Ծրագրեր

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը իրականացնում է «Դրամական աջակցություն համալսարանականներին» ծրագիր: Ծրագրի շնորհիվ առանձին դեպքերում և սոցիալապես խիստ անապահով համալսարանականներին հատկացվում է դրամական օգնություն:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը իրականացնում է «Մատչելի հանգստի կազմակերպում համալսարանականներին» ծրագիր: Այս ծրագրի միջոցով ԵՊՀ աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամներն ու ուսանողները կկարողանան հանգստանալ ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներում, համեմատաբար ավելի մատչելի գներով: Սոցիալապես առավել անապահով աշխատողների համար կարող է սահմանվել ուղեգրերի արժեքի մինչև 50 տոկոսի չափով փոխհատուցում:

Այս ծրագրի շրջանականերում ԵՊՀ աշխատողների այն կոլեկտիվները, որոնք ցանկություն կհայտնեն այցելել Հայաստանի, Ջավախքի և Արցախի պատմամշակութային և տեսարժան վայրեր, տրանսպորտային միջոցները կտրամադրվի անվճար:

2010 թվականի հունիսի մեկից ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն իրականացնում է «Ծննդօգնություն համալսարականներին» ծրագիր: Համաձայն այդ ծրագրի. ծնվող յուրաքանչյուր առաջին երեխայի համար ԵՊՀ աշխատակցին հատկացվում է 35.000 ՀՀ դրամ գումար, երկրորդ երեխայի համար՝ 70.000, երրորդի համար՝ 105.000, այնուհետև 35.000 ՀՀ դրամով ավելի յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար: Զույգ երեխա ծնվելու դեպքում հաշվարկը կատարվում է առաջին և երկրորդ երեխայի սկզբունքով, երկրորդ զույգի երեխայի դեպքում՝ երկրորդ և երրորդ երեխայի սկզբունքով: Այս ծրագրի շրջանակներում ծննդօգնություն կարող է ստանալ յուրաքանչյուր համալսարանական՝ երեխայի ծննդյան վկայականը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում: 

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն իրականացնում է «Ծաղկաձորի ուղեգիր նորապսակ համալսարանականներին» ծրագիրը: Այս ծրագրի միջոցով ԵՊՀ յուրաքանչյուր նորապսակ աշխատակցի տրամադրվելու է  Ծաղկաձորի «Համալսարան» ուսումաարտադրական բազայի անվճար հնգօրյա ուղեգիր: Նորապսակ համալսարանականները ծրագրից կարող են օգտվել ամուսնության պետական գրանցման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում՝ նախօրորք ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

ԵՊՀ աշխատողներին իրավական աջակցություն ցուցաբերելու նպատակով ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը վերսկսում է «Անվճար իրավաբանական օգնություն համալսարանականներին» ծրագիրը: Ծրագրից կարող են օգտվել ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող ԵՊՀ բոլոր աշխատողները:

«Անվճար իրավաբանական օգնություն համալսարանականներին» ծրագիրն իր մեջ ներառում է.

Իրավաբանական խորհրդատվություն աշխատանքային, քաղաքացիական, վարչական, ընտանեկան իրավունքների վերաբերյալ,

Դիմումների, հարցումների, դիմում-բողոքների և այլ իրավական փաստաթղթերի կազմում ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, քաղաքապետարան, թաղապետարաններ, համատիրություններ, ոստիկանություն, բանկեր և այլ հաստատություններ ուղարկելու համար,

Անհրաժեշտության դեպքում հայցադիմումների, բողոքների և այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում դատարան ներկայացնելու համար,

Այլ անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել ԵՊՀ աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին «ԱՊՊԱ» ավտոապահովագրության ձևակերպման կազմակերպչական և ֆինանսական հարցերում վերսկսում է «Ավելի մատչելի «ԱՊՊԱ» համալսարանականների համար» սոցիալական ծրագիրը:

Այս ծրագրի շնորհիվ ԵՊՀ աշխատողները ստացել են հնարավորություն իրենց և իրենց ընտանիքի անդամներին պատկանող ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրությունն իրականացնել սահմանվածից 10 տոկոս իջեցված գնով: Սա և´ ժամանակի, և´ ֆինանսական խնայողություն է:

Կան որոշակի տեխնիկական և իրավական սահմանափակումներ ծրագրից օգտվելու համար, որոնց կարող եք ծանոթանալ տեղում կամ հեռախոսազանգի միջոցով:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը «Բուժօգնություն համալսարանականներին» ծրագրի միջոցով աջակցում է համալսարանականներին որոշակի չափով հոգալ բուժման ծախսերը: Ծրագրից կարող են օգտվել բոլոր այն անապահով համալսարանականները, ովքեր կներկայացնեն բժշկական հաստատությունից տեղեկանք: Ծրագրից հնարավոր է օգտվել միայն այն դեպքում, եթե ԵՊՀ առողջության ապահովագրության փաթեթի շրջանակներում հնարավոր չի եղել ստանալ անվճար բուժօգնություն կամ փոխհատուցում:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը իրականացնում է «Ներկայացումների անվճար տոմսեր համալսարանականներին» ծրագիրը: Ծրագրի միջոցով ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում Երևան քաղաքի մի շարք թատրոններից ձեռք է բերում տարբեր ներկայացման տոմսեր և անվճար տրամադրում ԵՊՀ բոլոր աշխատակիցներին:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության առաջարկով 2016 թ.-ի հունվարի 1-ից ԵՊՀ-ն իրականացնում է «Հավելավճար հաշմանդամություն ունեցող համալսարանականներին»  ծրագիրը: Այս ծրագրի շնորհիվ հաշմանդամություն ունեցող ԵՊՀ բոլոր աշխատողները ստանալու են ամսական հավելավճարներ, ըստ հաշմանդամության խմբի՝

1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 20.000 դրամի չափով,

2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 15.000 դրամի չափով,

3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող աշխատողների համար՝ 10.000 դրամի չափով:

Համալսարանականները հավելավճար կարող են ստանալ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից տրամադրված հաշմանդամության խումբը հաստատող որոշումը ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին ներկայացնելուց անմիջապես հետո:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնի հետ համատեղ ԵՊՀ աշխատողների դպրոցահասակ (10-15 տարեկան) երեխաների համար ՀԱՏՈՒԿ ԻՋԵՑՎԱԾ ԱՐԺԵՔՈՎ կազմակերպում է անգլերենի դասընթացներ՝

Խումբը՝ 8-10 անձ,
8 պարապմունք,
Շաբաթական 2 անգամ,
Տևողությունը՝ 1.5 ժամ,
Արժեքը՝ 13.000 դրամ (ԵՊՀ արհեստակցական կազմակերպության անդամ հանդիսացող աշխատողների երեխաների համար 3000 դրամը փոխհատուցվում է ԵՊՀ արհեստակցական կազմակերպության կողմից):

Դասընթացի գրանցում՝ https://bit.ly/2RoUOaI

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել՝ Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ, անգլերենի թիվ 1 ամբիոն (7-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 418 սենյակ), հեռ. +37460 710 548, +37410 55 74 21: