2012-12-06 11:42:24
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ

ԵՊՀ աշխատակիցները կարող են սահմանված գումարից 10 տոկոս ցածր գնով օգտվել «ԱՊՊԱ» ավտոապահովագրությունից:
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը, նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել Մայր բուհի աշխատակիցներին «ԱՊՊԱ» ավտոապահովագրության ձեւակերպման կազմակերպչական ու ֆինանսական հարցերում, պայմանավորվածություն է ձեռք բերել «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական կազմակերպության հետ, որի շրջանակներում ԵՊՀ աշխատակիցները եւ նրանց ընտանիքի անդամները կարող են Արհեստակցական կազմակերպության միջոցով ձեռք բերել համապատասխան «ԱՊՊԱ» ավտոապահովագրությունը սահմանված գումարից 10% ցածր գնով:
Այս հանգամանքը պայմանավորված է Արհեստակցական կազմակերպության կողմից համապատասխան գրասենյակային (փաստաթղթային) ձեւակերպումներն անհատույց իրականացմամբ եւ պահանջվող ծախսերի փոխհատուցմամբ: Բոլոր ցանկացողները կարող են դիմել ԵՊՀ արհեստակցական կազմակերպությանը յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10:00-ից 17:00-ը (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռախոս` (060)-71-01-72, ներքին` 11-72):