ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը ստեղծվել է 1996 թվականին, որի հիմնական նպատակն է աջակցել ԵՊՀ ուսանողական կազմակերպությունների (ՈՒԽ, ՈՒԳԸ) և ռեկտորատի հետ համագործակցությանը: Միաժամանակ բաժինը կոչված է աջակցել ուսանողական կազմակերպությունների գործունեությանը՝ նրանց անդամների համար պարբերաբար կազմակերպելով տարբեր դասընթացներ և այլ կրթական միջոցառումներ:
Բաժինը ապահովում է նաև ռեկտորատի կողմից իրականացվող ուսանողական արտալսարանային միջոցառումների կազմակերպումը, տրամադրում է համապատասխան տեղեկատվություն, մշակում և իրականացնում է ուսուցման արդյունավետության բարձրացմանը, ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, ուսանողների ազատ ժամանցի և հանգստի կազմակերպմանը, ԵՊՀի տարածքում ուսանողների կարգապահության բարձրացմանը միտված ծրագրեր:
Բաժինը կազմակերպում է ծառատունկեր և բազմաբնույթ այլ միջոցառումներ Արցախում և ՀՀ մարզերում, ինչպես նաև իրականացնում է ուսանողների հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումներ:
Վահագն Մանվելի Վարագյան
Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու
ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6րդ հարկ
Հեռ.` (+374 60) 710191, 11-91 (ներքին)
Էլ. փոստ` sd@ysu.am