

Նախագահ
Արմեն Ռուդոլֆի Ավետիսյան

Անձնական տվյալներ
Ծննդյան վայրը, Ջավախք, ք. Ախալքալաք
Ծննդյան թիվը, հունիսի 12, 1981թ.
Կրթություն
1987-1998թթ.-Ախալքալաքի թիվ 5 միջնակարգ դպրոց
1998-1999թթ.-ԵՊՀ նախապատրաստական ֆակուլտետի ուսանող
1999-2003թթ.-ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող
2003-2005թթ.-ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս
Աշխատանքային փորձը
2003-2005թթ.-ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի հեռուստալաբարատորիայի աշխատակից
2004-2006թթ.-ԵՊՀ արհեստակցական կազմակերպության փոխնախագահ
2006թ-ից ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ
Հասարակական գործունեություն
1998թ-ից «Ջավախք» երիտասարդական միության հիմնադիր, փոխնախագահ
1999թ-ից «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության անդամ, նախագահության անդամ
2001-2003թթ.-«ՎԵԳԱ» երիտասարդական մարզամշակույթային միության նախագահ
2004-2005թթ.-ԵՊՀ արհեստակցական կազմակերպության ուսանողական միության նախագահ
2006թ-ից ԵՊՀ գիտական խորհրդի անդամ
2007թ-ից Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակրպությունների ճուղային հանրապետական միության խորհրդի անդամ, նախագահության անդամ
2007թ-ից Հայաստանի արհմիությունների հանրապետական կոնֆեդերացիայի խորհրդի անդամ
2007թ-ից Եվրասիական համալսարանների արհմիութենական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահության անդամ
2015թ-ից «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն
Պարգևներ
2004թ.-ԵՊՀ «Լավագույն ուսանող»
2004թ.-ԵՊՀ «Արծաթե մեդալ»
2009թ.-ԵՊՀ «Ոսկե մեդալ»
2014թ.-ԵՊՀ «Ոսկե հուշամեդալ»
2016թ.-ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ
Կուսակցական պատկանելիություն
Անկուսակցական
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ), վրացերեն (տարրական)
Ընտանեկան դրություն
Ամուսնացած, ունի երկու դուստր
Անկախ քաղաքական համակարգից և տնտեսաձևից` երկրագնդի աշխատավոր բնակչության գերակշիռ մասը տարբեր ժամանակներում իր սոցիալական պաշտպանության խնդիրները կազմակերպել է պայքարի զանազան ձևերով և մեթոդներով` տարաբնույթ հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների միջոցով: Սակայն առավել համախմբված և հավասարակշռված գործունեությունն այս ուղղությամբ կարող են ծավալել միայն Արհեստակցական կազմակերպությունները:
Երևանի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպությունը` Արհկոմիտեն, իր գոյության տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ կանգնած է Համալսարանի աշխատողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողքին և մշտապես զբաղվել է նրանց աշխատանքային, իրավական և սոցիալական պաշտպանության խնդիրներով: Այդ մասին է վկայում ԵՊՀ Արհկոմիտեի կոլեկտիվի միասնական, անխափան, անդուլ, գործունեությունն ու բնականոն սերնդափոխությունը:
Այսօր քան երբևէ, ԵՊՀ Արհկոմիտեն պատրաստ է կանգնելու յուրաքանչյուր համալսարանականի կողքին և պաշտպանելու նրա շահերը:
Հույսով, սիրով, հավատով ու ՄԱՅՐ ԲՈՒՀԻ զավակը լինելու բարձր կոչման գիտակցմամբ` մենք բոլորս միասին կարող ենք լուծել մեր` համալսարանականներիս առջև ծառացած թե սոցիալական, թե աշխատանքային և թե իրավական բոլոր խնդիրները:
Սիրելի համալսարանականներ,
Ես ողջունում եմ Ձեզ ԵՊՀ Արհեստակցական կազմակերպության ինտերնետային կայքի էջում: Հուսով եմ, որ ԵՊՀ Արհկոմիտեի պաշտոնական կայքում դուք կկարողանաք գտնել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը:
Մեծ սիրով սպասում եմ Ձեր առաջարկություններին և հարցերին:
Հարգանքներով՝ Ա. Ավետիսյան

Նախագահի տեղակալ
Էդգար Վաչագանի Չախոյան
Ծննդյան թիվ
07.06.1990թ.
Կրթություն
2008-2012 թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժին (բակալավր)
2012-2014 թթ. - ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժին (մագիստրատուրա)
2018 թ. սեպտեմբերից առ այսօր ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ու դիվանագիտության ամբիոնի հայցորդ
Գլխավոր հաշվապահ
Ոսկեհատ Ավոյի Զաքարյան
Ծննդյան թիվ
18.11.1985թ.
Կրթություն
2002-2006թթ.-ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի բաժին (բակալավր)
2006-2008թթ.-ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության բաժին (մագիստրատուրա)
Իրավախորհրդատու
Արփինե Արտյոմի Բարսեղյան
Ծննդյան թիվ
03.01.2000թ.
Կրթություն
ԵՊՀ իրավագիտության բակալավր
Իջևանի մասնաճյուղի ներկայացուցիչ
Ալեքսան Շամիլի Մարգարյան
Ծննդյան թիվ
31.08.1970թ.
Կրթություն
1987-1992թթ.-ԵՊՀ Ռադիոֆիզիկա ֆակուլտետի Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա բաժին

Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունը` Արհկոմիտեն, ձևավորվել է 1946 թվականին: Գործունեության առաջին տարիներին կազմակերպությունը զբաղվել է հիմնականում երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած համալսարանականների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներով:
Այնուհետև, կազմակերպության գործունեությունը միտված է եղել ԵՊՀ աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական շահերի ու իրավունքների պաշտպանությանը, ինչը և իրականացվում է առ այսօր:
Սկսած 1955 թվականից մինչ օրս համալսարանի արհմիությունը իրականացրել է հաշվապահական գործունեություն, ունեցել է բանկային հաշվի համար և կնիք: Տարբեր ժամանակներում արհկոմիտեի նախագահ են աշխատել համալսարանականներ Արշակ Վարդապետյանը (1955-1958 թթ.), Մարտին Ֆահրադյանը (1958-1959 թթ.), Մկրտիչ Նալբանդյանը (1959-1963 թթ.), Միքայել Ամիրխանյանը (1963-1971 թթ.), Կառլեն Աբգարյանը (1971-1975 թթ.), Ռոբերտ Դավթյանը (1975-1976 թթ.), Հովհաննես Մկրտչյանը (1976-1992 թթ.), Վաչագան Գալստյանը (1992-2006 թթ.), Արմեն Ավետիսյանը (2006 թ.-ից մինչ այժմ):
Կազմակերպության գործունեության օրենսդրական դաշտը առավել հստակեցվեց 2000 թվականին` Ազգային Ժողովում "Արհեստակցական կազմակերպությունների մասին" օրենքի ընդունումից հետո:
Ելնելով օրենքի պահանջներից` ԵՊՀ Արհկոմիտեի 2002 թվականի փետրվարի 12-ին կայացած ընդլայնված նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն մինչ այդ գործող "ԵՊՀ միացյալ արհմիութենական կազմակերպությունը", որին անդամակցում էին նաև ուսանողները, վերակազմավորվեց "ԵՊՀ արհեստակցական կազմակերպության": Նիստում քննարկվեց և հաստատվեց կազմակերպության նոր կանոնադրությունը: Նույն թվականի մարտի 5-ին "ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը" գրանցվեց ՀՀ արդարադատության նախարարությունում և ստացավ իրավաբանական անձի կարգավիճակ:


ԵՊՀ արհեստակցական կազմակերպության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
- Մասնակցել գործատուի կողմից արհեստակցական կազմակերպության անդամների աշխատանքային, սոցիալ-տնտեսական և իրավական շահերը շոշափող կանոնակարգերի մշակման աշխատանքներին,
- Համալսարանի աշխատողների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և այլ շահերն ու իրավունքները ներկայացնելու և պաշտպանելու նպատակով նախաձեռնել ու կնքել կոլեկտիվ պայմանագիր գործատուի հետ, հսկողություն իրականացնել դրա կատարման ուղղությամբ,
- Համաձայն գործող օրենսդրության մասնակցել կոլեկտիվի աշխատանքային վեճերի կարգավորմանը,
- Համագործակցել հանրապետության և օտարերկրյա արհեստակցական կազմակերպությունների աշխատանքային փորձը, կազմակերպել արհմիութենական ակտիվի ուսուցում,
- Ստանալ և տարածել տեղեկատվություն կապված Արհկոմիտեի անդամների սոցիալ-տնտեսական և աշխատանքային հարցերի հետ,
- ՀՀ օրենսդրությանը համապատասխան վերահսկել գործատուի կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանումը,
- Մշակել և իրականացնել աշխատողների առողջարանային բուժման և հանգստի կազմակերպման, զբոսաշրջիկության և մարզական միջոցառումների ծրագրեր, ինչպես նաև օժանդակել սոցիալական համագործակցության զարգացմանը:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես ՀՀ պետական բուհերի, այնպես էլ ԱՊՀ երկրների դասական համալսարանների արհեստակցական կազմակերպությունների հետ:
1996 թվականին ԵՊՀ արհկոմիտեն եղել է ՀՀ ԲՈւՀ-երի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության հիմնադիր և նրա միջոցով ընդգրկվել է Հայաստանի արհեստակցական կազմակերպությունների կոնֆեդերացիայի մեջ, որպես լիիրավ անդամ: ԵՊՀ արհկոմիտեի նախագահը հանդիսանում է ՀՀ ԲՈւՀ-երի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության խորհրդի և նախագահության անդամ:
1997 թվականից կազմակերպությունը հանդիսանում է ԵՎրասիական համալսարանների արհեստակցական կազմակերպությունների ասոցացիայի լիիրավ անդամ, 2007 թվականից նախագահության անդամ:
2007 թվականից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը հանդիսանում է նաև ‹‹Արհկոմիտեների համընդհանուր կոնֆեդերացիա›› միջազգային միավորման իսկական անդամ: