավական օգնության հիմնախնդիրները (ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ), Փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության երաշխիքները և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկան: Էքստրադիցիայի հիմնախնդիրները(ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսավորմամբ), ՀՀ ԿԳՆ ԳՊԿ թեմատիկ հետազոտություն «Փորձագետի եզրակացությունը քրեական գործերով միջազգային իրավական օգնության շրջանակներում» (ծածկագիր 11-5e179) և այլն: Ինչպես նաև փորձի փոխանակում
Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կառույցներում (DNA database centers, laboratories and etc.) - 2012թ,
ՌԴ ՆԳՆ Փորձագիտական կենտրոն (ЭКЦ) – 2007,
ԱՄՆ, Վաշինգտոն, FBI (Chemical laboratory) - 2000,
ԱՄՆ, Նյու- Յորք, (DNA laboratory, L. Kobelesi) - 2000
Լեզուներ
ռուսերեն, անգլերեն
Մասնագիտական անդամակցություն
ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտական աստիճաններ շնորհող 001 մասնագիտական խորհրդի անդամ:
«Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2018 - 2022 թթ․ ՀՀ հատուկ քննչական ծառայության մրցութային հանձնաժողովի անդամ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների որակավորման հանձնաժողովի անդամ:
Հայ փորձագետների միության վարչության անդամ:
ՀՀ իրավաբանների միության անդամ:
Մեծ Բրիտանիայի Կրիմինալիստ գիտնականների միության անդամ
(The Forensic Science Society -FSS)
2021 թ.-ից ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի գիտական խորհրդի անդամ
2022 թ.-ից ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտական խորհրդի անդամ:
Մասնագիտական և այլ գործունեություն
2006 թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
2012 - 2014 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի HELP ծրագրի հայաստանյան կոորդինատորը:
2012 թ. հունիսին որպես ՀՀ ԿԳՆ ԳՊԿ թեմատիկ ծրագրի ղեկավար (ծածկագիր 11-5e179) վերապատրաստման դասընթացների Մեծ Բրիտանիայում Forensic Science Society կազմակերպությունում: FSS-ի անդամ է:
2016 թ. դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահի №1162-Ա հրամանագրով ընդգրկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակում:
2016 թ.-ից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է:
2017 թ.-ից առ այսօր «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիր, 2004 թ.-ից՝ խմբագրական խորհրդի անդամ է:
2018 թ.-ից մինչ օրս ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի անդամ է (որպես` իրավաբան գիտնական):
2019 թ.-ից առ այսօր «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է:
2019 թ.-ից առ այսօր «Труды Академии управления МВД РФ» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է:
2020 թ.-ից առ այսօր «Քննիչ» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է:
2021 թ.-ից առ այսօր ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնի գիտական խորհրդի անդամ է:
ՀՀ վարչապետի 14.09.20 N 1041-Ա որոշմամբ նշանակվել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անդամ (ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչ):
Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, այդ թվում` 7 մենագրությունների, 1 բուհական դասագիրք` երաշխավորված ՀՀ ԿԳՆ-ի կողմից, գիտագործնական, ուսումնական ձեռնարկներ գիտական հոդվածներ, որոնց զգալի մասը հրատարակվել են օտար լեզուներով Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հեղինակավոր պարբերականներում:
Պարգևատրումներ
2014 թ. հունիսի 11-ին երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության և գիտության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ԵՊՀ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ԵՊՀ ոսկե հուշամեդալով:
2017 թ. նոյեմբերի 3-ի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի № 567 հրամանով ՀՀ արդարադատության ակադեմիայում անցկացվող Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրած ունկնդիրների մասնագիտական պատրաստմանն ուղղված աշխատանքներին ակտիվ և արդյունավետ մասնակցություն ունենալու համար պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով:
2019 թ. հոկտեմբերի 31-ի ՀՀ ԱԱԾ տնօրենի № 88-Ա հրամանով անվտանգության մարմիններում անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Անվտանգության մարմինների 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
2019 թ. նոյեմբերի 26-ի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի № 918-Ա հրամանով ՀՀ քննչական կոմիտեի հետ սերտ համագործակցելու, ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքներում արդյունավետ մասնակցությւոն ցուցաբերելու, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների տեսական գիտելիքների կատարելագործմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար պարգևատրվել է հուշանվեր ժամացույցով:
2019 թ. նոյեբերի 27-ի ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի №137-Ա հրամանով ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ սերտ համագործակցություն ապահովելու, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայողի օրվա և ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով:
2019 թ. դեկտեմբերի 17-ի ՀՀ գլխավոր դատախազի № 391-Ա հրամանով ՀՀ ազգային անվտանգության ծառայողի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով:
2020 թ. մայիսի 27-ի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի № 433-Ա հրամանով ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու համար պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով:
2020 թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ արդարադատության նախարարի № 510-Ա հրամանով արդարադատության ոլորտում մատուցած նշանակալի ծառայությունների ու արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է ՀՀ արդարադատության նախարարության «Շահամիր Շահամիրյանի» անվան ոսկեզօծ հուշամեդալով:
2020 թ. դեկտեմբերի 18-ի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի № 1011-Ա հրամանով ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով:
2020 թ. դեկտեմբերի 20-ի ՀՀ ոստիկանապետի № 264-Ագ հրամանով ՀՀ պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:
2021 թ. դեկտեմբերի 10-ի ՀՀ գլխավոր դատախազի № 469-Ա հրամանով ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով:
2021 թ. դեկտեմբերի 15-ի ՀՀ ԱԱԾ տնօրենի № 90-Ա հրամանով ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրվա կապակցությամբ պարգևատրվել է արժեքավոր նվերով՝ ժամացույցով
2022 թ. մայիսի 25-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի № 55-Ա հրամանով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման 30 ամյակի կապակցությամբ պարգևատրվել է «Սահմանապահ զորքեր 30-ամյակ» մեդալով:
2022 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի ՆՀ-370-Ա հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
2022 թ. դեկտեմբերի 20-ի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի № 1720-Ա հրամանով ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքները պատշաճ և արդյունավետ կազմակերպելու համար պարգևատրվել է հուշանվերով՝ ժամացույցով:
Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով ու շնորհակալագրերով, այդ թվում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի և այլ միջազգային ու տեղական կառույցների կողմից:
(+374 60) 71-02-46 (ներքին 12-46)
yengibaryan@ysu.am