2014-12-25 11:17:43

ԲՈՒՀԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԵՊՀ-ԻՆՆ Է

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը գլխավորում է բուհական արհմիությունների լավագույն եռյակը:

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը հրապարակել է վարկանիշային աղյուսակ, որում արտացոլված է բուհական համակարգում գործատու-արհմիություն հարաբերությունների արդյունավետությունը:

«Տարին ամփոփվում է, և բնականաբար արհմիությունները ևս փորձում են ճշգրտել իրենց ձեռքբերումները, հաջողությունները և հարաբերությունները գործատուների հետ սոցիալական գործընկերության շրջանակներում»,- նշում է Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Գառնիկ Վաղարշակյանը:

Ըստ արհմիությունների չափորոշիչների` սոցիալական գործընկերության շրջանակներում առաջատար եռյակում են Երևանի պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

Այս բուհերում ռեկտորատները և արհեստակցական կազմակերպությունները աշխատում են համագործակցված՝ պաշտպանելով սոցիալական գործընկերության ձևաչափում նախանշված տարրերը և գործառույթները: